https://arm.sputniknews.ru/20211217/vorvotani-dprvocneric-meki-hamar-mardatar-meqenaner-en-dzerq-bervel-36594818.html
Որոտանի դպրոցներից մեկի համար մարդատար մեքենաներ են ձեռք բերվել
Որոտանի դպրոցներից մեկի համար մարդատար մեքենաներ են ձեռք բերվել
Sputnik Արմենիա
Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։ 17.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-17T12:41+0400
2021-12-17T12:41+0400
2021-12-17T12:42+0400
որոտան
դպրոց
սյունիք
ավտոբուս
ճանապարհ
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36593424_0:100:1100:719_1920x0_80_0_0_6e5cc1893308f5f917f33af1ad452094.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Որոտան գյուղի միջնակարգ դպրոցի համար «FOTON» մակնիշի ավտոմեքենաներ են ձեռք բերվել։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։«Մեքենաները ձեռք է բերել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Միկրոավտոբուսներն այսօր հանձնվել են կրթօջախի տնօրենին»,– նշում են մարզպետարանից։Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի` Գորիս–Կապան ճանապարհին նոյեմբերի 11-ից մաքսակետ տեղադրելուց հետո, այժմ շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան։ Այդ ճանապարհը, սակայն, ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է։ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դեկտեմբերի 3-ին հայտնել էր, որ դեպի Որոտան «Ուրալ» ամենագնացով տրանսպորտային 1 երթուղի է սահմանվել, որը երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիսից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան։ Իսկ հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս:
https://arm.sputniknews.ru/20211201/hh-hamajnqneri-mijev-tshanaparhnerin-adrbejanciner-chpetq-e-linen-tatvojany-vorvotani-masin-35927747.html
որոտան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36593424_0:104:1100:929_1920x0_80_0_0_254a25138639d31b5b209220ab3471a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
որոտան, դպրոց, սյունիք, ավտոբուս, ճանապարհ, ավտոմեքենա
որոտան, դպրոց, սյունիք, ավտոբուս, ճանապարհ, ավտոմեքենա
Որոտանի դպրոցներից մեկի համար մարդատար մեքենաներ են ձեռք բերվել
12:41 17.12.2021 (Թարմացված է: 12:42 17.12.2021) Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Որոտան գյուղի միջնակարգ դպրոցի համար «FOTON» մակնիշի ավտոմեքենաներ են ձեռք բերվել։ Տեղեկությունը
հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Մեքենաները ձեռք է բերել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Միկրոավտոբուսներն այսօր հանձնվել են կրթօջախի տնօրենին»,– նշում են մարզպետարանից։
Տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի` Գորիս–Կապան ճանապարհին նոյեմբերի 11-ից մաքսակետ տեղադրելուց հետո, այժմ շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան։ Այդ ճանապարհը, սակայն, ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դեկտեմբերի 3-ին
հայտնել էր, որ դեպի Որոտան «Ուրալ» ամենագնացով տրանսպորտային 1 երթուղի է սահմանվել, որը երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիսից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան։ Իսկ հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս: