00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի վերջնագիրը Արևմուտքին. ինչ կլինի, եթե Արևմուտքը չընդունի այն

© Sputnik / Алексей МайшевՌԴ ԱԳՆ-ն ու Կրեմլի աշտարակները
ՌԴ ԱԳՆ-ն ու Կրեմլի աշտարակները - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
ՌԴ ԱԳՆ-ն ու Կրեմլի աշտարակները
Բաժանորդագրվել
Իրավիճակը սրվում է այն պատճառով, որ արդեն գրեթե ութ տարի է՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում սուր ճգնաժամերը հաջորդում են միմյանց։
Տարիներ շարունակ Ռուսաստանում մի քաղաքական մեմ է շրջանառվում․ «Մենք քննադատում ենք նախագահին ոչ թե այն բանի համար, որ նա չափազանց Պուտին է, այլ որ նա բավականաչափ Պուտին չէ»: Կատակի իմաստն ակնհայտ է՝ աջակցելով ՌԴ առաջնորդի քաղաքականությանը՝ շատ ռուսաստանցիներ ուզում են, որ նա հաճախ ավելի կոշտ, վճռական ու կտրուկ գործի։
Ռուսաստանը ՆԱՏՕ–ին և ԱՄՆ–ին առաջարկում է հարաբերություններ սկսել մաքուր էջից. ԱԳՆ
Պուտինի հայտնի զսպվածությունը, աստիճանական լուծումներ տալու հակվածությունն ու փոխզիջումների որոնումը, հույզերին չտրվելու ունակությունն այնպիսի իրավիճակներում, երբ հույզերի տեղատարափ առաջացնող իրավիճակներ են լինում, հարգանք են առաջացնում, բայց միաժամանակ որոշակի ուժերի կողմից մեկնաբանվում են որպես թուլություն, իսկ երբեմն նույնիսկ որպես ազգային շահերի դավաճանություն։ Դա հատկապես վերաբերում է արտաքին քաղաքական հարցերին, որոնցում, ըստ տուրբոհայրենասերների, Ռուսաստանի նախագահը տարիներ շարունակ աղաղակող մեղմություն և անվճռականություն է դրսևորում։
Բարեբախտաբար, ՌԴ քաղաքացիների մեծ մասն իրենք էլ քաջ գիտակցում են պուտինյան մոտեցման իմաստնությունն ու ռազմավարական ճշմարտացիությունը։ Սակայն արդյունքում ցանկացած իրավիճակ, երբ Մոսկվան հանկարծ հրաժարվում է զուսպ-հանդարտեցնող հռետորաբանությունից և այս կամ այն դեմարշն է անում, ստիպում է լարվել, քանի որ դա միշտ էլ արտառոց հանգամանքների նշան է, որոնցից հետո կարելի է ամենաանսպասելի իրադարձությունների ու արմատական փոփոխությունների սպասել։
Ամերիկացի զինվորականներ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
«Հիմարները» կապը կտրել են. ամերիկացիները Ռուսաստանի հետ պատերա՞զմ են ուզում
Անցած ուրբաթ Ռուսաստանը հենց դա արեց. պատահական չէ, որ փորձագետների մեկնաբանություններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ կնքված պայմանագրերի նախագծերի վերաբերյալ պարբերաբար հնչում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «կարմիր գիծ» և նույնիսկ «վերջնագիր», իսկ տեղ-տեղ անվստահություն և անհանգստություն է հնչում։
Եվ իզուր չէ։ Ռուսաստանն արեց այն, ինչ նրանից երկար տարիներ ուզում էին, իսկ որոշ քաղաքական ուժեր նույնիսկ պահանջում էին։ Բայց այդ քայլն այնքան է հակասում ՌԴ արտաքին քաղաքականության ավանդական գծին, որ դա միանշանակ ազդանշան է, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունենում։ Իսկ քանի որ խոսքը ռազմական հարցերի մասին է, լարվելու և անհանգստանալու առիթներն էլ ավելի են շատանում։
Իրավիճակը սրվում է այն պատճառով, որ արդեն գրեթե ութ տարի է՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում սուր ճգնաժամերը հաջորդում են միմյանց։ Բոլոր մեղքերում Մոսկվային մեղադրող թունավոր արտաքին քաղաքական միջավայրն այնքան սովորական է դարձել, որ հետին թվով բացատրություններ ես փնտրում՝ ինչու հենց պետության ղեկավարությունը այս պահին կատարեց այդ քայլը։ Ինչո՞ւ հիմա: Ի՞նչ է փոխվել և ի՞նչ սպասել։
1990-ականներին Եվրոպայում վստահ էին, որ Ռուսաստանը կփլուզվի. Պուտին
Իհարկե, այս հարցի պատասխանը բազմաթիվ շերտեր ու տարբեր ասպեկտներ ունի:
Սակայն կարծես որոշիչ գործոն են դարձել ոչ այնքան Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, որքան համաշխարհային իրավիճակը, և առավելապես ոչ թե քաղաքականության, այլ տնտեսության մեջ։ Քանի որ ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների գլոբալ հեգեմոնիայի բուն էությունը կենտրոնանում է տնտեսական ոլորտում. դրանք գոյություն ունեցող համակարգի գլխավոր շահառուներն են:
Եվ ահա անցնող 2021 թվականի գլխավոր իրադարձությունը դարձավ անցումը մոլորակին պատող գլոբալ ճգնաժամի բաց փուլին, ընդ որում, դրա ծավալումը սկսվեց հենց Արևմուտքում։
ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ֆինանսական և կարգավորիչ կառույցներն արդեն չեն հավաստիացնում իրենց քաղաքացիներին, որ բարձր գնաճը կարճաժամկետ բնույթ է կրում և շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի: Կտրվում են արտադրական-լոգիստիկ շղթաները, ապրանքի դեֆիցիտտը դառնում է կյանքի սովորական մաս։
Президент РФ В. Путин принял участие в заседании клуба Валдай - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
Նոր սպառազինությունների առումով Ռուսաստանն աշխարհում առաջինն է. Պուտին
Էներգետիկան ճգնաժամի մեջ է, իսկ էներգակիրների գները ռեկորդներ են սահմանում, ինչը շատ զգայուն է ազդում քաղաքացիների դրամապանակների վրա։ Գյուղատնտեսության մասնագետները սարսափով համաշխարհային պարենային ճգնաժամ են կանխատեսում՝ պարարտանյութերի սուր պակասի պատճառով: Խնդիրների ցանկը կարելի է երկար շարունակել։
Երբեմն կարծիքներ են հնչում, որ տեղի ունեցածի մեջ ոչ մի արտառոց բան չկա, չէ՞ որ ցիկլային ռեցեսիաները տնտեսական կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Օրինակ՝ 1970-ականները տնտեսապես շատ բարդ էին Արևմուտքի համար, որն այն ժամանակ տարիներով ապրում էր բարձր գնաճի պայմաններում։ Իսկ 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ ընդհանրապես բոլորը դոլարի անխուսափելի անկում էին կանխատեսում, սակայն ամեն ինչ քիչ թե շատ բարեհաջող հանգուցալուծվեց։
Չինաստան, Իրան ու Ռուսաստան. ԱՄՆ-ն փորձում է հակառակորդների հետ հաշտության եզրեր գտնել
Ստանդարտ իրավիճակում այդ փաստարկներն իսկապես համոզիչ կլինեին։ Բայց խնդիրն այն է, որ մենք ապրում ենք միանգամայն ոչ ստանդարտ իրավիճակում. գլոբալ տնտեսական համակարգը լիովին սպառել է նորմալ ձևաչափով զարգացման ներուժը։ Այժմ ամեն տարի, ամեն ամիս և նույնիսկ ամեն օր ստատուս քվոն պահպանելու համար Արևմուտքը պետք է արտակարգ միջոցների դիմի։ Դրանցից գլխավորը քանակական մեղմացման քաղաքականությունն է, որը գործարկվել է հենց 2008-2009 թվականների ճգնաժամը հաղթահարելու համար և հետաձգել է արևմտակենտրոն համակարգի փլուզումը:
Ըստ էության, բարձր գնաճը և վերը նշված մյուս խնդիրները հենց նշանն են այն բանի, որ համաշխարհային տնտեսության մեջ լցվող և ոչնչով չապահովված հսկայական դրամական զանգվածը դուրս է գալիս Եվրոպայի և ԱՄՆ-ի կարգավորող մարմինների վերահսկողությունից։ Իրավիճակն այժմ զարգանում է արդեն սեփական տրամաբանությամբ, որն ուղղակի անտեսում է պատասխանատու կառույցների վարչական միջոցները։
Իսկ եթե այդպես է, ապա Ռուսաստանի (ինչպես նաև Չինաստանի և համաշխարհային համակարգի տրանսֆորմացիայի վրա աշխատող այլ տերությունների) համար երկակի խնդիր է առաջանում։
SWIFT –ի լոգոտիպը - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
SWIFT-ի արագությամբ․ Ռուսաստանին հասցրած հարվածից քարուքանդ կլինեն ուրիշները
