00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես «Կոտայքը» բեռնափոխադրող օդանավով հասավ Յալթա և Ռոբերտ Քոչարյանի գոլի շնորհիվ հաղթեց

© Photo : provided by FC "Kotayk"«Կոտայք» ՖԱ
«Կոտայք» ՖԱ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
«Կոտայք» ՖԱ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ փլուզումից առաջ ֆուտբոլային վերջին մրցանակը հայկական ֆուտբոլի համար նվաճեց Աբովյանի «Կոտայքը». այն դարձավ նախկին ԽՍՀՄ Առաջին լիգայի գավաթակիր։ Այդ հաղթանակին հասնելու համար հայկական թիմը ծիծաղելի արկածներով հասավ մինչև մրցատեղի՝ Յալթա։
Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
30 տարի առաջ՝ 1991 թվականին, նախկին ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիան վերջին անգամ անցկացրեց Առաջին լիգայի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչում «Կոտայքը» 11 մետրանոց հարվածաշարով հաղթանակի հասավ Վոլգոգրադի «Ռոտորի» նկատմամբ և դարձավ ԽՍՀՄ Առաջին լիգայի գավաթակիր։
Թե ինչպես հայկական թիմը մեկնեց Յալթա ու ինչպես խաղաց մրցաշարում, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են «Կոտայքի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը և թիմի ֆուտբոլիստներ Գևորգ Քամալյանն ու Անդրանիկ Հովսեփյանը։
Պամբոս Քրիստոդուլուն - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Սիրում եմ Հայաստանը. «Սևան» ակումբի կիպրոսցի մարզիչը` ծրագրած հաջողությունների մասին
Սամվել Պետրոսյանը հավաստիացնում է` նման խելահեղ ուղևորություն էլ չի ունեցել։ «Այդ տնտեսապես դժվար ու ծանր տարիներին Յալթա ստիպված էինք մեկնել բեռնափոխադրող ինքնաթիռով։ Տղաներից մեկն անգամ փայտից աթոռի վրա էր նստել։ Մեր հետ, այսպես ասած, բեռնախցիկում «Վազ 2101» մակնիշի ավտոմեքենա էլ կար», - ծիծաղելով հիշում է «Կոտայքի» գլխավոր մարզիչը։
Պետրոսյանը պատմում է, որ չվերթի սկզբում թիմի պետ երջանկահիշատակ Սուրեն Մարտիոսյանին մի բաժակ կոնյակ է առաջարկել, որպեսզի կարողանան դիմանալ ճնշմանը։ Հետո կոնյակ է առաջարկել նաև օդաչուին։ «Դժվարին պայմաններում հասանք Յալթա։ Բայց ոչ ոք չբողոքեց, բոլորն էլ հասականում էին` դժվար ժամանակներ են։ Հակառակը` թիմը շատ լավ խաղաց ուժեղ մրցակցի հետ ու հասավ հաղթանակի` նվաճելով վերջին մրցանակը, որը խաղարկվեց ԽՍՀՄ Առաջին լիգայում», - ավելացրեց նա։
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
Գևորգ Քամալյանը, ժպիտով պատմելով հաճելի հիշողությունները, նշեց, որ բեռնափոխարդրող ինքնաթիռով մրցավայր երբեք չէր մեկնել, բայց վստահ է, որ երբեք էլ չի մոռանա այդ խաղն ու ճամփորդությունը։
© Photo : provided by FC "Kotayk"«Կոտայք» ՖԱ
Игроки ФК Котайк во время матча - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
«Կոտայք» ՖԱ. Արխիվային լուսանկար
«Հա՛մ չէինք հասկանում, թե ինչպես կարելի է նման պայմաններում նստել ինքնաթիռ ու «Ժիգուլի» ավտոմեքենայի հետ մեկտեղ «բեռ» դառնալ, հա՛մ անվերջ ծիծաղում էինք։ Նման իրավիճակ տեսել եմ «Դե, սպասի՛ր» մուլտֆիլմում, երբ բոլորը տեղավորվում են ոչ թե ինքնաթիռի կենտրոնում, այլ կողքերով։Պատկերացրեք, որ տղաներից ոմանք նստելու հնարավորություն էլ չունեին, պպզած էին թռիչքի ժամանակ»,–ծիծաղելով հիշում է նա ու հավելում, որ դա չխանգարեց ապահով Յալթա հասնելուն, խաղի հիմնական ժամանակում ոչ-ոքի՝ 1։1 խաղալուն ու վերջում հաղթելուն։
«Ընդ որում, մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Ափսոս որ այդ թիմի շատ ֆուտբոլիստներ արդեն մահացել են։ Բայց այդ հաղթանակն ու գավաթը ստանալը մոռանալ հնարավոր չէ»։

