https://arm.sputniknews.ru/20211224/sevan-fa-i-nakhagahy-banavetshi-e-hravirum-futbvoli-federaciaji-nakhagahin-36821991.html
«Սևան» ՖԱ-ի նախագահը բանավեճի է հրավիրում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
«Սևան» ՖԱ-ի նախագահը բանավեճի է հրավիրում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
Sputnik Արմենիա
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանը սկսեց տասը թիմով, բայց այս պահին մրցաշարին մասնակցում են ինը թիմեր։ «Սևան» ֆուտբոլային ակումբը, մատնանշելով... 24.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-24T10:57+0400
2021-12-24T10:57+0400
2021-12-24T11:25+0400
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ֆուտբոլ
արմեն մելիքբեկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2151/34/21513475_0:165:1600:1065_1920x0_80_0_0_798e66ff21732327119148b241e2bcfc.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Սևան» ֆուտբոլային ակումբի նախագահը ակումբի ֆեյսբուքյան էջի միջոցով բանավեճի է հրավիրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։Դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիսի ժամանակ խոսեց առաջնությունից դուրս եկած թիմերի մասին։ 2021/22 մրցաշրջանը VBET Պրեմիեր լիգան ավարտին չհասցրած «Սևան» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ խոսելիս ՀՖՖ նախագահը նշեց, որ ակումբը դիմել է մանիպուլյացիաների ու ընդամենն ամպագոռգոռ հայտարարություններ կատարել։Օրվա և ժամի ընտրությունը «Սևան» ՖԱ–ի նախագահը թողել է Մելիքբեկյանի հայեցողությանը։Միակ պայմանն է, որ դա լինի ուղիղ եթերում և օրն ու ժամը նշվի նախատեսվող հանդիպումից առնվազն մեկ շաբաթ առաջ։Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ամփոփեց 2021 ֆուտբոլային տարին` մատնանշելով հաջողությունները և առաջընթացը հայկական ֆուտբլում։ ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ ճանապարհին է և առանձին էլ նշեց, որ հավաքականը «փակ» ակումբից վերածվել է «բաց» թիմի։Կընդունի բանավեճի հրավերը Մելիքբեկյանը թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ շատ «մութ» հարցերի պատասխանները կարող ենք լսել այդ բանավեճի ընթացքում, կասկածից վեր է։
https://arm.sputniknews.ru/20211109/sevan-akumby-pahanjum-e-hff-ghekavar-kazmi-hrazharakany-35170546.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2151/34/21513475_180:0:1600:1065_1920x0_80_0_0_92d1491893ba4f94a1fbce3d2d4840e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, արմեն մելիքբեկյան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, արմեն մելիքբեկյան
«Սևան» ՖԱ-ի նախագահը բանավեճի է հրավիրում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
10:57 24.12.2021 (Թարմացված է: 11:25 24.12.2021) Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանը սկսեց տասը թիմով, բայց այս պահին մրցաշարին մասնակցում են ինը թիմեր։ «Սևան» ֆուտբոլային ակումբը, մատնանշելով խնդիրները կապված ՀՖՖ-ի որոշումների և գործողությունների հետ, դուրս եկավ մրցաշարից։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Սևան» ֆուտբոլային ակումբի նախագահը ակումբի ֆեյսբուքյան էջի միջոցով բանավեճի է հրավիրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիսի ժամանակ խոսեց առաջնությունից դուրս եկած թիմերի մասին։ 2021/22 մրցաշրջանը VBET Պրեմիեր լիգան ավարտին չհասցրած «Սևան» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ խոսելիս ՀՖՖ նախագահը նշեց, որ ակումբը դիմել է մանիպուլյացիաների ու ընդամենն ամպագոռգոռ հայտարարություններ կատարել։
«Մելիքբեկյան Արմենը, ինքը լինելով մանիպուլյացիայի մեծ վարպետ և ուսուցիչ, ուրիշներին է մեղադրում այդ գործում, բայց ամբողջ ասուլիսի ընթացքում հաջողությամբ և սառնասրտորեն մոլորեցրեց ֆուտբոլասեր հանրությանը իր ոչ ճիշտ պատասխաններով և սուտ խոստումներով։ Եթե Մելիքբեկյանն իրոք արդար է և պատրաստ է ազնվորեն խոսել ֆուտբոլային հանրության առաջ, ապա Արմեն Մելիքբեկյանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի իր նախընտրած հեռուստաալիքով, իր նախընտրած տեղում, իր նախընտրած մարդկանց ուղեկցությամբ, իր նախընտրած ֆորմատով, իր նախընտրած հաղորդավարով»,– հայտարարել է ակումբի նախագահը։
Օրվա և ժամի ընտրությունը «Սևան» ՖԱ–ի նախագահը թողել է Մելիքբեկյանի հայեցողությանը։
Միակ պայմանն է, որ դա լինի ուղիղ եթերում և օրն ու ժամը նշվի նախատեսվող հանդիպումից առնվազն մեկ շաբաթ առաջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ
Արմեն Մելիքբեկյանն ամփոփեց 2021 ֆուտբոլային տարին` մատնանշելով հաջողությունները և առաջընթացը հայկական ֆուտբլում։ ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ ճանապարհին է և առանձին էլ նշեց, որ հավաքականը «փակ» ակումբից վերածվել է «բաց» թիմի։
Կընդունի բանավեճի հրավերը Մելիքբեկյանը թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ շատ «մութ» հարցերի պատասխանները կարող ենք լսել այդ բանավեճի ընթացքում, կասկածից վեր է։