00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը մտահոգված է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցությամբ

© Photo : official site of MoD of RAВоенные учения отряда специального назначения в одном из воинских частей Армении
Военные учения отряда специального назначения в одном из воинских частей Армении - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2021
Բաժանորդագրվել
Պաշտպանության ոլորտում Երևանի, Աթենքի և Նիկոսիայի գործընկերությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է: Թե ինչով է դա պայմանավորված և ինչի կարող է հանգեցնել, վերլուծում Է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Անցած շաբաթ Կիպրոսում Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ռազմական համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում համատեղ զորավարժություններ են անցկացվել:
Special Precision Sniper զորավարժությունների նպատակն էր բարձրացնել հատուկ նշանակության զինվորական ստորաբաժանումների զինվորների և սպաների մարտական պատրաստվածությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել ժամանակակից միջոցների օգտագործմանը, որոնք նպաստում են միջին և մեծ հեռավորության վրա դիպուկահարների կրակոցների ճշգրտությանը: Այս հարցում հայ հատուկ ջոկատայիններին կարող է շատ օգտակար լինել Հունաստանի և Կիպրոսի ազգային գվարդիաների դիպուկահարների հարուստ փորձը։
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԶՈւ հատուկ ջոկատայինները զորավարժություն են անցկացրել
Հատկանշական է, որ երեք երկրների ռազմական համագործակցության ծրագիրը ենթադրում է առաջին հերթին հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջև փոխգործակցության զարգացում։ Ուստի և նախորդ զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի վերջին, կոչված էին կատարելագործելու հատուկ ջոկատայինների մարտական վարպետությունը ։
Close Quarter Battle 2021 («Մերձավոր մարտ-2021») զորավարժությունների շրջանակներում անցկացված վարժանքների նպատակն էր մշակել հատուկ գործողությունների անցկացման հիմնական մեթոդները քաղաքային մարտի պայմաններում:
«Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացվող նման համատեղ զորավարժությունները լավագույնս արտացոլում են Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակը», — ասված Է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (26 հոկտեմբերի, 2020թ․)․ Աթենք - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Իսպանիան որոշել է հարձակողական զենք չմատակարարել Թուրքիային. Հունաստանի արտգործնախարար
Երևանի, Աթենքի և Նիկոսիայի միջև քաղաքական դաշինքի ձևավորման ուղղությամբ առարկայական աշխատանքը սկսվել է երեք տարի առաջ։ 2019 թվականի հունիսին Աթենքում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը։ Նախարարները քաղաքական գործընկերության եռակողմ ձևաչափ ստեղծելու մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին։
Հայտարարվեց, որ «նպատակը մասնակից երկրների միջև խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը նպաստելն է՝ քաղաքական լայն երկխոսության միջոցով»: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումն անցկացվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում:
2019 թվականի նոյեմբերին Երևան կատարած իր այցի ընթացքում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը վերահաստատեց եռակողմ քաղաքական դաշինքը զարգացնելու վճռականությունը։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ 2020թ․-ի հունվարին Հայաստանի մայրաքաղաքում կայանալու է երեք պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով բարձր մակարդակի հանդիպումը սկզբում հետաձգվեց մինչև ապրիլ, այնուհետև՝ անորոշ ժամանակով: Ըստ երևույթին, այն տեղի կունենա 2022-ի առաջին կեսին:
«Դուք դրա համար թանկ կվճարեք». Էրդողանը սպառնում է Կիպրոսին
Ի սկզբանե պարզ էր, որ հատուկ ուշադրություն է դարձվելու երեք երկրների պաշտպանական կառույցների փոխգործակցությանը։ Զինվորականները նախկինում ևս ակտիվորեն համագործակցել էին, բայց միայն երկկողմ մակարդակով։
