https://arm.sputniknews.ru/20211224/hhn-piti-andamakci-rusbelarusakan-miutjany-artashes-geghamjany-mer-apagaji-masin-36827359.html
ՀՀ–ն պիտի անդամակցի ռուս–բելառուսական միությանը. Արտաշես Գեղամյանը` մեր ապագայի մասին
ՀՀ–ն պիտի անդամակցի ռուս–բելառուսական միությանը. Արտաշես Գեղամյանը` մեր ապագայի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը վստահեցնում է, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ 24.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-24T13:44+0400
2021-12-24T13:44+0400
2021-12-24T14:14+0400
արցախ
հայաստան
ռուսաստան
բելառուս
արտաշես գեղամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36823398_0:41:1600:942_1920x0_80_0_0_d7b8c1ce6f8a27ad353d1b8a64c34a43.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik. Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը կապահովի Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։«Այսօր մենք նոր աշխարհակարգի ձևավորման վկան ենք, և ներկա բազմաբևեռ աշխարհում, որտեղ յուրատեսակ ձգող կենտրոններ են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Չինաստանը, հենց ՌԴ–ն է հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը»,– ասաց նա։Գեղամյանը պնդեց, որ Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը ոչ մի կերպ չի վնասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը` հիշեցնելով, որ միութենական պետության պայմանագրի երրորդ հոդվածի համաձայն` այն խարսխված է մասնակից պետությունների սուվերեն հավասարության սկզբունքի վրա։Գլոբալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում Գեղամյանը ստեղծված իրավիճակը համեմատեց 1961 թվականին տեղի ունեցած Կարիբյան ավազանի ճգնաժամի հետ, հետևաբար Հայաստանը, ըստ նրա, պետք է հստակեցնի իր դիրքորոշումն ու մոտեցումները` ելնելով իր ժողովրդի ու պետականության շահերից։Խոսելով Արցախի անվտանգության մասին` Գեղամյանը հայտարարեց, որ պետք է ԼՂ–ն Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գործընթաց սկսել Ղրիմի օրինակով։ Նրա համոզմամբ` դա կարող է լինել մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության երաշխիքը։
https://arm.sputniknews.ru/20211222/hajastani-ev-rusastani-mijev-haraberutjunnery-nerarum-en-bvolvor-volvortnery-mher-grigvorjan-36762298.html
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36823398_0:0:1424:1068_1920x0_80_0_0_b8b476f2d5b1146df2b892b13f473be7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, ռուսաստան, բելառուս, արտաշես գեղամյան
արցախ, հայաստան, ռուսաստան, բելառուս, արտաշես գեղամյան
ՀՀ–ն պիտի անդամակցի ռուս–բելառուսական միությանը. Արտաշես Գեղամյանը` մեր ապագայի մասին
13:44 24.12.2021 (Թարմացված է: 14:14 24.12.2021) Քաղաքական գործիչը վստահեցնում է, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik. Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը կապահովի
Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը։ Այսօր
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
«Այսօր մենք նոր աշխարհակարգի ձևավորման վկան ենք, և ներկա բազմաբևեռ աշխարհում, որտեղ յուրատեսակ ձգող կենտրոններ են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Չինաստանը, հենց ՌԴ–ն է հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը»,– ասաց նա։
22 դեկտեմբերի 2021, 15:51
Գեղամյանը պնդեց, որ Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը ոչ մի կերպ չի վնասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը` հիշեցնելով, որ միութենական պետության պայմանագրի երրորդ հոդվածի համաձայն` այն խարսխված է մասնակից պետությունների սուվերեն հավասարության սկզբունքի վրա։
Գլոբալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում Գեղամյանը ստեղծված իրավիճակը համեմատեց 1961 թվականին տեղի ունեցած Կարիբյան ավազանի ճգնաժամի հետ, հետևաբար Հայաստանը, ըստ նրա, պետք է հստակեցնի իր դիրքորոշումն ու մոտեցումները` ելնելով իր ժողովրդի ու պետականության շահերից։
Խոսելով
Արցախի անվտանգության մասին` Գեղամյանը հայտարարեց, որ պետք է ԼՂ–ն Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գործընթաց սկսել Ղրիմի օրինակով։ Նրա համոզմամբ` դա կարող է լինել մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության երաշխիքը։