00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատական գործերը «ձեռքով» են մակագրում. Թաթոյանը Սահմանադրական դատարան է դիմել

© Sputnik / Aram NersesyanԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Արման Թաթոյան
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը պատրաստելու ընթացքում ՀՀ ՄԻՊ–ը հարցումներով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև առանձին դատարանների նախագահների:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ։ Դրանով, ըստ նրա, խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբեյտիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության` յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: Նա այս մասին տեղեկացրել է Facebook–ի իր էջում։

«Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ»,–ընդգծել է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ը նշել է` բանն այն է, որ այս տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Այդ փաստով պայմանավորված՝ Դատական օրենսգրքի «անհաղթահարելի ուժ» հասկացությունը գործնականում մեկնաբանվել է այնպես, որ գործ ունենք այդպիսի ուժի հետ:
Արթուր Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի հարցով դիմել են դատախազին
ՍԴ ներկայացրած դիմումով բարձրացված խնդիրն այն է, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ, ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են խնդիրների` մարդու սահմանադրական իրավունքների հարցում:
Դիմումում բարձրացված խնդիրներից է նաև այն, որ դատական գործերի բաշխման գործընթացում հայեցողականությունն ու կամայականությունը բացառելուն և յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը երաշխավորելուն ուղղված ավտոմատացված համակարգի չգործարկման պայմաններում դատական գործերը բաշխվում են դատարանի նախագահների կողմից՝ առանց ամրագրված կամ գործող միասնական չափանիշների ու մոտեցումների, իսկ Դատական օրենսգիրքն էլ չի նախատեսում կարգավորումներ նաև նման դեպքերի համար:
Այն, ինչ կատարվում է, լի է խորքային վտանգներով. ՄԻՊ–ը` Մարությանի հետ կապված գործի մասին
Օմբուդսմանը նշել է, որ Սահմանադրական դատարանին ուղղված այս դիմումը պատրաստելու ընթացքում հարցումներով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև առանձին դատարանների նախագահների:
«Նրանց պարզաբանումներն ավելի են ամրապնդել մեր համոզմունքն առ այն, որ նշված մարմինները կամ հաստատություններն իրենք չունեն պատկերացում, թե երբ է գործարկվելու համակարգչային ծրագիրը, ինչպես նաև այն, որ դատարանների նախագահների համար գոյություն չունի անգամ չափանիշների միասնական համակարգ, որ կարող էր առնվազն նվազագույն մակարդակով զեզոքացնել «ձեռքով» մակագրության համակարգի ռիսկերը»,–շեշտել է Թաթոյանը:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
«Ստիպված եմ արձագանքել». Արման Թաթոյանը պատասխանել է պատգամավորներին
Խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարցումներ է ստացել նաև միջազգային մի շարք կառույցներից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն):
ՍԴ–ին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվում են Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և Հավելված 1-ի 19-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին:
Լրահոս
0