00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը. Հայրենականի հաղթանակն օրինակ դարձավ

© Photo : пресс-служба РоссотрудничестваԲացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բաժանորդագրվել
Լուսանկարիչը շրջել է Հայաստանի ավելի քան հինգ տասնյակ գյուղերում և քաղաքներում՝ պատմության համար անմահացնելով պատերազմի վետերանների դեմքերը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Երևանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
© Photo : пресс-служба РоссотрудничестваՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ցուցահանդեսի բացման ժամանակ
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ցուցահանդեսի բացման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ցուցահանդեսի բացման ժամանակ
«Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս ֆոտոցուցահանդեսը ոչ միայն հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, այլև պահպանել պատմական հիշողությունը, այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը փոխանցել։
© Photo : пресс-служба РоссотрудничестваԲացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Իսկ ամսաթիվը պատահական չի ընտրված: 1943 թվականի հոկտեմբերի 9-ին Կովկասի համար մղվող ճակատամարտում խորհրդային բանակը ջախջախիչ հաղթանակ տարավ ֆաշիստական զորքերի նկատմամբ։ Ռուսաստանում, ի հիշատակ այդ պատմական իրադարձության, նշվում է Ռազմական փառքի օրը: Բացի այդ, դա Երևանի ծննդյան օրն է։
«Այսպիսի իրադարձությունները տարիների ընթացքում ավելի ու ավելի արժեքավոր են դառնում: Որքան ավելի հեռանում ենք Հայրենական մեծ պատերազմի ողբերգական օրերից, այնքան ավելի լավ ենք հասկանում դրանց իմաստը, և այնքան ավելի երախտապարտ ենք ձեզ՝ նրանց, ովքեր չխնայեցին իրենց՝ հաղթանակը կերտելու համար», - ասել է Սերգեյ Կոպիրկինը:
© Photo : пресс-служба РоссотрудничестваԲացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Դեսպանը վետերաններին մաղթել է քաջ առողջություն ու էներգիա։ Շեշտել է. «Դուք մեզ իսկապես պետք եք, որպեսզի հիշենք կատարվածը և երբեք թույլ չտանք, որ այն կրկնվի»։
Ֆոտոցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
© Photo : пресс-служба РоссотрудничестваԲացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Դիմելով վետերաններին՝ նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակն օրինակ դարձավ երիտասարդների համար, սովորեցրեց նրանց մինչև վերջ պաշտպանել հայրենիքը:
«Շատ կուզենայի, որ դուք դառնայիք վետերանների վերջին սերունդը, ում առջև մենք կխոնարհվեինք, որպեսզի ձեր փառահեղ պատմությունը փակեր պատերազմների էջը: Բայց Հայրենական մեծ պատերազմը չդարձավ վերջինը, և այժմ մենք ունենք վետերանների տարբեր սերունդներ: Սակայն վստահ եղեք, որ վետերանների այս նոր սերունդը ձեր դաստիարակության արդյունքն է, նրանք մեծացել են ձեր օրինակով»,- ասել է նախարարը։
© Photo : пресс-служба РоссотрудничестваԲացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը, որը կտևի մեկ շաբաթ, կազմակերված է Երևանում Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում») կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ:
© Photo : пресс-служба РоссотрудничестваԲացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց, ովքեր ճակատում էին կամ ծառայում էին ընդհանուր գործին թիկունքում: Սա ծավալուն աշխատանքի արդյունք է:
© Photo : пресс-служба РоссотрудничестваԲացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը
Լուսանկարիչ Տաթև (Ազատուհի) Մնացականյանը շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները և նկարել է 110 վետերանների դեմքերը` պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար:
Լրահոս
0