00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սևան» ակումբը պահանջում է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մելիքբեկյան
Արմեն Մելիքբեկյան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Արմեն Մելիքբեկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Սևան» ֆուտբոլային ակումբն օրինակներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ՀՖՖ–ն խոչընդոտում նրանց աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. «Սևան» ակումբը պահանջում է ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, որն այսօր հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ «Սևան» ֆուտբոլային ակումբն առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ուժեղագույնների խմբում, բայց դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, նաև մրցաշրջանի ընթացքում, ակումբը անընդհատ խոչընդոտների է հանդիպում ՀՖՖ ղեկավարության կողմից։
«Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն արեց ամեն ինչ մեզ համար լրացուցիչ դժվարություններ առաջացնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Սևան» ֆուտբոլային ակումբը նաև որոշ օրինակներ է ներկայացրել։
Футболист ударяет по мячу - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի
Հայաստանի առաջնության մասնակից թիմերից միայն «Ալաշկերտը», «Ուրարտուն» և «Վանը» ունեն սեփական ստադիոն, մնացած 7 թիմերը ՀՀ առաջնության խաղերի համար վարձակալում են ստադիոնները։ 5 թիմերին ՀՖՖ-ն տեղավորել է «Հանրապետականում» և Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայի ստադիոնում։ «Սևանի» դիմումը մերժվեց այդ ստադիոններից որևէ մեկում խաղալու համար, և միայն «Ալաշկերտի» սեփականատերը համաձայնեց խաղադաշտ տրամադրել ՀՀ առաջնության հանդիպումներ անցկացնելու համար։
«Միակ համագործակցությունը ՀՖՖ-ի հետ եղել է ԲԿՄԱ-ի հարցում։ Մենք վերջինն ենք տվել համաձայնությունը, որ ԲԿՄԱ-ն խաղա ուժեղագույնների խմբում, որպեսզի մեր երիտասարդները չզրկվեն խաղային պրակտիկայից և օգտակար լինեն Հայաստանի հավաքական թիմերին։ Այս քայլի դիմաց Մելիքբեկյան Արմենը համաձայնել է վճարովի սկզբունքով տրամադրել Ավանի Ակադեմիայի միայն մարզումային դաշտը՝ արգելելով օգտվել լողավազանից, ֆիթնես սրահից և անգամ ժողովների համար նախատեսված սենյակից։ Սակայն հետո շատ արագ գտան տարբերակ խաղադաշտ չտրամադրելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ Հայաստանի հավաքականի մարզումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ «Սևան» ՖԱ-ին զգուշացնում են, որ Կապառոսի հրահանգով ոչ մի ակումբ այստեղ չի մարզվելու, սակայն շատ հեշտ այնտեղ հայտնվում են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Նոան»։ Սա այն դեպքում, երբ Էջմիածնի 4 խաղադաշտերով բազան տրամադրվել է «Նոային»։

«Հիմա ստիպված ենք ամեն անգամ մարզումների համար խաղադաշտ ման գալ և անընդհատ դեգերում ենք Ձորաղբյուրից մինչև Վանաձոր»,–տեղեկացնում են ակումբից։
«Նոայի» դեմ խաղում մրցավարը «Սևանի» դարպասին հորինում է 11 մետրանոց, իսկ 2 ակնհայտ 11 մետրանոցները մրցակցի դարպասին չի տեսնում, ինչի արդյունքում թիմը պարտվում է։
«Այս դեպքից երկու տուր անց «Սևան» - «Ուրարտու» սեփական հարկի տակ խաղի պատվիրակը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու ՀՖՖ նախագահը, ինչը շատ զարմանալի էր, և ամրագրում է մարզադաշտի VIP գոտու 5 նստատեղ։ Բայց ոչ միայն Արմեն Մելիքբեկյանն ու իր ուղեկցողները չեն ժամանում, այլև չի ժամանում Շտապօգնություն սպասարկող բրիգադը։ 43 րոպե անհույս սպասում, ևս 2 րոպե և ՀՖՖ ներկայացուցիչը խոստանում է տեխնիկական պարտություն գրանցել։ Աներևակայելի է, բժիշկները ճանապարհին մարդու կյանք էին փրկել, իսկ հետո փրկեցին խաղը, որն ավարտվեց 0:0»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ակումբում կարծում են, որ «Սևանը» խանգարում է շատերին և խառնում մրցաշարային աղյուսակի խաղաքարտերը։ Նշվում է, որ ըստ ՀՖՖ բարձրաստիճան ղեկավարության ծրագրի` «Սևանը» պետք է տեղ զբաղեցներ ոչ թե առաջին, այլ վերջին քառյակում։
Տեղեկացվում է, որ »Սևանի» գլխավոր հովանավորի և գործընկերների վահանակները ՀՖՖ-ն թույլ չի տալիս տեղադրել մարզադաշտում և ասուլիսների համար նախատեսված սրահում։ Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում պարտավորությունները իրականացնելու համար։
Երևանի կենտրոնում Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց կկառուցվի
«Այն, որ ՀՖՖ-ն թիմերին բաժանել է յուրայինների և օտարների՝ անհերքելի է։ Պատահական էր արդյո՞ք, որ անցած մրցաշրջանում միշտ տուժում էին ընդդիմադիր կեցվածքով հայտնի «Գանձասարը», «Շիրակն» ու «Լոռին»։ Այս թիմերից երկուսը դադարեցրել են իրենց մասնակցությունը բարձրագույն խմբում, իսկ «Շիրակը» խաղում է առաջին խմբում։ Հիմա էլ ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ելնելով ստեղծված իրավիճակից` «Սևան» ակումբը պահանջում է․
ՀՀ բարձրաստիճան ղեկավարների կողմից ՀՖՖ նախագահ կարգված անձնավորությանը կարգի հրավիրել և կատարել ֆուտբոլային բոլոր ոլորտներում ձախողված ՀՖՖ ղեկավար կազմի անհապաղ փոփոխություն, ընդհուպ պահանջում ենք նրանց հրաժարականը։

Այլապես, եթե չկատարեն համապատասխան քայլեր, ապա հաջորդ տուրի՝ նոյեմբերի 17-ին կայանալիք «Ալաշկերտ» - «Սևան» խաղին, մեր թիմը խաղադաշտ դուրս չի գա։

Ակումբից նաև հայտարարում են, որ կատարել և կատարելու են բոլոր պարտավորությունները ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակազմի նկատմամբ։ Նշվում է, որ ակումբը ֆինանսական խնդիրներ չի ունեցել և չունի։
Մյուս ակումբներին, ովքեր չեն համարձակվում բարձրաձայնել իրենց խնդիրները, խորհուրդ են տալիս չլռել և միանալ պայքարին։
Լրահոս
0