00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսային վարակը տարածվեց նաև լեզվի վրա

© Sputnik / Илья Наймушин / Անցնել մեդիապահոցԱվտոբուսի ուղևորը պատուհանից դուրս է նայում
Ավտոբուսի ուղևորը պատուհանից դուրս է նայում - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2021
Բաժանորդագրվել
Ի՞նչ նոր տերմիններ են համալրել մեր բառապաշարը համավարակի տարիներին և ինչպե՞ս նոր պայմաններում շարունակել ապրել, մտորում է մեր սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։
Կորոնավիրուսային համավարակը հետքեր է թողնում ոչ միայն սրտի, թոքերի, երիկամների և անոթների վրա, այլև լեզվի։ Տվյալ դեպքում լեզու ասելով` ի նկատի ունենք ոչ թե բերանի խոռոչում գտնվող օրգանը, այլև հասարակության մեջ հաղորդակցման միջոցը։
Համավարակը կվերանա, շրջանառությունից դուրս կգա նաև նոր թափ առնող լեզուն` իրենից հետո թողնելով Covid, «կորոնավիրուս» բառերը, ինչպես նախորդ դարասկզբին սարսափելի գրիպի համաճարակն անցավ, սակայն մնաց նրա անվանումը` «Իսպանկան»։
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Կամա թե ակամա նոր բառերի ստեղծման հարցում մասնակցում են մեզնից շատերը, և թող որ դա թույլ չի տալիս մեզ լեզվաբաններ համարել, այնուամենայնիվ...
Այժմ արդեն դժվար է ասել, թե ո՞վ է առաջինը շրջանառության մեջ դրել «ալկոմեկուսացում» բառը (համավարակի շրջանում ոգելից խմիչքների օգտագործումը որպես ժամանցի միջոց), բայց բառն ասվել է, հասկացվել, ընդունվել և սկսել ապրել ինքնուրույն կյանքով։
Նույնը` «հակավաքսեր»–ի դեպքում։ Դա այն է, երբ որևէ մեկը համառորեն դեմ է պարտադիր պատվաստմանը։ Մեր հայրենիքում նման քաղաքացիների թիվն աճում է` ի տարբերություն նրանց, ովքեր առաջին կանչով վազում են պոլիկլինիկաներ` պահանջելով իրենց պատվաստել. նման էնտուզիաստներին էլ անվանել են «սուպերվաքսերներ»։ Կարծում եմ` ավելի լավ է «սուպերվաքսեր» լինել, քան «հակավաքսեր», թեպետ ընտրություն անելու իրավունքը ձերն է։
Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից
Իսկ ինչպե՞ս են իրենց զգում «հակադիմակայինները»։ Բժշկական դիմակների դեմ հանդես եկողների թվի հաշվարկը դժվարանում է այն մարդկանց պատճառով, որոնք, թվում է` դիմակ են դրել, բայց նրանց դիմակը չեղածի հաշիվ է։ Դա այն դեպքերն են, երբ դիմակը կախված է ականջից, կամ, առավել հաճախ, կարծես դրված է, բայց միայն բերանն է փակում` քիթը բաց թողնելով և վնասակար վարակը շրջակա միջավայրից ընդունելով։ Դուք ինչպե՞ս կանվանեիք նման պացիենտներին։ Ճիշտ է` «մերկաքիթիկավորներ»։
Միևնույն ժամանակ նկատենք նաև, որ համավարակն աշխուժություն է մտցրել ոչ միայն բառագիտության մեջ, այլև խթանել է սրամտությունը, մասնավորապես, անեկդոտների տեսքով. «Որքան հեռատես է բնությունը։ Կորոնավիրուսից միլիոնավոր տարիներ առաջ նա մարդկանց համար ականջներ է հորինել, որոնք պետք է օգնեին դիմակը դնելիս»։
Համավարակը ստիպել է նաև փոխել մարդկանց հաղորդակցման ձևերը և անմիջական, դեմ առ դեմ շփումից անցում կատարել «դեմքով էկրանին» շփումի։ Այսինքն զինվելով Zoom–ով և տեսակապը կարգավորելով` սովորել, սովորել և կրկին սովորել։ Բայց ոչ միայն։ Կարելի է նաև ժողովներ,կոնֆերանսներ, հավաքներ, հանդիպումներ և նույնիսկ ռոմանտիկ երեկոներ անցկացնել, ու ամեն ինչ լավ կլիներ, եթե կապի համակարգն այդքան հաճախ չխափանվեր` Zoom–ը վերածելով խելագարության, ռուսերեն ասած` БезZoomие–ի։