90-ականների վերջից սկսած հայ սպաները վերապատրաստում են անցնում հունական ռազմական բուհերում։ Հունաստանի դրոշի ներքո մեր զինվորականները մասնակցել են խաղաղապահ գործողությունների աշխարհի տարբեր երկրներում։ 2018 թվականի գարնանը Երևանում էր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը։ Գործընկերների հետ բանակցություններից հետո նա հայտարարեց, որ «Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը դիմակայում են ընդհանուր մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների, այս երեք երկրների ժողովուրդներն ընդհանուր պատմություն ունեն, ընդհանուր զոհեր, ընդհանուր խնդիրներ, ընդհանուր բարեկամներ ու դաշնակիցներ»։
2019 թ․-ի մարտին քաղաքական խորհրդակցություններ անցկացրեցին երեք երկրների պաշտպանության նախարարները՝ հիմք դնելով ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում եռակողմ համագործակցության համար։ Դավիթ Տոնոյանը, Էվանգելոս Ապոստոլակիսը և Սավվաս Անգելիդիսը այն ժամանակ ենթականերին հանձնարարեցին ձեռնամուխ լինել կոնկրետ գործողությունների ծրագրերի մշակմանը։
Կիպրոս - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանի շարունակական ագրեսիայի մասին բանաձև է ընդունել
Աթենքում 2020-ի փետրվարին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում եռակողմ ձևաչափով անցկացվել են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ:
Գեներալները ստորագրեցին տարեկան համագործակցության ծրագիր՝ բաղկացած տասը կետից։ Նախատեսված միջոցառումների մեծ մասը ստիպված եղան հետաձգել համավարակի և անցյալ տարվա սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմի պատճառով: Այժմ երեք երկրների զինվորականները հարվածային տեմպով լրացնում են բաց թողնվածը։
Պատերազմը չի փոխել ծրագրերը, սակայն դրանց ճշգրտման անհրաժեշտություն է առաջացրել։ Այս թեման, ի թիվս այլոց, քննարկվել է անցյալ տարի, Հունաստանի արտաքին գործերի նախարարի՝ Երևան կատարած պատմական այցի ընթացքում։
Նիկոս Դենդիասը Հայաստան էր ժամանել ռազմական գործողությունների թեժ շրջանում, որպեսզի ցույց տա դաշնակիցներին իր համերաշխությունն ու աջակցությունը, որը, հասկանալի պատճառներով, չէր կարող ռազմական բնույթ կրել: Այս տարվա ապրիլին Կիպրոսի պաշտպանության նախարար Հարալամբոս Պետրիդեսը Երևանում հաստատել է հավատարմությունը ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին։
Տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
Մեկ ու կես ամիս առաջ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնական այցով Նիկոսիայում գտնվելով, գործընկերների հետ քննարկել է համատեղ նոր ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համագործակցության եռակողմ ձևաչափը կկարգավորվի նաև խորհրդարանական մակարդակով։
Ակտիվորեն համագործակցում են նաև Սփյուռքի հետ աշխատանքները համակարգող պետական գերատեսչությունները։ Օգոստոսի վերջին Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի սփյուռքի հարցերով տեղակալ Անտոնիս Դիամատրիսի հետ: Այս ձևաչափը կարևոր է Սփյուռքի համատեղ լոբբիստական ջանքերի արդյունավետության տեսանկյունից։
Հունաստանի զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
ԱՄՆ-ն և Հունաստանը զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
Արդյունավետ կերպով համագործակցող հայկական և հունական համայնքային կառույցները տարբեր երկրներում հաջողությամբ առաջ են մղում թուրքական քաղաքական էքսպանսիային հակազդելու նախաձեռնությունները: ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայկական և հունական սփյուռքի արդյունավետ փոխգործակցության առավել ակնառու օրինակն է:
Հույները հայերի հետ սերտորեն համագործակցում են նաև Շվեդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ինչը նույնպես շոշափելի արդյունքներ է տալիս։ Ընդ որում, գործընկերությունը չի սահմանափակվում միայն հակաթուրքական նախաձեռնություններով։ Հույներն ավելի ու ավելի հաճախ են անմիջական մասնակցություն ունենում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցառումներին։ Եվ դա չի կարող չանհանգստացնել Բաքվի կառավարիչներին։
