https://arm.sputniknews.ru/20211223/armaviri-marzpety-paraqarcinerin-handartutjan-koch-e-anum-36798418.html
Արմավիրի մարզպետը փարաքարցիներին հանդարտության կոչ է անում
Արմավիրի մարզպետը փարաքարցիներին հանդարտության կոչ է անում
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ... 23.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-23T14:51+0400
2021-12-23T14:51+0400
2021-12-23T14:56+0400
արմավիր
մարզպետ
փարաքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36798186_0:0:1100:619_1920x0_80_0_0_31cbbee4c6dad7800ee18a06c3ed335a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել։ Այս մասին նշված է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։«Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,-նշված է գրառման մեջ։ Փարաքարում ոստիկանների և «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների միջև բախումներ սկսվեցինՆշենք, որ ժամեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել էին համայնքապետարանի առջև, որտեղ տեղի ունեցավ Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։Դրանից հետո Վալոդյա Գրիգորյանը քաղաքացիների, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հետ ցանկացան մտնել համայնքապետարան, որի մուտքը փակել են ոստիկանները։Ոստիկանության ներկայացուցիչը, դիմելով Առաքելյանին, նշեց, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը համայնքապետարան, քանի որ գործը գտնվում է վարչական դատարանում։«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ու համակիրները մի քանի րոպե ժամանակ տվեցին ոստիկանությանը, որպեսզի համայնքապետարանի մուտքը փակելու և ավագանու անդամներին ներս չթողնելու օրինական հիմքեր ներկայացնեն։Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար:Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):
https://arm.sputniknews.ru/20211223/paraqarum-berman-e-entarkvel-7-andz-36797626.html
արմավիր
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36798186_121:0:1098:733_1920x0_80_0_0_922d5a538b804e52b07cc8877e87adc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմավիր, մարզպետ, փարաքար
արմավիր, մարզպետ, փարաքար
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել։ Այս մասին նշված է
Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ «Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,-նշված է գրառման մեջ։
Նշենք, որ ժամեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները
հավաքվել էին համայնքապետարանի առջև, որտեղ տեղի ունեցավ Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։
Դրանից հետո Վալոդյա Գրիգորյանը քաղաքացիների, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հետ ցանկացան մտնել համայնքապետարան, որի մուտքը փակել են ոստիկանները։
Ոստիկանության ներկայացուցիչը, դիմելով Առաքելյանին, նշեց, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը համայնքապետարան, քանի որ գործը գտնվում է վարչական դատարանում։
23 դեկտեմբերի 2021, 14:39
«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ու համակիրները մի քանի րոպե ժամանակ տվեցին ոստիկանությանը, որպեսզի համայնքապետարանի մուտքը փակելու և ավագանու անդամներին ներս չթողնելու օրինական հիմքեր ներկայացնեն։
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար:
Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):