00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Մարությանն ավագանու կազմից դուրս գալու դիմում է ներկայացրել. Հրաչյա Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsՀրաչյա Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
Հրաչյա Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Հրաչյա Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Չնայած Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել էին որպես Երևանի քաղաքապետ, սակայն նա շարունակում էր ավագանու կազմում ընդգրկված մնալ։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ներկայացրել, որպեսզի իր` Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվեն։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
«Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն». Երևանի քաղաքապետն ասաց` ով կլինի իր 1–ին տեղակալը
Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Հայկ Մարությանը, ինչքանով ես եմ տեղյակ, դիմում է ներկայացրել, որպեսզի իր լիազորությունները դադարեն»,–ասաց Սարգսյանը։
Նշենք, որ չնայած Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել էին որպես Երևանի քաղաքապետ, սակայն նա մինչ օրս շարունակում էր ընդգրկված մնալ ավագանու կազմում։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (25 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ Փաշինյան
Հարցին, թե Մարությանը հրաժարվել էր ծառայողական մեքենայից, անվտանգության աշխատակիցներից ու պարգևավճարներից, արդյո՞ք նույնն էլ Սարգսյանն է պատրաստվում անել` վերջինս պատասխանեց, որ, ցավոք, ինքը վարել չգիտի, եթե ժամանակ ունենա, կփորձի սովորել։

«Իմ եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է։ Պարգևավճարներ աշխատավարձի բարձրացումից հետո չեմ ստացել, այսինքն` գուցե տարբեր հանձնարարականներ կամ հավելյալ ջանք իրականացնելու հատուկենտ դեպքերում եղել են։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցներին, ապա նրանց կարիքը չունեմ»,–ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։
Լրահոս
0