Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ներառում են բոլոր ոլորտները. Մհեր Գրիգորյան
15:51 22.12.2021 (Թարմացված է: 15:52 22.12.2021)
© Photo : official site of the Government of RAՀայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի նախագահությամբ (22 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի նախագահությամբ (22 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
© Photo : official site of the Government of RA
Բաժանորդագրվել
Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։ Գրիգորյանը նշել է` 2 երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները։ Երևանում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նիստն անցկացվել է Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ։
«Գրիգորյանն իր ելույթում, ողջունելով միջկառավարական նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին, ինչպես նաև պատերազմի ցնցումներին ու տնտեսական հետևանքներին, 2 երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։ Գրիգորյանը նշել է, որ կայացած նիստի արդյունքում հաջողվել է հերթական անգամ խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը և բացահայտել հայ-ռուսական համագործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Գրիգորյանն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
Նիստի շրջանակում ստորագրվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թթ. ծրագիրը, 2022-2023 թթ. համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը և 2022-2023 թթ. սպորտի ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ՌԴ սպորտի նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։