https://arm.sputniknews.ru/20211223/paraqarum-berman-e-entarkvel-7-andz-36797626.html
Փարաքարում բերման է ենթարկվել 7 անձ
Փարաքարում բերման է ենթարկվել 7 անձ
Sputnik Արմենիա
«Ապրելու երկիր» կուսակցության համակիրների ու ոստիկանների միջև բախումներ էին սկսվել այն բանից հետո, երբ կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել... 23.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-23T14:39+0400
2021-12-23T14:39+0400
2021-12-23T14:41+0400
բողոքի ակցիա
ոստիկան
փարաքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36797079_0:230:1600:1130_1920x0_80_0_0_97bda1636f70072e8bbc3029d263a583.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Փարաքարի բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 7 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից։ Բերման ենթարկելու իրավական հիմքը Վարչական իրավախախտւմնրի օրենսգրքի 182–րդ հոդվածն է, այն է` «հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։ Փարաքարում ոստիկանների և «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների միջև բախումներ սկսվեցինԻրավախախտման հաստատման դեպքում բերման ենթարկվածների նկատմամբ կնշանակվի տուգանք` 50 000 դրամի չափով: Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բախումներ էին սկսվել «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների ու ոստիկանների միջև այն բանից հետո, երբ կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել համայնքի ճանապարհը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Միաժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքը պնդում է, որ ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ավագանու ՔՊ-ական անդամները): Իրենց պնդմամբ համայնքի ղեկավար ընտրված երկու թեկնածուներն էլ այսօր ներկայացել էին երդման արարողության ու պաշտոնը ստանձնելու։
https://arm.sputniknews.ru/20211223/vostikannery-pakecin-paraqari-hamajnqapetarani-mutqyvvolvodja-grigvorjanin-ners-chtvoghecin-36793192.html
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36797079_27:0:1574:1160_1920x0_80_0_0_49bce46a24fbab8f11d833f736af0693.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, ոստիկան, փարաքար
բողոքի ակցիա, ոստիկան, փարաքար
Փարաքարում բերման է ենթարկվել 7 անձ
14:39 23.12.2021 (Թարմացված է: 14:41 23.12.2021) «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների ու ոստիկանների միջև բախումներ էին սկսվել այն բանից հետո, երբ կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել համայնքի ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Փարաքարի բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 7 անձ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից։
Բերման ենթարկելու իրավական հիմքը Վարչական իրավախախտւմնրի օրենսգրքի 182–րդ հոդվածն է, այն է` «հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։
Իրավախախտման հաստատման դեպքում բերման ենթարկվածների նկատմամբ կնշանակվի տուգանք` 50 000 դրամի չափով:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բախումներ էին սկսվել «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների ու ոստիկանների միջև այն բանից հետո, երբ կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել համայնքի ճանապարհը։
23 դեկտեմբերի 2021, 13:29
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Միաժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքը պնդում է, որ ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ավագանու ՔՊ-ական անդամները): Իրենց պնդմամբ համայնքի ղեկավար ընտրված երկու թեկնածուներն էլ այսօր ներկայացել էին երդման արարողության ու պաշտոնը ստանձնելու։