00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆուտբոլն աղջկա բան չէ՞». աղջիկները կոտրում են կարծրատիպերը` խոստանալով չեմպիոն դառնալ

Բաժանորդագրվել
Գավառի թիվ 8 դպրոցում գործում է աղջիկների ֆուտբոլային ակումբ։ Աղջիկները խոստովանում են`տնեցիներին դժվարությամբ են համոզել, սակայն որևէ խոչընդոտ իրենց հետ չի պահել սիրելի սպորտաձևով զբաղվելուց։
Եթե մի շարք երկրներում աղջիկների ֆուտբոլ խաղալը հասարակության կողմից ընդունվում է որպես հերթական սպորտաձև, որը կարող է շատերին հետաքրքրել, ապա Հայաստանում, հատկապես մարզերում, աղջիկը պետք է մի շարք խոչընդոտներ հաղթահարի ֆուտբոլով զբաղվելու համար։
Մեկնարկել է «Հայ աղջիկները ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնությունը` փորձելով կոտրել կարծատիպերն ու առողջ ապրելակերպը խթանելով։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 8 դպրոցում գործող ֆուտբոլային ակումբը մեկն է այն 80 ակումբներից, որտեղ աղջիկներն անվճար մարզվում են։
Ֆուտբոլ, դասեր ու սեր. 20-ամյա գյումրեցի աղջկա երազանքները
«Արդեն երեք տարի է, ինչ մեր դպրոցում աղջիկներն անվճար ֆուտբոլ են պարապում ծրագրի շրջանակներում։ Աղջիկները սիրով են գալիս պարապմունքներին, չնայած մինչ գալը շատերին են համոզում, ու պետք է շրջապատի կարծիքներից էլ չվախենան։ Մարզերում ուրիշ է, այստեղ «չի կարելիներ» կան, չնայած մի փոքր շարժ կա մեզ մոտ»,–ասում է մարզիչը` Երվանդ Ղուրշուդյանը։
Նրա խոսքով` եթե աղջիկները մանկուց սկսեն պարապել, մեծ հաջողությունների կարող են հասնել։
Գավառի թիվ 8 դպրոցի աշակերտուհի Անգելինա Մարտոյանը պատմում է, որ իրենց տանն, օրինակ,պապիկն է դեմ եղել, որպեսզի ֆուտբոլի հաճախի։ Ավելին` ուզել է, որ արգելքին միանան նաև տան մյուս անդամները:

«Պապիկս դեմ էր, ասում էր` ֆուտբոլի փոխարեն նկարչության գնա. ֆուտբոլն աղջկա համար չէ։ Բայց հետո ես մամային ու պապային համոզեցի, դրանից հետո արդեն պապիկին համոզելը հեշտ էր։ Ֆուտբոլ խաղալն ինձ ազատություն է տալիս, հիմա ավելի ինքնավստահ եմ դարձել»,–ասում է Անգելինան։

Սարիբեկյան Սոֆյան էլ, որն այժմ իրենց ֆուտբոլի թիմի ավագն է, մարզվելու գնացել է ակումբի հիմնադրման օրվանից։ Սոֆյան ասում է` տան անդամներին համոզելը հեշտ էր` միայն մեծ եղբայրներն են դեմ եղել։ Սակայն իր դեպքում ավելի դժվար է եղել ընկերների և ընկերուհիների հետ։
«Ընկերուհիներս նեղացել էին ինձնից, հետս չէին խոսում` ասելով, թե ֆուտբոլը տղայի բան է, կամաց–կամաց կփոխվեմ ու իրենց հետ էլ չեմ խոսի։ Դասարանի տղաներն էլ ասում էին` ո՞նց եմ ֆուտբոլ խաղալու, եթե ուրիշ տղաները գալու են, նայեն։ Բայց ես սրտիս ձայնը լսեցի ու սկսեցի մարզվել, իսկ երբ դպրացական առաջնությունում մեդալներ շահեցինք` ամեն ինչ փոխվեց»,–ասում է Սոֆյան։
Կանանց ֆուտբոլի առանձնահատկությունները. ինչի համար կարող են գժտվել աղջիկները
Նա նշում է` եթե ուզում ես ինչ–որ բանի հասնել կյանքում, չպետք է ուրիշների կարծիքը հաշվի առնես` պիտի առաջ նայես։ Սոֆյան այժմ իր թիմի հետ պատրաստվում է առաջիկայում կայանալիք ֆուտբոլի մրցումներին։
Հավելենք, որ նման ֆուտբոլային ակումբներ են գործում ՀՀ 8 մարզերում, որոնցում ներգրավված են ոչ միայն շուրջ 1000 մարզաբնակ, այլև Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ։
Լրահոս
0