https://arm.sputniknews.ru/20211221/fransiaci-zinvvorakannery-spanel-en-islamakan-petutjun-khmbavvorman-arajnvordneric-mekin-36731618.html
Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկին
Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկին
Sputnik Արմենիա
Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունը սկսել է 2014 թվականի օգոստոսին: 21.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-21T17:59+0400
2021-12-21T17:59+0400
2021-12-21T18:00+0400
սպանություն
ֆրանսիա
ահաբեկչություն
«իսլամական պետություն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36728553_0:154:3077:1884_1920x0_80_0_0_ef1510ea70746363c5abb07164217390.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման առաջնորդներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։Ասվում է, որ սպանված գրոհայինը 2020 թվականի օգոստոսին մասնակցել է Նիգերում Ֆրանսիայի վեց քաղաքացիների սպանությանը։Բուրան հայտնաբերվել է Տիլաբերի քաղաքից հյուսիս գտնվող EIGS պահպանության տարածքում, որից հետո նա չեզոքացվել է օդային հարվածներով։ Նշվում է, որ Բարխան ուժերը այնուհետև ուղղաթիռով գնացել են տարածքը խուզարկելու:Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունը սկսել է 2014 թվականի օգոստոսին: Այն դարձել է «Սերվալ» գործողության շարունակությունը, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013 – 2014 թվականներին Մալիում: Ուժային գերատեսչությունների տվյալներով՝ գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ: Բացի ֆրանսիացի զինվորականներից, գործի են դրված Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի և Էստոնիայի զինված ուժերի ստորաբաժանումներ, օգտագործվում են տասնյակ ռազմակայաններ Աֆրիկայի տարածքում, դրանցից երկուսը գտնվում է Մալիում:
https://arm.sputniknews.ru/20210303/turqya-islamakan-petutyun-10-grohayin-26666833.html
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36728553_11:0:2740:2047_1920x0_80_0_0_f3f228078af1d75ef3a298f10b8b8991.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, ֆրանսիա, ահաբեկչություն, «իսլամական պետություն»
սպանություն, ֆրանսիա, ահաբեկչություն, «իսլամական պետություն»
Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկին
17:59 21.12.2021 (Թարմացված է: 18:00 21.12.2021) Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունը սկսել է 2014 թվականի օգոստոսին:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման առաջնորդներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։
«Հատուկ գործողության ընթացքում, որն իրականացվել է դեկտեմբերի 20-ին՝ Նիգերիայի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ, Բարխան ուժերը վնասազերծել են Սուման Բուրային»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։
Ասվում է, որ սպանված գրոհայինը 2020 թվականի օգոստոսին մասնակցել է Նիգերում Ֆրանսիայի վեց քաղաքացիների սպանությանը։
Բուրան հայտնաբերվել է Տիլաբերի քաղաքից հյուսիս գտնվող EIGS պահպանության տարածքում, որից հետո նա չեզոքացվել է օդային հարվածներով։ Նշվում է, որ Բարխան ուժերը այնուհետև ուղղաթիռով գնացել են տարածքը խուզարկելու:
Ֆրանսիան «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունը սկսել է 2014 թվականի օգոստոսին: Այն դարձել է «Սերվալ» գործողության շարունակությունը, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013 – 2014 թվականներին Մալիում: Ուժային գերատեսչությունների տվյալներով՝ գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ: Բացի ֆրանսիացի զինվորականներից, գործի են դրված Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի և Էստոնիայի զինված ուժերի ստորաբաժանումներ, օգտագործվում են տասնյակ ռազմակայաններ Աֆրիկայի տարածքում, դրանցից երկուսը գտնվում է Մալիում: