https://arm.sputniknews.ru/20211225/ajvo-kadrajin-pvopvokhutjunner-klinen-erevani-qaghaqapetn-asac-inch-mardik-en-iren-petq-36860803.html
«Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն». Երևանի քաղաքապետն ասաց` ով կլինի իր 1–ին տեղակալը
«Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն». Երևանի քաղաքապետն ասաց` ով կլինի իր 1–ին տեղակալը
Sputnik Արմենիա
Նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուզում է իր կառավարման ոճին համահունչ աշխատակիցներ ունենալ։ 25.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-25T12:35+0400
2021-12-25T12:35+0400
2021-12-25T13:51+0400
հրաչյա սարգսյան
քաղաքականություն
հայկ մարության
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
երևանի քաղաքապետարան
երևան
«իմ քայլը» խմբակցություն
երդմնակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36862239_0:83:1600:983_1920x0_80_0_0_5bff7d89dc8d4ecce958d7d5df47d358.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։Հայտնել ենք, որ նա այսօր երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։Հարցին, թե որ վարչական շրջանների ղեկավարները հրաժեշտ կտան պաշտոնին` Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս ասել չի կարող, սակայն կարող է հայտնել, որ, օրինակ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից շատ գոհ է։Քաղաքապետն ասաց նաև, որ կան վարչական շրջանների ղեկավարներ, որոնցից դժգոհ է և այդ մասին հետո առանձին կբարձրաձայնի։Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։Հովհաննիսյանը, ըստ քաղաքապետի, ֆինանսական համակարգում բավական մեծ փորձ ունի։Նա նշեց նաև, որ մյուս փոխքաղաքապետների դեպքում նույնպես փոփոխություններ կլինեն։Ինչ վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ արված աշխատանքին, ապա Սարգսյանը նշեց, որ 2018-ին, երբ երկուսով քաղաքապետարանում աշխատանքի անցան, շատ քիչ ստորաբաժանումներ կային, որոնք ինստիտուցիոնալ աշխատում էին ի նպաստ Երևանի։ Իսկ այս պահի դրությամբ 1-2 քայլ առաջ են նախկին վիճակից։Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։
https://arm.sputniknews.ru/20211225/erevani-avaganin-hstak-qaghaqakan-kamq-cucadrec-nikvol-pashinjan-36859073.html
https://arm.sputniknews.ru/20211222/knereq-ete-inch-vor-ban-chhascreci-anel-hajk-marutjani-elujti-ambvoghjakan-tarberaky-36757395.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36862239_90:0:1511:1066_1920x0_80_0_0_706377da5a559f094541887b7589f295.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաչյա սարգսյան, քաղաքականություն, հայկ մարության, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, երևանի քաղաքապետարան, երևան, «իմ քայլը» խմբակցություն, երդմնակալություն
հրաչյա սարգսյան, քաղաքականություն, հայկ մարության, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, երևանի քաղաքապետարան, երևան, «իմ քայլը» խմբակցություն, երդմնակալություն
«Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն». Երևանի քաղաքապետն ասաց` ով կլինի իր 1–ին տեղակալը
12:35 25.12.2021 (Թարմացված է: 13:51 25.12.2021) Նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուզում է իր կառավարման ոճին համահունչ աշխատակիցներ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հայտնել ենք, որ նա այսօր երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
«Այո՛, կադրային փոփոխություններ կլինեն, քանի որ ցանկացած կառավարիչ իր ոճով է կառավարում և ուզում է տեսնել հաստիքներում մարդկանց, որոնք համահունչ են իր կառավարման ոճին»,–ասաց նա։
Հարցին, թե որ վարչական շրջանների ղեկավարները հրաժեշտ կտան պաշտոնին` Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս ասել չի կարող, սակայն կարող է հայտնել, որ, օրինակ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից շատ գոհ է։
Քաղաքապետն ասաց նաև, որ կան վարչական շրջանների ղեկավարներ, որոնցից դժգոհ է և այդ մասին հետո առանձին կբարձրաձայնի։
25 դեկտեմբերի 2021, 11:35
Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։
Հովհաննիսյանը, ըստ քաղաքապետի, ֆինանսական համակարգում բավական մեծ փորձ ունի։
Նա նշեց նաև, որ մյուս փոխքաղաքապետների դեպքում նույնպես փոփոխություններ կլինեն։
22 դեկտեմբերի 2021, 14:09
Ինչ վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ արված աշխատանքին, ապա Սարգսյանը նշեց, որ 2018-ին, երբ երկուսով քաղաքապետարանում աշխատանքի անցան, շատ քիչ ստորաբաժանումներ կային, որոնք ինստիտուցիոնալ աշխատում էին ի նպաստ Երևանի։ Իսկ այս պահի դրությամբ 1-2 քայլ առաջ են նախկին վիճակից։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և
անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Մարությանը կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել 2020թ.–ին։