00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամայական մոտեցումնե՞ր են եղել. մանկապարտեզներում մանկավարժների ընտրության կարգը կփոխվի

© Sputnik / Nelli DanielyanՄանկապարտեզ. արխիվային լուսանկար
Մանկապարտեզ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Մանկապարտեզ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոր նախագծի համաձայն` այսուհետ նախադպրոցական հաստատություններում մանկավարժներին կընտրեն մրցութային կարգով։ ԿԳՄՍ փոխնախարարը կարծում է` սա քայլ է առաջ, տնօրեններն էլ իրենց տեսակետն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե նախկինում նախադպրոցական հաստատություններում մանկավարժների ընտրության հայեցողական գործընթաց էր իրականացվում, և տնօրենը կարող էր կամայական մեկին աշխատանքի վերցնել, ապա հիմա այդ գործընթացը կարգավորվում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով հանրային քննարկման դրված նախագծին։
Նշենք, որ նոր նախագիծ է մշակվել, ըստ որի` նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով, այսինքն` մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգ է սահմանվում։

«Ճիշտ է, հիմա էլ մանկապարտեզի տնօրենը մրցութային հանձնաժողովի ղեկավարն է, սակայն միանձնյա չի կարող որոշումներ կայացնել` մանկավարժի ընտրությունը հանձնաժողովի մեծամասնության դիրքորոշմամբ է լինելու։ Բացի այդ, մանկավարժի ընտրության հստակ ընթացակարգ կա արդեն»,–ասում է Անդրեասյանը։

Նա հայտնեց, որ մանկավարժի ընտրությունը կիրականացվի 2 փուլով` նաև թեստ կհանձնեն, որի հարցաշարը կտրամադրի ԿԳՄՍՆ-ն, այսինքն` չեն կարող կամայական հարցեր ներգրավվել։ Կլինի նաև հարցազրույցի փուլ, որն էլ, ըստ Անդրեասյանի, հնարավորություն է տալու նախադպրոցական հաստատության պոտենցիալ աշխատակցի մանկավարժական հմտություններին ծանոթանալ։ Փոխնախարարը կարևոր է համարում նաև մրցույթի հետ կապված բողոքարկման մեխանիզմի ներդրումը. եթե որևէ մեկը մտածի, որ իրեն չեն ընտրել անարդարացի ձևով, կարող է բողոքարկել գործընթացը։
Детский сад имени Анны Абешян в селе Одзун - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2021
Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի
«Կարծում եմ` սա քայլ է առաջ, քանի որ երբ գործընթացը կարգավորված է, ավելի թափանցիկ և հաշվետվողական է։ Իհարկե, զերծ չէ ռիսկերից, բայց հնարավորություն ունենք նաև այս կարգը գործարկելուց որոշ ժամանակ անց մոնիթորինգ իրականացնել, ռիսկերը ֆիքսել և հետագա լրամշակումներով ավելի լավ կարգավորում ունենալ»,–ասաց փոխնախարարը։
Նշենք, որ սոցցանցերում այս նախագծի առնչությամբ կարծիքներ էին հնչում, որ մանկապարտեզների տնօրենների` մինչ այս արված գործունեությունը կասկածի տակ է դրվում, քանի որ խոսք է գնում կամայականությունների մասին։ Երևանի թիվ 128 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ ճիշտ է մրցութային կարգով մանկավարժների ընտրությունը, չնայած նաև ռիսկային է։

«Այս ձևաչափը ռիսկային է նորավարտների համար, քանի որ նրանք աշխատանքային փորձ չունեն։ Օրինակ` 20-25 տարվա աշխատանքային փորձ ունեցող դաստիարակի հետ մրցելիս նորավարտը գուցե շատ մրցունակ չլինի, քանի որ գաղտնիք չէ` փորձի շնորհիվ տարիների ընթացքում հմտություններ ես ձեռք բերում։ Բացի այդ, գործող դաստիարակները նաև վերապատրաստված են, իսկ նորավարտները պրակտիկորեն պատրաստ չեն»,–ասում է Պողոսյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, նորավարտի համար կարևոր է մրցույթով անցնելը, քանի որ ավելի լավ կպատրաստվեն։ Հարցի լուծումը Պողոսյանը տեսնում է այսպես` չնայած այն հանգամանքին, որ ուսանողները պրակտիկա են անցնում, լավ կլինի, որ մինչ աշխատանքի անցնելու մրցույթի օրը նորավարտները վերապատրաստում անցնեն այլ մանկապարտեզներում ։
Գնել Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Խոշորացումից հետո 30 տարվա աշխատողը կգնա տուն, նրա հարսը մանկապարտեզում կաշխատի. Սանոսյան
Իսկ ինչ վերաբերում է աշխատող ընտրելիս կամայական մոտեցումներին, ապա Պողոսյանը վստահեցնում է` կամայական մոտեցում չի եղել և չի լինի, քանի որ յուրաքանչյուր տնօրենի համար մանկապարտեզի սանի գիտելիքներն են կարևոր։

«Ի՞նչ կամայականության մասին է խոսքը, երբ դաստիարակ նշանակելու համար հստակ հրաման կա։ Այսինքն` ես ինքս առաջնորդվում եմ ինձ տված հրամանով և դաստիարակ ընտրելիս նրա որակավորումով եմ առաջնորդվում»,–ասաց Պողոսյանը։

Նա հավելեց, որ դաստիարակը պետք է զինված լինի նորարարական մեթոդներով, այլապես մանկապարտեզից դուրս եկող երեխայի մոտ էլ լճացում կլինի։
Որ երեխաների սնունդը չտուժի․քաղաքապետարանը՝ մանկապարտեզների վճարների փոփոխության մասին
Հիշեցնենք, որ վերոհիշյալ նախագիծն արդեն իսկ հանրային քննարկման է դրվել։
Լրահոս
0