Անդրանիկ Հովսեփյանի համար այդ խաղն ու մեկնումի օրը կրկնակի անմոռանալի են, որովհետև մեկնելու օրը ծնվեց նրա որդին՝ Ռումյանը («Ալաշկերտի» ներկայիս ֆուտբոլիստ)։ «Մեր թիմն ամբողջ կազմով ամեն ինչ անում էր, որ չվերթը ձգձգվեր, որպեսզի որդիս ծնվի, նոր մեկնենք (ծիծաղում է)։ Այն ժամանակ բջջային հեռախոսներ չկային։ Ես պատուհանից տեսա կնոջս, տեղեկացա, որ որդիս ծնվել է, ու ամեն ինչ կարգին է, և անմիջապես մեկնեցի օդանավակայան: Տղաները կատակում էին ՝ մեռանք սպասելով, շուտ արա գնանք», - ասում է Հովսեփյանը։

Ինքնաթիռում մեկ այլ անակնկալ էր սպասվում։ «Երբ նստեցինք ինքնաթիռ աչքերիս չհավատացի (նորից ծիծաղում է)։ Մեզ հետ Յալթա էր մեկնում կապույտ գույնի «Վազ 2101-ը», իսկ մենք ոչ բոլորս նստելու տեղ ունեինք։ Հարմարվեցինք մի կերպ ու թռանք», - ավելացրեց Հովսեփյանը։
Իսկ ինչ եղավ նվաճած ԽՍՀՄ վերջին մրցանակի՝ Առաջին լիգայի գավաթի հետ։ Գևորգ Քամալյանը հիշում է, որ ակումբի նախագահ Պապին Գորոյանը շատ էր ուրախացել գավաթը նվաճելու համար։ Տեղադրվեց այն նախագահի կաբինետում, բայց թե հետո ինչ եղավ գավաթը, դժվար է ասել։
Ֆուտբոլի գնդակ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները. նրանք կարող են լինել հավաքականի թեկնածուներ
Ստացվում է, որ ԽՍՀՄ ֆուտբոլային վերջին մրցաշրջանում Հայաստանը նվաճեց Առաջին լիգայի համար խաղարկվող վերջին մրցանակը։ Ստացվում է` և՛ արդյունքն է պատմական, և՛ ճամփորդությունը։
Նշենք, որ ԽՍՀՄ Առաջին լիգայի գավաթի խաղարկություն առաջին անգամ անցկացվել է 1988 թվականին։ Առաջին երկու խաղարկություններում հաղթողի կոչումը նվաճել է Տաշքենդի «Պախտակորը», 1990 թվականին հաղթող դարձել է Ստավրոպոլի «Դինամոն», իսկ վերջին խաղարկությունում հաջողությունն ուղեկցել է Հայաստանը ներկայացնող «Կոտայքին»։ «Կոտայքի» մրցակիցը «Ռոտորն» էր, որն այդ տարի նվաճել էր Բարձրագույն խմբի ուղեգիր հայտնի մարզիչ Վիկտոր Պրոկոպենկոյի գլխավորությամբ։
Լրահոս
0