00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Եվրամիությունը մտադիր փլուզել Ռուսաստանը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Բաժանորդագրվել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ (և միաժամանակ Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ) Ժոզեպ Բորելը, բացի համաեվրոպական դիվանագիտությունը գլխավորելուց, նաև բլոգեր է:

Նա մի քիչ գրում է

Վերջերս Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել էր բլոգեր Բորելի հրապարակումը՝ «Ինչպե՞ս պետք է սանձենք Արևելքի ուժային քաղաքականությունը»։
Արևելք ասելով նկատի ունեն Ռուսաստանը, որին էլ հենց հրապարակման հեղինակը մտադիր է «սանձել»։
Ժոզեպ Բորելը դիվանագետի կոստյումը փոխարինել է կրկեսի վարժեցնողի զգեստով, միաժամանակ փոխելով նաև խոսակցության տոնայնությունն ու բանավեճի բառամթերքը։ Ինքներդ դատեք․ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօր իրականացվում Ռուսաստանի քաղաքականությունը՝ սպառնալիքն ու շանտաժը համատեղող հիբրիդային գործողությունների օգնությամբ, և նայելով տեղի ունեցածի աչքերին, մենք պարտավոր ենք ամուր և միասնական լինել մեր քայլերում ու որոշումներում»։ Այսպիսով, միացյալ Եվրոպան Ռուսաստանին որպես հակառակորդ կամ որպես մրցակից չի դիտարկում․ ԵՄ-ն Ռուսաստանին թշնամի է անվանում։
1990-ականներին Եվրոպայում վստահ էին, որ Ռուսաստանը կփլուզվի. Պուտին
Որովհետև սպառնալ կարող է միայն նա, ում թշնամի ես համարում․ մրցակցի հետ ուրիշ տոնով են խոսակցություն վարում։
Հրապարակման մեջ, որը մի շարք այլ հետաքրքիր երանգներ է պարունակում, Բորելը հիշատակում է Փարիզյան խարտիան (1990 թ. – խմբ.), ընդ որում՝ չափազանց դրական տոնով. նրա կարծիքով՝ հենց այդ ժամանակ են ձևավորվել «եվրոպական անվտանգության ներկայիս համակարգի» ուրվագծերը: Իրականում Փարիզյան խարտիան Ջոզեպ Բորելին այլ պատճառով է դուր գալիս․ այդ փաստաթղթով պաշտոնապես արձանագրվել է սառը պատերազմի ավարտը։ Իսկ ոչ պաշտոնապես՝ նշվել են հաղթողները (դա հավաքական Արևմուտքն է, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները), և նշվել է պարտվող կողմը՝ Խորհրդային Միությունը։
Հաջորդ փուլը, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումը դադարել էր աշխարհաքաղաքական հարց լինել և վերածվել էր քաղտեխնոլոգիական հարցի, Մաաստրիխտում համաձայնագրերի ստորագրումը դարձավ։
Հենց այնտեղ էլ սկսեցին նշմարվել առաջին ուրվագծերը, թե ինչպես պետք է սկսել Ռուսաստանին զրկել «ազդեցության գոտիներից», ինչպես ընդունված է ասել նույն աշխարհաքաղաքականության մեջ։
Акции против исламизации Европы в европейских странах - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Եվրոպայում խորեայի համաճարակ է` Ռուսաստանն է մեղավոր
Առաջինը բառացիորեն դանակի տակ դրվեց Հարավսլավիան։
Տասնյակ հազարավոր զոհեր, արյան գետեր, հրեշավոր տառապանքներ, միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտումներ, բայց երբ խաղասեղանին այսպիսի նպատակներ են, ո՞վ է միջոցների առաջ կանգ առնելու։
Փաստացի զուգահեռաբար և ընդհանուր առմամբ միևնույն միջոցներով քանդեցին նաև ԽՍՀՄ-ը (ռուսները թեև առանձին ազգ դարձան, իրենց մեջ այդ աղետն արժանապատվորեն դիմավորելու ուժ գտան՝ ուղիղ մեջքով և համապատասխան էլեգանտությամբ, իրենց վրա վերցնելով հսկայական երկրի բոլոր պարտավորությունները)։
Հանրապետությունները գնացին, ինչպես հարուստ հարսնացուներն են փեսայի մոտ գնում․ հսկայական օժիտով, որի համար Ռուսաստանում ոչ ոք, երբեք և ոչ մի կերպ, ոչ մի ձևով փոխհատուցում չպահանջեց։
Մանր հաշվարկները մեզ համար չեն։
Մենք տվեցինք այն ամենը, ինչ ստեղծվել էր մի քանի սերունդների հավաքական ջանքերով, փոխարենը ստանալով ռուսատյացություն, այլատյացության մեղադրանքներ, դե, նաև մեզ քանդողների ռազմական բլոկի ընդլայնումը դեպի արևմուտք։