Люди на крыше дома во время теракта в Нью-Йорке  - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Հյութ խմեք՝ առանց դիմակները հանելու, կամ ինչպես կորոնավիրուսը խոցելի դարձրեց ԱՄՆ-ին
Բայց որևէ սարսափելի բան չկա, կապն այսպես թե այնպես վերականգնվում է, թեև ոչ բոլորին է դա ուրախացնում։ Օրինակ, այն դեպքերում երբ «Հեռահարներ»` հեռավար ուսուցման մասնակիցներ չեն դառնում դպրոցականները։ Իրավիճակը որոշակի առումով հավասարազոր է դասից փախչելուն, միայն այն տարբերությամբ, որ փախչող ես դառնում ակամայից։
Ընդհանրապես համավարակի ընթացքում դժվար է որևէ բան կանխատեսել, առավել ևս` ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Բնակարանից դուրս տեղի ունեցող շատ բաներ զարգանում են սեփական տրամաբանությամբ, իսկ մարդը ոչ իր ցանկությամբ առաջացած իրավիճակից դուրս գալու համար չի կարողանում ոչինչ ձեռնարկել։
Քիչ էր մնում ինձ հետ էլ այդպիսի բան պատահեր, երբ տուն` ԱՄՆ մեկնելուց առաջ լուրեր շրջանառվեցին Մոսկվայի չվերթերի դադարեցման մասին, և եթե իրականում դա տեղի ունենար, ես լիովին կարող էի հայտնվել ռուսերեն ասած` «Застранец»-ի կարգավիճակում։ Այսինքն, մարդու, որը ժամանակավոր մնացել է իր երկրի սահմաններից դուրս` ավիահաղորդակցման դադարեցման պատճառով։ Սակայն բախտս բերեց. չվերթերը չչեղարկեցին, թեև որքան դրանք ուժի մեջ կմնան, որևէ մեկն ասել չի կարող։
Միևնույն ժամանակ, Covid–ը հանձնվելու մտադրություն չունի, այլ գնալով ավելի է ամրապնդում դիրքերը` «Covid –այլախոհներին» (նրանք, ովքեր հերքում են կորոնավիրուսային վարակի գոյությունը կամ անտեսում վարակի տարածումը սահմանափակելու համար ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումները) ծանր դրության մեջ դնելով։
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Covid–ով հիվանդների բուժման համար հարմարեցված ստացիոնարների ծանրաբեռնվածությունը դրա վառ ապացույցն է։
Մյուս կողմից` որքան էլ մեր հայրենակիցները դիմադրեն կանխարգելիչ միջոցառումներին, կորոնավիրուսի հետևանքները շատ ծանր են, որպեսզի շարունակենք դրանք անտեսել։ Այս փաստը բոլորից լավ յուրացրել են օրինապաշտ Եվրոպայում, որտեղ համախոհներ է հավաքում այն դիտարկումը, թե առանց դիմակի լուսանկարներն արդեն թեթև էրոտիկա են հիշեցնում։
Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2020
Մենք ավելի վատը չենք, քան մեր նախորդները, կամ հայ բժիշկների գենետիկ հիշողության մասին
...Որքան համավարակով պայմանավորված «նորածին» բառերը կմնան լեզվում, կախված է նրանից, թե որքան կտևի համավարակը, պնդում են լեզվաբանության փորձագետները։ Հիվանդության դարաշրջանի և ինքնամեկուսացման ռեժիմի ավարտից հետո դրանք դուրս կգան մեր բառապաշարից, սակայն երբ կվերանան վերջնականապես` դժվար է ասել։ Եթե կարանտինը ձգձգվի, այս բառերը լեզվի մաս կկազմեն։ Եթե սա մեկանգամյա երևույթ է, ապա դրանց մեծ մասը կմոռացվի։ Կմնա, թերևս, միայն հիշողությունն այն մասին, թե ինչպես էին մեզ վերահսկում։
Սկզբում պահանջում ներկայացնել QR–կոդերը, այնուհետև բոլորը սկսեցին ալարել և միայն հարցնում էին, QR–կոդ ունե՞ս, թե ոչ։ Իսկ հետո ընդհանրապես.
– Քու՞։
– Քու։
Շարունակում ենք ապրել...
Լրահոս
0