Մի կողմից, նրանց առջև բացվում է հնարավորությունների պատուհան՝ ԱՄՆ-ի վրա ճնշումն ուժեղացնելու միջոցով գլոբալ գահից ԱՄՆ-ի անկումն արագացնելու համար։ Քանի որ թեև Արևմուտքի թուլացումն արդեն բավական վաղուց է ընթանում, դրսևորած ճգնաժամային երևույթները վկայում են, որ գործընթացը որակապես նոր մակարդակի է հասել , ուրեմն հիմարություն կլինի չօգտվել հնարավորությունից։
Դա առավել ևս արդիական է, քանի որ Ռուսաստանի կողմից փաստացի ավարտվել է սեփական ռազմավարական մեխանիզմների և ընթացակարգերի ստեղծման գործընթացը, որոնք անհրաժեշտ են ազգային տնտեսության և այլ երկրների հետ հարաբերությունների անխափան գործունեության համար։ Լինի դա ապրանքների արտադրություն, միջոցների շարժ, դրամական հաշվարկներ, տեղեկատվության տարածում, շահերի համաձայնեցում և շատ այլ բաներ։
ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է կուտակում Ռուսաստանի սահմանների մոտ. Լավրով
Մյուս կողմից՝ ներկայիս իրավիճակը կտրուկ բարձրացնում է ռիսկերը, այդ թվում՝ ռազմական, քանի որ, ինչպես հայտնի է, անկյունում հայտնված գազանը հատկապես վտանգավոր է դառնում։ Իսկ հաշվի առնելով արևմտյան վերնախավերի դեգրադացիան, որոնց մեծ մասը երբեք անձամբ չի բախվել ծանր մարտահրավերների և բացի հարթ գրասենյակային կարիերայից ոչինչ չգիտի, չի կարելի բացառել նրանց կողմից բացահայտ ոչ ադեկվատ լուծումներն ու քայլերը։
Եթե դիտարկենք Մոսկվայի նախաձեռնություններն այս տեսանկյունից, ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ պայմանագրերի հրապարակված նախագծերը, ինչպես նաև ռուս պաշտոնատար հայտարարությունները միտված են միանգամից երկու խնդիրների լուծմանը։
Նախ և՛ էությամբ, և՛ ձևով դրանք ոչ թե քննարկման առաջարկներ են, այլ իրոք վերջնագիր՝ անվերապահ կապիտուլյացիայի պահանջ։ Դրանք Արևմուտքին ոչ մի ելք չեն թողնում, ու դատելով այն բանից, թե ինչ իրարանցում է սկսվել այն կողմում, այնտեղ դա լիովին գիտակցում են։
Ամերիկյան ռմբակոծիչ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Հարված երկու կողմից. ինչ է ուզում Պենտագոնն անել Ռուսաստանի սահմանների մոտ
Երկրորդը՝ ռազմական խնդրի առավելագույն շեշտադրումն ու Մոսկվայի աննախադեպ կոշտ պաշտոնական հռետորաբանությունն ընդգծում է, որ Ռուսաստանը պատրաստ է և՛ բարոյապես, և՛ տեխնիկապես, և՛ մնացած բոլոր առումներով իրադարձությունների ցանկացած զարգացման։ Իսկ նախորդ տարիներին վաստակած հեղինակությունը հաստատում է, որ ռուսները զենք կկիրառեն, եթե դա անհրաժեշտ համարեն։
Այստեղ հարկ է հիշեցնել Վլադիմիր Պուտինի խոսքերը. նա ամռանը ուղիղ հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը խորտակեր բրիտանական Էսկադրային ականակիրը, որը սադրանք էր կազմակերպել Ղրիմի ափերի մոտ, դա ոչ մի ծավալուն հետևանքներ չէր առաջացնի. համաշխարհային մամուլի ճիչերը հաշիվ չեն: Անկասկած, արևմտյան գլխավոր շտաբներում այս պահին լարված ստուգում են ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտները և ՌԴ սահմանների մոտ գործողությունների պլանները՝ գիտակցելով, որ եթե Մոսկվայում դրանցից որևէ բան հակառուսական սադրանք համարեն ու «միջոցներ ձեռնարկեն», ապա դա casus belli (պատերազմ հայտարարելու առիթ) չի դառնա, փոխարենը դաշինքին կստիպեն այնտեղից փախուստի դիմել:
Իրենց իսկ գործիքով. Եվրոպան Ռուսաստանից գազային բումերանգ է ստացել
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կոշտ ճնշումը հենց ռազմական ուղղությամբ նպատակ ունի սառեցնել Արևմուտքում ամենաթեժ գլուխները, որոնց մտքով, հավանաբար, անցնում է, որ Ռուսաստանի դեմ ռազմական միջոցների կիրառումը կարող է համաշխարհային ճգնաժամի հաղթահարման հիանալի միջոց դառնալ՝ Ռուսաստանի հաշվին։ Ինչպես դա եղավ անցյալ դարի Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների արդյունքում:
Բայց ոչ, այս անգամ Արևմուտքն ինքն է վճարելու։
Լրահոս
0