https://arm.sputniknews.ru/20211227/bzhishkn-asel-e-inchpes-e-stresn-azdum-organizmi-vra-36800742.html
Բժիշկն ասել է՝ ինչպես է սթրեսն ազդում օրգանիզմի վրա
Բժիշկն ասել է՝ ինչպես է սթրեսն ազդում օրգանիզմի վրա
Sputnik Արմենիա
Նյարդաբանը հորդորում է սթրեսային խանգարումների նշաններ հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել մասնագետի։ 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T08:59+0400
2021-12-27T08:59+0400
2021-12-27T08:59+0400
բժիշկ
սթրես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1c/71631608_0:0:1600:901_1920x0_80_0_0_6db5d2007216e7082a24cd1d6035e85a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Սթրեսի են հանգեցնում կյանքի ռիթմը, ուրբանիզացիան, օրվա ընթացքում կոնֆլիկտային շփումների քանակի աճը կամ սոցիալական պայմանների անհամապատասխանությունը մարդու կենսական կարիքներին։ «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է «ՍՄ-կլինիկայի» բժիշկ-նյարդաբան Նադեժդա Բոյարինովան:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սթրեսը շատ է տարածվել ու վերածվել է «XXI դարի համաճարակի», իսկ ՄԱԿ-ն իր զեկույցում «21-րդ դարի ժանտախտ» է անվանել աշխատանքային սթրեսը։Բոյարինովան նշել է, որ գիտնականներն առանձնացնում են սթրեսի հետևյալ տեսակները՝ տեղեկատվական, հետտրավմատիկ, զգացմունքային:«Անկախ սթրեսի տեսակից, որպես կանոն, մարդու մոտ շատ արագ տագնապ է առաջանում որպես հոգեֆիզիոլոգիական ազդանշան այն մասին, որ սթրեսի հանդեպ արձագանքն արդեն սկսվել է, և ապագայում այն կարող է հանգեցնել կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել ներքին օրգանների ու համակարգերի ամենատարբեր հիվանդությունների»,– պարզաբանել է մասնագետը:Սթրեսը կարող է առաջացնել ինչպես գլխուղեղի կառուցվածքային փոփոխություններ, այնպես էլ օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռություն: Խրոնիկ սթրեսը կարող է հիշողության խանգարումների հանգեցնել, բարձրացնել արյան մեջ կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը, նվազեցնել նեյրոնների միջև կապերը, ինչի պատճառով նյարդային համակարգը կորցնում է բոլոր կողմերից ուղեղի բջիջներում ստացվող տարբեր ազդանշանները բավարար քանակությամբ ընդունելու ու մշակելու ունակությունը:Հայտնի է վաղաժամ ծերությունից օրգանիզմը պաշտպանելու պարզ եղանակըՀետագայում, ըստ բժշկի, այդ բոլոր փոփոխությունները կարող են դեպրեսիայի հանգեցնել։ Այդ դեպքում ընդհանուր առմամբ շատ կարևոր նյութերի՝ դոֆամինի, սերոտոնինի, նորադրենալինի զգալի անհավասարակշռություն է առաջանում։ Իսկ այդ նյութերը շատ կարևոր դեր ունեն զգացմունքների, տրամադրության, քնի, ագրեսիայի, ապատիայի, սննդային վարքի ու վարքագծային ռեակցիաների գոյացման հարցում։Արդյունքում ձևավորվում են բազմաթիվ հիվանդություններ, որոնց պատճառով մարդը բեռ է դառնում ոչ միայն ընտանիքի, այլև հասարակության համար, քանի որ հետազոտության ու բուժման ահռելի ծախսեր են ի հայտ գալիս։Բժիշկը կոչ է արել սթրեսային խանգարումների նշաններ հայտնաբերելու դեպքում չփորձել ինքնուրույն հաղթահարել դրանք, այլ ամբողջական ախտորոշման համար դիմել մասնագետին:Ինչպես բուժել հազը տնային պայմաններում
https://arm.sputniknews.ru/20211222/mjasnikvovy-hajtnel-e-inchin-e-vnas-katy-chapic-avel-ogtagvortsely-36701796.html
https://arm.sputniknews.ru/20211219/snndabann-asel-e-arag-niharelu-hamar-erb-e-petq-yntrel-36559095.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1c/71631608_0:0:1424:1067_1920x0_80_0_0_017a8b0269f572aed602beae237d321f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բժիշկ, սթրես
Բժիշկն ասել է՝ ինչպես է սթրեսն ազդում օրգանիզմի վրա
Նյարդաբանը հորդորում է սթրեսային խանգարումների նշաններ հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել մասնագետի։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Սթրեսի են հանգեցնում կյանքի ռիթմը, ուրբանիզացիան, օրվա ընթացքում կոնֆլիկտային շփումների քանակի աճը կամ սոցիալական պայմանների անհամապատասխանությունը մարդու կենսական կարիքներին։
«Իզվեստիայի» հետ զրույցում ասել է «ՍՄ-կլինիկայի» բժիշկ-նյարդաբան Նադեժդա Բոյարինովան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սթրեսը շատ է տարածվել ու վերածվել է «XXI դարի համաճարակի», իսկ ՄԱԿ-ն իր զեկույցում «21-րդ դարի ժանտախտ» է անվանել աշխատանքային սթրեսը։
Բոյարինովան նշել է, որ գիտնականներն առանձնացնում են սթրեսի հետևյալ տեսակները՝ տեղեկատվական, հետտրավմատիկ, զգացմունքային:
22 դեկտեմբերի 2021, 08:59
«Անկախ սթրեսի տեսակից, որպես կանոն, մարդու մոտ շատ արագ տագնապ է առաջանում որպես հոգեֆիզիոլոգիական ազդանշան այն մասին, որ սթրեսի հանդեպ արձագանքն արդեն սկսվել է, և ապագայում այն կարող է հանգեցնել կենսաքիմիական ու ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել ներքին օրգանների ու համակարգերի ամենատարբեր հիվանդությունների»,– պարզաբանել է մասնագետը:
Սթրեսը կարող է առաջացնել ինչպես գլխուղեղի կառուցվածքային փոփոխություններ, այնպես էլ օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռություն: Խրոնիկ սթրեսը կարող է հիշողության խանգարումների հանգեցնել, բարձրացնել արյան մեջ կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը, նվազեցնել նեյրոնների միջև կապերը, ինչի պատճառով նյարդային համակարգը կորցնում է բոլոր կողմերից ուղեղի բջիջներում ստացվող տարբեր ազդանշանները բավարար քանակությամբ ընդունելու ու մշակելու ունակությունը:
Հետագայում, ըստ բժշկի, այդ բոլոր փոփոխությունները կարող են դեպրեսիայի հանգեցնել։ Այդ դեպքում ընդհանուր առմամբ շատ կարևոր նյութերի՝ դոֆամինի, սերոտոնինի, նորադրենալինի զգալի անհավասարակշռություն է առաջանում։ Իսկ այդ նյութերը շատ կարևոր դեր ունեն զգացմունքների, տրամադրության, քնի, ագրեսիայի, ապատիայի, սննդային վարքի ու վարքագծային ռեակցիաների գոյացման հարցում։
Արդյունքում ձևավորվում են բազմաթիվ հիվանդություններ, որոնց պատճառով մարդը բեռ է դառնում ոչ միայն ընտանիքի, այլև հասարակության համար, քանի որ հետազոտության ու բուժման ահռելի ծախսեր են ի հայտ գալիս։
Բժիշկը կոչ է արել սթրեսային խանգարումների նշաններ հայտնաբերելու դեպքում չփորձել ինքնուրույն հաղթահարել դրանք, այլ ամբողջական ախտորոշման համար դիմել մասնագետին:
19 դեկտեմբերի 2021, 10:47