00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ նախագահը գնահատեց իր ղեկավարած կառույցի աշխատանքը. թերացումներ չկա՞ն

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մելիքբեկյան
Արմեն Մելիքբեկյան - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Արմեն Մելիքբեկյան
Բաժանորդագրվել
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամլո ասուլիսում ներկայացրեց կատարված ու կատարվելիք աշխատանքները։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Մեր մյուս տարիքային հավաքականներն էլ հպարտանալու առիթ չունեն՝ բացառությամբ Մ19 տարեկանների ընտրանու, որը հանդես է գալու էլիտ փուլում։ Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշում է, որ ՀՖՖ-ն շարժվում է ըստ նախատեսված ծրագրի, ու մենք շատ շուտով կունենաք լավ արդյունքներ։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ Խոակին Կապառոսը հինգ տասնյակին մոտ ֆուտբոլիստների մեջ ընտրություն է կատարում հավաքականում ընդգրկելու համար։ Հինգ տասնյա՞կ։ Իհարկե, հրաշալի կլիներ եթե դա այդպես լիներ։
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստն ամուսնացել է
Բայց եթե նման հնարավորություն կար, ինչո՞ւ մեր հավաքականի մարզիչը Հյուսիսային Մակեդոնիայի խաղին մեր պաշտպանության կենտրոնում ընտրելու տարբերակ չունեցավ Վարազդատ Հարոյանի և Տարոն Ոսկանյանի բացակայության պայմաններում, ու ստիպված ընտրեց եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանին։
Մարզչի կամ ֆեդերացիայի տեսադաշտում կարող են լինել ոչ թե 50, այլ 100 խաղացողներ, բայց դա չի նշանակում, որ նրանք ուր որ է կխաղան հավաքականում կամ համապատասխանում են պահանջվող խաղային որակներին։ Միգուցե Նաիր Տիկնիզյանն էլ էր մեր տեսադաշտում, բայց դեկտեմբերի 20-ին իմացանք, որ հայազգի ֆուտբոլիստը մտածում է Ռուսաստանի ընտրանու կազմում խաղալու մասին։
Առաջին տարին չէ, որ ՀՀՖ աշխատակիցները ուշի ուշով, ամբողջ աշխարհով մեկ հայկական արմատներով կամ հայազգի ֆուտբոլիստներ են փնտրում հավաքական հրավիրելու համար։ Որպես այլընտրանքային տարբերակ էլ ազգությամբ ոչ հայ ֆուտբոլիստներին ՀՀ անձնագիր է տրամադրվում։ Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Անգուլո Վբեյմարը, Սալոմոն Իմե Ուդոն մեր հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներ են առանց հայ լինելու։ Բայց առայժմ Մարկոս Պիզելիին հավասարազոր ֆուտբոլիստ չենք գտել։ Միգուցե Լուկաս Սելարայանը դառնա այդպիսին։ Փնտրտուքները շարունակվում են․․․
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Խորեն Բայրամյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Հայտնի է՝ որ թիմերի հետ կխաղա Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՈւԵՖԱ–ում
Ազգերի լիգայի B լիգայում հավաքականի առջև դրված խնդիրը հասկանալի է և բխում է մեր թիմի և մրցակիցների ներուժից կամ հնարավորություններից։ B լիգայից դուրս չմնալը առաջադրանք է, որը մեր ընտրանին կարող է կատարել։ Ընդունում ենք։ Բայց ախր ինչո՞ւ էին մեր ղեկավարները գարնանային հիանալի երեք հաղթանակից հետո խոսում աշխարհի առաջնության մասնակցության մասին, դա դժվար է հասկանալ։