Իրենց իսկ գործիքով. Եվրոպան Ռուսաստանից գազային բումերանգ է ստացել
Այն պահին, երբ ընդունվում էին այդ բոլոր որոշումները, որոնք թելադրողն իրականում լատենտ ագրեսիան էր և մեր երկրի վրա ազդեցության լծակներ ստանալու ցանկությունը, մենք փորձում էինք հավաքել Ռուսաստանը։
Դառնություն, աղետի զգացողություն, աղքատություն, երբեմն էլ՝ չքավորություն․ այս բառերն էին արտահայտում ազգի հոգեվիճակն այդ պահին, և ոչ մի «ազատ շուկա» և այն ժամանակ շատերի համար անհասանելի երշիկի հարյուրավոր տեսակներ չեն ջնջի դա մարդկանց հիշողությունից։
Այսօր մեզ «թշնամի» անվանողները, հավանաբար, ուրախությունից ջիգա էին պարում այն առիթով, որ իրենց հաջողվել էր ռուսներին «մատների վրա ֆռռացնել»։
Եվ կարելի է ենթադրել, որ նրանք հռհռացել են՝ ուրախանալով, որ ճարպկորեն խաբեցին միամիտներին։
Իր սահմանները ինչքան կարող է ընդլայնելով՝ ԵՄ-ն անցավ երկրորդ փուլին։
Բեռնատարները հեղուկացված բնական գազ են տեղափոխում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
ԱՄՆ-ն պարտվել է Ռուսաստանին Եվրոպայի համար պայքարում
Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Բյուսելը որոշեցին Ռուսաստանից պոկել (ոչ փոխաբերական, այլ իրական իմաստով) նրա մոտակա հարևաններին։
Վրաստանի դեպքում այնքան էլ հաջող չստացվեց, Ուկրաինայի դեպքում՝ ստացվեց միայն երկրորդ անգամից, Բելառուսի դեպքում նրանք պարտվեցին։
Այդ ժամանակ փորձեցին Ռուսաստանին տնտեսապես ճնշել՝ պատժամիջոցներ սահմանելով։
Պտուտակահանը պտուտակի համար թույլ դուրս եկավ, կոտրվեց, և սահմանափակումների արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը աճ էր ցույց տալիս այն ժամանակ, երբ ճգնաժամերը մեկը մյուսի հետևից ցնցում էին եվրոյի գոտու երկրները։
Եվրոպան «ցուրտ արտահանելու» մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին
Եվրադիվանագիտության ղեկավարը մի կողմից ասում է, որ ԵՄ-ն պարտավոր է հակազդել այլ երկրներին իր կամքը պարտադրելու ռուսական փորձերին, բայց մյուս կողմից՝ շվարած թափ է տալիս ձեռքերը․ «Եվրամիությունը Ռուսաստանից ստանում է իր ամբողջ գազի 40 տոկոսը, և դրա հետ առայժմ ոչինչ անել չենք կարող», հավելելով, որ «մատակարարումների վերաբերյալ իր բոլոր պարտավորությունները Մոսկվան կատարում է, բայց այդ փաստն օգտագործում է շանտաժի համար»։
Եվրոպական դիվանագիտական լեզվից ժողովրդական լեզվի թարգմանելով՝ Բորելն ասում է հետևյալը․ «Դրանք իրենց պարտաճանաչությամբ մեզ կատաղության են հասցնում»։
Ժոզեպ Բորելը խոսքի մեջ ևս երկու բացթողում է անում․ այնտեղ, որտեղ ընդգծում է, որ «Ռուսաստանի խնդիրը դիվանագիտական մեթոդներով ու խոսքերով անհնար է լուծել» և, քանի որ «եվրոպական բանակ» բառակապակցությունն այսօր միայն թղթի վրա գոյություն ունի, հաճոյախոսություն է հղում Վաշինգտոնին, նրան «հավատարիմ դաշնակից» անվանելով, և եզրափակում է․ «Մենք պետք է այնպես հանդերձավորված լինենք, որ լիովին պատրաստ լինենք գործողությունների»։
Президент РФ В. Путин принял участие в военном параде в ознаменование 75-летия Победы в Великой Отечественной войне - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2020
ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար․ Պուտին
Այս համատեքստում «գործողություններ» բառը միայն մեկ իմաստ ունի․ ԵՄ-ն մտադիր է (և դա նրա դիվանագիտության ղեկավարն է հայտարարում) պատրաստվել Ռուսաստանի հետ հետագա առճակատման։
Այստեղ, իհարկե, կուզեի հիշեցնել, թե Ռուսաստանի հետ հակամարտությանը նման նախապատրաստություններն ինչով են ավարտվում և ինչ ազդեցություն են ունենում հենց Եվրոպայի վրա։
Բայց եթե որևէ մեկը մոռացել է պատմության դասերը՝ պատահաբար, թեթևամտության կամ դպրոցում վատ սովորելու արդյունքում, մենք պատրաստ ենք, որպես լավ ուսուցիչներ, ցուցափայտով ու քարտեզներով նորից կանգնել գրատախտակի մոտ և կրկնել դրանք։
Լրահոս
0