00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել. Սարգսյան

© Photo : official site of the President of RAՆախագահ Արմեն Սարգսյանը հարցազրուց է տալիս Արաբական Arab News պարբերականին (18 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրուց է տալիս Արաբական Arab News պարբերականին (18 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթ ArabNews-ին ու մանրամասներ հայտնել Սաուդյան Արաբիա կատարած այցից։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիան ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին են, հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հարցազրույցն ընդհանրացնող հոդվածում հեղինակը մասնավորապես հիշեցրել է, որ թեև Սաուդյան Արաբիան ու Հայաստանը միմյանց նկատմամբ թշնամանք չեն ունեցել, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ նույնպես չեն եղել՝ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ղարաբաղյան առաջին պատերազմում Ռիադի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառով:
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա։
Աբբասը հետաքրքրվել է նախագահից, թե ինչպես է անցել Սաուդյան Արաբիա առաջին այցը, ինչ արդյունքներ են եղել և դիվանագիտական կապերի հաստատումը երբ կարելի է ակնկալել։
«Մեր անկախության ավելի քան 30 տարիներին մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Սաուդյան Արաբիայի հետ: Սաուդյան Արաբիան շատ կարևոր, ազդեցություն ունեցող և հեռանկարային երկիր է: Կարծում եմ, որ հարաբերություններ չհաստատելու հիմնավոր պատճառներ չկան»,– նշել է Սարգսյանը և հավելել, որ նախագահ դառնալուց ի վեր իր համար առաջնային նպատակ է եղել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը։
Նա ընդգծել է, որ իր այդ ամենին դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը։ Նախագահը նշել է, որ բազմաթիվ նամակներ են հղել միմյանց, իսկ հաղորդակցությունների գագաթնակետը եղել է իր այցելությունը մայրաքաղաք Ռիադ։
«Մենք համաձայնել ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին ենք և մեր դեսպաններին կուղարկենք միմյանց երկրներ»,-ասել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը շեշտել է, որ թագաժառանգը մեծապես կենտրոնացած է ապագայի վրա, ներկայացրել է սաուդական նոր տնտեսություն զարգացնելու իր հավակնությունները, ինչպես նաև խոսել են բարձր տեխնոլոգիաներից, կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ անելուց։
«Ես ամբողջովին բավարարված եմ նրանով, ինչ տեսա: Երկու կողմն էլ շա՛տ պետք է աշխատեն` մեր ժողովուրդներին նաև կրթելու համար: Հայկական սփյուռքը շատ ավելի է ծանոթ Սաուդյան Արաբիային, քանի որ նրանցից շատերն այցելել և գործարարությամբ են զբաղվել Սաուդյան Արաբիայում: Հայաստանում՝ տեղական մակարդակով կան որոշ կարծրատիպեր, ինչը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին»,– ասել է Սարգսյանը։
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում
Նա շեշտել է, որ դռները բացելը, ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և տնտեսական հարաբերություններ հաստատելը և զբոսաշրջությունը խթանելը կօգնեն միմյանց ավելի լավ ճանաչել:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայում աշխատանքային այցով էր։ Ռիադում Սարգսյանին դիմավորել էին պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Լրահոս
0