Հաստատ մեր թիմը գարնանը հասավ ինչ-որ տեղ ֆանտաստիկ արդյունքի՝ երեք անընդմեջ հաղթանակներից հետո գլխավորելով ընտրական խումբը, բայց պարզ չէ՞ր, որ մենք այդպես երկար չենք շարունակելու։ Մեկ կամ երկու ֆուտբոլիստ որակազրկվեց, ու մարզիչը կանգնեց փաստի առաջ կազմ ընտրելիս։ Ֆուտբոլում արդյունքն է աշխատանքի գնահատականը։
Արսեն Զախարյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Հիմա էլ 50 ֆուտբոլիստ ունենք, ու հավաքականը փակ ակումբ չէ։ Այսպես է ասում ՀՖՖ նախագահը։ Հավաքականը երբեք էլ փակ չի եղել, ու մեր առաջին թիմի կազմում միշտ էլ խաղացել են լավագույններից լավագույնները։ Կարող է՝ եղել են միջադեպեր այս կամ այն ֆուտբոլիստի հետ կապված, սակայն դա չի նշանակում որ խաղացել են պակաս արժանավորները։
Եթե երիտասարդական հավաքականի հետ կապված արդյունքները չենք կարևորում, մտածելով հիմնական նպատակի՝ ազգային հավաքականը համալրելու մասին (այդպես ասաց երիտասարդականի նպատակների մասին ՀՖՖ նախագահը), ապա ինչո՞ւ գնահատական չտրվեց ազգային հավաքականի արդյունքին։
Կար ժամանակ, երբ Մելիքբեկյանը նշում էր, որ պատմական արդյունքի շեմին ենք (երեք հաղթանակներից հետո)։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Մենք նորից խմբի վերջնամասում ենք։ Ի՞նչ իմաստ ունի համեմատել, թե աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում սա մեր հավաքականի որ արդյունքն է։ Խմբում մենք չորրորդն ենք ու վերջ։
Անտեսելով քննադատությունները. ինչպես են Գավառում աղջիկները ֆուտբոլ խաղում - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
«Ֆուտբոլն աղջկա բան չէ՞». աղջիկները կոտրում են կարծրատիպերը` խոստանալով չեմպիոն դառնալ
Դեմ չենք, որ ֆուտբոլային ենթակառուցվածները զարգանան, իհարկե, դա միայն կօգնի հայկական ֆուտբոլի զարգացմանը։ ՀՖՖ-ն ներկայիս կազմով ավարտին հասցրեց Արմավիրի մարզադաշտի վերակառուցումը, նույնը, ինչպես ասվեց, կլինի Վանաձորում։ Տեղին է ասել, որ Աբովյանի՝ ինչ-որ տեղ մոռացված մարզադաշտի շահագործումը շատ կարևոր է։ Լուսավորության տեղադրելը նույնպես շատ լավ նախաձեռնություն է։
Բայց թե ինչու չենք հրաժարվում «Ազգային» մարզադաշտ կառուցելու միֆից՝ դժվար է հասկանալ։ Ամեն անգամ այս հարցի մասին խոսելիս նշվում է աննշան առաջընթացի մասին, ու թե ինչքան մեծ գումարներ են պահանջվում կառուցելու համար։ Բայց փաստացի ոչինչ չունենք ու խոսում ենք։ Թող սա լինի մեր սխալը, բայց մեր կարծիքով «Ազգայինը» չի լինի մոտակա մի քանի տարիներին։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Թող չստացվի այնպես, որ մենք ուզում ենք միայն քննադատել ու դժգոհել։ ՀՖՖ-ն աշխատում է, ու ինչ-որ արդյունքներ էլ կան։ Բայց այդ դեպքում էլ նոր հարց է առաջանում, ուրիշ ի՞նչ պետք է անի Հայաստանի ֆուտբոլային գերատեսչությունը, եթե չձգտի կառուցել նոր ենթակառուցվածքներ ու զարգացնել ֆուտբոլը։ Դա ՀՖՖ-ի առաքելությունն է։ Մի խոսքով Արմեն Մելիքբեկյանը միայն գովում էր ՀՖՖ-ին կատարած աշխատանքի համար։ Բայց չկա՞ն արդյոք թերացումներ։
Լրահոս
0