Ադրբեջանի խորհրդարանի տխրահռչակ պատգամավոր Սևիլ Միկայիլովան վերջերս հայտարարել էր, որ «Հունաստանի և Կիպրոսի կողմից Հայաստանի հետ դաշինքի ստեղծումը վերջնական արդյունքում ուղղված է Ադրբեջանի դեմ»:
Սիմոնյանը հանդիպել է Տասուլասին, կարևորել Հունաստանի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հարցում
«Իհարկե, Հայաստանի՝ որևէ երկրի հետ ռազմական դաշինք կազմելը սպառնալիք է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության համար։ Այդ պատճառով պետք է ժամանակին վճռականություն դրսևորել և անմիջապես արձագանքել նման նենգ աշխարհաքաղաքական դաշինքներին»,-ասել է նա։
Ադրբեջանի նախագահը կարծես թե լիովին կիսում է այս տեսակետը։ Մեկ տարի առաջ Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բացահայտ դժգոհություններ էր ներկայացրել Աթենքին՝ պահանջելով հրաժարվել եռակողմ ձևաչափով Հայաստանի հետ համագործակցությունից։
«Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի համագործակցության եռակողմ ձևաչափը մտահոգում է մեզ։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր անում է այն, ինչ ճիշտ է համարում։ Սակայն, կարծում եմ, որ լավ կլինի, որ եթե դուք անձամբ ինձանից լսեք․ մեզ դա անհանգստացնում է»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։ Իսկ Երևանին անուղղակի աջակցություն ցուցաբերելու համար Աթենքից և Նիկոսիայից վրեժ լուծելու համար Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «առանց վարանելու կաջակցի Թուրքիային՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի հետախուզման հարցում»։
Հունաստանի զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
ԱՄՆ-ն և Հունաստանը զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
Դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը սկսեց իր բնակիչներին հավաստիացնել, որ Հունաստանն ու Կիպրոսը «ճիշտ են հասկացել» Ալիևի ուղարկած ազդակները և շուտով կվերանայեն հարաբերությունները Երևանի հետ։
Քաղաքագետ Ռամիյա Մամեդովան վերջերս սկսել է պնդել, որ «չնայած շահերի ընդհանրությանը, Հունաստանն ու Կիպրոսը արդյունքում կհրաժարվեն Հայաստանի հետ գործընկերությունից»: Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Եթե Հունաստանի և Կիպրոսի համար ընտրություն լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև, նրանք կնախընտրեն աշխատել մեզ հետ, քանի որ Ադրբեջանն ուժեղ է և կայուն։
Կիպրոսն ու Հունաստանը Հայաստանի հետ միավորող պատմական դժգոհությունները երկրորդ պլան կմղվեն Ադրբեջանի հետ համագործակցության տնտեսական հեռանկարների համեմատ։ Ուստի կարելի է վստահաբար ասել, որ համագործակցության եռակողմ ձևաչափը չի տա այն ամենը, ինչ ակնկալում են Հայաստանում։ Տնտեսական շահերը պատմականից վեր կլինեն»։
Թուրքիայում բացահայտել են Հունաստանին հարված հասցնելու ծրագիրը
Բայց ահա հույները, կարծես թե, պատրաստ չեն համաձայնվել այն բանի հետ, որ տնտեսական շահերը պետք է ամեն ինչից վեր լինեն։ Այլապես նրանք չէին մերժի ադրբեջանցիների հայտը հունական DESFA նավթային ընկերության սեփականաշնորհման ժամանակ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մասնակցել է մրցույթին և Աթենքին ֆինանսական առումով բավականին գայթակղիչ առաջարկ է արել։
Գործին փաստացի ընթացք էր տրվել։ Սակայն ավելի ուշ Հունաստանի կառավարությունն անսպասելիորեն վերանայեց իր որոշումը՝ մերժելով Ալիևին։ Ալեքսիս Ցիպրասի վարչակազմը չցանկացավ ռազմավարական կարևոր օբյեկտ փոխանցել իր թշնամու գլխավոր գործընկերոջը և իր գործընկերոջ գլխավոր թշնամուն:
Արդյոք սա լավագույն պատասխանը չէ այն հարցին, թե հատկապես որ շահերն են վերադասվում՝ պատմակա՞ն, թե՞ տնտեսական։ Երևանը Հունաստանի և Կիպրոսի դաշնակիցների հետևողականությանը կասկածելու հիմքեր չունի։ Աթենքում և Նիկոսիայում նույնպես, կարծես թե, հավատում են եռամիության հեռանկարներին, որը մտադիր են զարգացնել բոլոր ոլորտներում: Այդ թվում՝ ռազմական։
Լրահոս
0