https://arm.sputniknews.ru/20211220/mer-araj-eghats-martahravernery-chezvoqacvats-chen-pashinjany-shnvorhavvorel-e-aats-ashkhatvoghi-ory-36685277.html
Մեր առաջ եղած մարտահրավերները չեզոքացված չեն. Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատողի օրը
Մեր առաջ եղած մարտահրավերները չեզոքացված չեն. Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատողի օրը
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանը կարողացավ այդ... 20.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-20T13:31+0400
2021-12-20T13:31+0400
2021-12-20T13:51+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36685100_0:87:1670:1026_1920x0_80_0_0_8ea68008dc14ecb72fce2285c7193f2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:Շնորհավորելով Ազգային անվտանգության մարմիններին աշխատողի օրվա առիթով`Փաշինյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ականատես ենք եղել Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատանքի արդյունավետության շոշափելի և տեսանելի բարելավմանը։Նրա խոսքով` 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:Վարչապետն ընդգծել է, որ մեր առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն, և այս ընթացքում մեր ձեռք բերած փորձը պիտի օգտագործենք պետականության, ինքնիշխանության, անկախության, մեր Սահմանադրության և օրենսդրության, մեր տարածքային ամբողջականության պահպանման գործում առավել արդյունավետ լինելու համար»,–ասել է նա:Նրա խոսքով` 2020 թվականը ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծվել է որոշակի իմիջ, բայց երբեմն գործնական առումով տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն:«Սա մեր ընթացիկ ամենամեծ խնդիրն է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ, ի վերջո, մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխանեն այն միջավայրին, որում նրանք այսօր գործում են: 21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները»,–ասել է կառավարության ղեկավարը:Փաշինյանը նաև անդրադարձել է պետական համակարգում առկա աշխատավարձերի մակարդակին` նշելով, որ այդ աշխատավարձերի, վճարումների, դրամական բավարարումների մակարդակը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առաջ մեր պետական մարմինները եղել են, կան և պիտի շարունակեն լինել:«Ես չեմ ասում, որ մենք հիմա մեկ գործողությամբ այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, բայց պետք է արձանագրենք այս ամենը, որպեսզի ճիշտ դիրքավորվենք և ճիշտ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքը»,–ասել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու։Փաշինյանը բոլորին է շնորհավորել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով: Բոլորին, որովհետև Ազգային անվտանգության մարմինների աշխատողները, մարմիններն իրենց գործունեության մեջ ապահովում են և պիտի ապահովեն Հայաստանի Հանրապետության, նրա բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը բխում է Հայաստանի Հանրապետության՝ առանց բացառության բոլոր քաղաքացիների շահերից:Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների է հանձնել պետական պարգևներ:
https://arm.sputniknews.ru/20211220/pashinjany-pvts-ghekavari-teghakal-e-nshanakel-aats-tnoreni-nakhkin-teghakalin-36681498.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36685100_93:0:1577:1113_1920x0_80_0_0_08ee37adf60af430df47944183cba8fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Մեր առաջ եղած մարտահրավերները չեզոքացված չեն. Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատողի օրը
13:31 20.12.2021 (Թարմացված է: 13:51 20.12.2021) Փաշինյանի խոսքով` 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին,
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով Ազգային անվտանգության մարմիններին աշխատողի օրվա առիթով`Փաշինյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ականատես ենք եղել Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատանքի արդյունավետության շոշափելի և տեսանելի բարելավմանը։
Նրա խոսքով` 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:
«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի Հանրապետության ներսում ոչ մի կրակոց չի հնչել, և, ըստ էության, քաղաքացիական բախումներ տեղի չեն ունեցել, ինչը, մի կողմից, աննախադեպ է նման իրավիճակներ տեսած երկրների պատմության համար, և մյուս կողմից՝ արձանագրում է, ընդգծում է մեր մի շարք պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը»,–ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ մեր առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն, և այս ընթացքում մեր ձեռք բերած փորձը պիտի օգտագործենք պետականության, ինքնիշխանության, անկախության, մեր Սահմանադրության և օրենսդրության, մեր տարածքային ամբողջականության պահպանման գործում առավել արդյունավետ լինելու համար»,–ասել է նա:
Նրա խոսքով` 2020 թվականը ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծվել է որոշակի իմիջ, բայց երբեմն գործնական առումով տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն:
«Սա մեր ընթացիկ ամենամեծ խնդիրն է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ, ի վերջո, մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխանեն այն միջավայրին, որում նրանք այսօր գործում են: 21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները»,–ասել է կառավարության ղեկավարը:
Փաշինյանը նաև անդրադարձել է պետական համակարգում առկա աշխատավարձերի մակարդակին` նշելով, որ այդ աշխատավարձերի, վճարումների, դրամական բավարարումների մակարդակը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առաջ մեր պետական մարմինները եղել են, կան և պիտի շարունակեն լինել:
«Ես չեմ ասում, որ մենք հիմա մեկ գործողությամբ այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, բայց պետք է արձանագրենք այս ամենը, որպեսզի ճիշտ դիրքավորվենք և ճիշտ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքը»,–ասել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու։
20 դեկտեմբերի 2021, 11:26
Փաշինյանը բոլորին է շնորհավորել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով: Բոլորին, որովհետև Ազգային անվտանգության մարմինների աշխատողները, մարմիններն իրենց գործունեության մեջ ապահովում են և պիտի ապահովեն Հայաստանի Հանրապետության, նրա բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը բխում է Հայաստանի Հանրապետության՝ առանց բացառության բոլոր քաղաքացիների շահերից:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների է հանձնել պետական պարգևներ: