https://arm.sputniknews.ru/20211225/mets-haghtanaki-demqery-rusakan-tuny-lusankarneri-cucahandes-e-bacel-kapanum-36869946.html
«Մեծ հաղթանակի դեմքերը». Ռուսական տունը լուսանկարների ցուցահանդես է բացել Կապանում
«Մեծ հաղթանակի դեմքերը». Ռուսական տունը լուսանկարների ցուցահանդես է բացել Կապանում
Sputnik Արմենիա
Լուսանկարիչը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ լուսանկարելով Հայրենական մեծ պատերազմի 110 վետերաններին։ 25.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-25T19:00+0400
2021-12-25T19:00+0400
2021-12-25T19:07+0400
լուսանկարներ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ցուցահանդես
երևան
հայրենական մեծ պատերազմի վետերան
«ռոսսոտրուդնիչեստվո»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36869366_0:1:750:423_1920x0_80_0_0_2d8e43937a54203cc1d60d9796322eb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կապանի արվեստի թանգարանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների լուսանկարները: Այն կյանքի է կոչել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը)։Բացման արարողությանը ներկա էին Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, տեղական իշխանությունների և ռուսական սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներ: Կապանում բնակվող 99-ամյա վետերան Վարդանուշ Թադևոսյանը նույնպես ներկաների շարքում էր։Տաթև/Ազատուհի Մնացականյանի նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարելիցին։ Մնացականյանը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ լուսանկարելով Հայրենական մեծ պատերազմի 110 վետերաններին: Նկարներում պատկերված հերոսներից ոմանք արդեն չկան:Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ողջունել է ցուցահանդեսի բացումը քաղաքում՝ ընդգծելով ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակի պատմական հիշողության պահպանման կարևորությունը։Նախագիծն իրականացվել է Երևանում Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։
https://arm.sputniknews.ru/20211010/mets-haghtanaki-demqery-hajrenakani-haghtanakn-orinak-dardzav-eritasardneri-hamar-34141241.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36869366_93:0:657:423_1920x0_80_0_0_4a038a4521bda4a1a08c4b5b06cd38a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսանկարներ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ցուցահանդես, երևան, հայրենական մեծ պատերազմի վետերան, «ռոսսոտրուդնիչեստվո»
լուսանկարներ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ցուցահանդես, երևան, հայրենական մեծ պատերազմի վետերան, «ռոսսոտրուդնիչեստվո»
«Մեծ հաղթանակի դեմքերը». Ռուսական տունը լուսանկարների ցուցահանդես է բացել Կապանում
19:00 25.12.2021 (Թարմացված է: 19:07 25.12.2021) Լուսանկարիչը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ լուսանկարելով Հայրենական մեծ պատերազմի 110 վետերաններին։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կապանի արվեստի թանգարանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների լուսանկարները: Այն կյանքի է կոչել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը)։
Բացման արարողությանը ներկա էին Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, տեղական իշխանությունների և ռուսական սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներ: Կապանում բնակվող 99-ամյա վետերան Վարդանուշ Թադևոսյանը նույնպես ներկաների շարքում էր։
Տաթև/Ազատուհի Մնացականյանի նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 80-րդ տարելիցին։ Մնացականյանը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ լուսանկարելով Հայրենական մեծ պատերազմի 110 վետերաններին: Նկարներում պատկերված հերոսներից ոմանք արդեն չկան:
«Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` նրանց, ովքեր կռվել են ռազմաճակատում կամ ծառայել ընդհանուր գործին թիկունքում: Հերոսները չպետք է լինեն վերացական կերպարներ, այլ յուրաքանչյուրիս հիշողության և գիտակցության մեջ պետք է ունենան «դեմք»։ Այդ իսկ պատճառով մենք Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ենք ցուցահանդես կազմակերպելու հարցը ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,–ասել է Վադիմ Ֆեֆիլովը։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ողջունել է ցուցահանդեսի բացումը քաղաքում՝ ընդգծելով ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակի պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

10 հոկտեմբերի 2021, 16:16
Նախագիծն իրականացվել է Երևանում Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։