00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն պարտվել է Ռուսաստանին Եվրոպայի համար պայքարում

© Sputnik / Andranik GhazaryanԲեռնատարները հեղուկացված բնական գազ են տեղափոխում
Բեռնատարները հեղուկացված բնական գազ են տեղափոխում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Բեռնատարները հեղուկացված բնական գազ են տեղափոխում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը երաշխավորող խողովակաշարային մատակարարումների այլընտրանքի բացակայությունն արդեն գործնականում է հաստատվում: ՌԻԱ Նովոստիի նյութում ընթերցեք՝ ինչու և ինչպես է ԱՄՆ-ն փաստացի «Գազպրոմին» հնարավորություն տալիս նվաճել եվրոպական շուկան:
Սերգեյ Սևչուկ, ՌԻԱ Նովոստի
Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ գլոբալ էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն ընդգրկել է բոլոր առաջատար շուկաները, սեփական էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Եվրամիությունը պետք է հույսը դնի միայն իր վրա։ Աստղա-գծավոր տանկերները՝ հեղուկացված «ազատության մոլեկուլներով», որպես այլընտրանք ավտորիտար ռուսական գազին, չեն գա:
Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը
Ստեղծված իրավիճակի տրագիկոմիկությունը գնահատելու համար անդրադառնանք հիմնական թվերին, որոնք, ի դեպ, հայտնի էին «Հյուսիսային հոսք 2»-ի համար ճակատամարտի առաջին իսկ րոպեներից։
Ամերիկյան հեղուկացված բնական գազի վաճառողները ակտիվ հարձակում սկսեցին եվրոպական շուկաների վրա 2018-2019 թվականներին։ ԱՄՆ-ում հեղուկացված գազի արտադրությունն աճել էր միանգամից հարյուր միլիարդով ու հասել 840 միլիարդ խորանարդ մետրի: Մինչև 2018 թվականի աշունը ԱՄՆ-ից Եվրոպա գազի արտահանումը չափազանց ցածր մակարդակի վրա էր, սակայն այդ տարվա սեպտեմբերին համառ Դոնալդ Թրամփը անձնական հանդիպման ժամանակ փաստացի ստիպեց Ժան Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահին, կանաչ լույս տալ մատակարարումներին՝ արտահանողներին աննախադեպ արտոնյալ պայմաններ տրամադրելով։
Դեկտեմբերին արդեն մատակարարումների ծավալը հունիսյան չնչին 250 միլիոնից միանգամից հասան1,5 միլիարդի: Հենց այս ժամանակահատվածում էլ ռուսական և արտասահմանյան մամուլում հրապարակումների տեղատարափ եղավ, երբ բոլոր հնարավոր փորձագետներն ու վերլուծաբանները կանխատեսում էին ռուսական արտահանման և մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք -2»-ի, անփառունակ ավարտը։
Заправочная станция со сжиженным газом в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը
Այդ պահին թվում էր, թե ամեն ինչ հենց այդպես է լինելու։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի դեկտեմբերին, Նահանգներում արտադրված հեղուկացված բնական գազի արտահանումը հասավ իր պատմական առավելագույնին՝ գերազանցելով երեք միլիարդ խորանարդ մետրի նշագիծը։ Ամերիկյան բաժինը եվրոպական շուկայում կազմեց 16 տոկոս, այսինքն, ընդամենը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել էր:
Այստեղ պետք է անպայման ճշտել, որ խոսքը միայն հեղուկ գազի, այլ ոչ թե Եվրամիության ամբողջ սպառման մասին է։
Եվ հետո կորոնավիրուսը եկավ, ու ամեն ինչ սառեցրեց: Արդեն 2020 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ից մատակարարումներ երեք անգամ պակաս էին ու ռեկորդային բարձունքների այլևս չեն վերադարձել։ Իսկ եթե հաշվի առնենք ամերիկյան մամուլում հրապարակված մինորային տոնայնությունը, ապա կտեսնենք, որ նույնիսկ Վաշինգտոնում կրկնակի հաջողությանը չեն հավատում:
«Հյուսիսային հոսք–2»․ ինչու է ԱՄՆ-ն խանգարում գազամուղի կառուցմանը
Երբ COVID-19-ը մի փոքր թուլացրեց իր խեղդող գրկախառնությունը, համաշխարհային տնտեսությունը ակտիվորեն սկսեց վերականգնել արտադրության տեմպերը: Եվ հանկարծ պարզվեց, որ քաղաքականությունն ու օգնության խոստումները մի բան են, իսկ ազատ շուկան՝ բոլորովին այլ։ 2020-ին ամերիկյան գործարաններում արտադրված ռեկորդային 914 միլիարդ խորանարդ մետրը կա՛մ մնացել է մի երկրում, որը մե՛կ սառել է ամբողջ Տեխասով, մե՛կ մթության մեջ նստել է ամբողջ Կալիֆոռնիայով, կա՛մ ուղարկվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Քանի որ վերջինս միշտ պրեմիում է համարվում, այսինքն, բնական գազի գները այնտեղ ավելի բարձր են, մասնավոր վաճառողները (պետությունը չի զբաղվում ՀԲԳ-ի վաճառքով) նախընտրում են ստանալ երաշխավորված ու բարձր շահույթ:
Եթե Եվրոպայի քաղաքական գործիչները բարեհաճեին թերթել աշխարհագրության դպրոցական դասագիրքը, կիմանային, որ ԱԽՏ-ն ավելի քան հինգ միլիարդ բնակչությունունեցող 58 երկիր է: Բայց ամենակարևորը՝ հենց այստեղ է գտնվում Չինաստանը, որը կարող է գրեթե ցանկացած քանակությամբէներգառեսուրսներ կլանել։ International Energy Agency-ի տվյալներով՝ Պեկինն այս տարի կրկնապատկել է հեղուկացված բնական գազի գնումները, ու այդ պատճառով է նաև, որ ամբողջ աշխարհում հեղուկացված բնական գազի գործարանները արտադրությունը40 տոկոսով ավելացրել են:
Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
Ամբողջ Եվրամիությունը, միասինվերցրած, տարեկան սպառում է 394 միլիարդ խորանարդ մետր երկնագույն վառելիք, իսկ ՉԺՀ-ն՝ 330 միլիարդ, ընդ որում, առաջին շուկան գրեթե ստատիկ է ու շատ չափավոր է աճում, իսկ երկրորդի աճը սրընթաց է։
Այսօր ամերիկյան պարբերականները հայտնում են, որ երկրի ստորգետնյա պահեստարանները, ինչպես և եվրոպական պահեստները, անցյալ տարվա համեմատ չեն լցվել, իսկ գեներացիայի գները հրթիռային թռիչք են գրանցում, ինչն արդեն երաշխավորված կերպով կհանգեցնի բնակչության համար էլեկտրաէներգիայի հաշիվների թվերի կտրուկ ավելացմանը:
Նոր ու ժամանակակից ավտոլցակայանների ցանց Հայաստանում․ ինչ կապ ունի SOCAR-ը
Փաստացի Վաշինգտոնը, լուծելով ներքին խնդիրները և շարունակելովիր բաժինը պահել Ասիայում, «Գազպրոմին» քարտ-բլանշ է տալիս եվրոպական շուկան գրավելու համար։ ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը երաշխավորող խողովակաշարային մատակարարումների այլընտրանքի բացակայությունն արդեն հաստատվում է ոչ թե խոսքով, այլ գործով։
Միացյալ Նահանգները չորս տարի շարունակ փորձում էր Եվրոպայի վրա ազդելու գազային լծակները պոկել Ռուսաստանի ձեռքից միայն այն բանի համար, որ վերջում հանդիսավոր կերպով՝ նվերի կարմիր ժապավենով կապած, դրանք հետ հանձներ։
Լրահոս
0