00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական շոու բիզնեսի ամենաամուր «հայկական» ամուսնությունները

© Sputnik / Asatur YesayantsԳարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան
Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան
Բաժանորդագրվել
Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի համար ընտանիքն առանձնահատուկ արժեք է։ Հաճախ ենք տեսնում, որ շոու բիզնեսի հայտնի զույգերը բաժանվում են, բայց պատկերը կտրուկ փոխվում է, եթե ամուսիններից մեկը հայ է։ Այդպիսի ամուսնությունները զարմանալիորեն ամուր ու ներդաշնակ են։
Ներկայացնում ենք ռուսական շոու բիզնեսի ամենաամուր «հայկական» ընտանիքները։

Գարիկ Մարտիրոսյան և Ժաննա Լևինա

Գարիկն ու Ժաննան ռուսական շոու բիզնեսի ամենավառ զույգերից են։ Թեև նրանց ընտանիքում գլխավոր հումորիստը Գարիկն է, սակայն Ժաննան էլ հետ չի մնում իր հումորի զգացումով, թեև նա մասնագիտությամբ իրավաբան է։
Նրանք ամուսնացել են ավելի քան 23 տարի առաջ ու երկու երեխա ունեն`17–ամյա Ժասմինն ու 12-ամյա Դանիելը:
Զույգը ծանոթացել է 1997 թվականին Սոչիում ՈւՀԱ փառատոնի ժամանակ: Գարիկը հանդես էր գալիս «Նոր հայեր» թիմում, իսկ Ժաննան հանդիսատեսի շարքում էր։
Երիտասարդները միանգամից հավանել են իրար ու հեռախոսահամարներ փոխանակել։ Մեկ տարի անց ճակատագրի բերումով նրանք նորից են հանդիպել ու այլևս չեն բաժանվել։
Հարցազրույցներից մեկում Ժաննան խոստովանել է. «Գարիկն այն ժամանակ ընդամենը ՈւՀԱ մասնակիցներից էր ու գումար ընդհանրապես չուներ։ Բայց ես այն ժամանակ 20 տարեկան էի։ Եվ ինձ ընդամենը պետք էր, որ մենք միասին լինենք»։
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Կիպրոսում, շքեղ առանձնատանը։
Ինչպես Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «բեք վոկալն» օգնեց «Նոր ալիքի» Հայաստանի մասնակցին

Միխայիլ Գալուստյան և Վիկտորյա Շտեֆանեց

Հայտնի երգիծաբան, շոումեն Միխայիլ Գալուստյանը 23 տարեկանում է հանդիպել 17–ամյա Վիկտորյային։
Նրանց սիրո պատմությունը շատ արտասովոր է... շոումենը խոստովանել է, որ ստիպված է եղել շատ ջանքեր գործադրել, որպեսզի գեղեցկուհի Վիկան համաձայնի իր հետ շփվել։ Միշան անգամ սիրային նամակներ է գրել, բայց աղջիկը չի շտապել պատասխանել դրանց։
Հետո Միխայիլը վթարի է ենթարկվել ու կոտրել ոտքերը։ Առաջին մարդը, որին Միշան զանգել էր հիվանդանոցից, Վիկտորյան է եղել: Վերջինս անմիջապես գնացել է հիվանդանոց, և այդ այցը ճակատագրական է դարձել։
Շուտով նրանք տեղափոխվել են Սոչի, իսկ որոշ ժամանակ անց որոշել են օրինականացնել հարաբերությունները ։ 07.07.2007–ին զույգն ամուսնացել է։
Հարսանիքը բավականին մեծ ու մարդաշատ է եղել։ Արարողության առաջին մասն անցկացվել է Մոսկվայում, մտերիմ ընկերների շրջապատում, երկրորդ մասը` Հայաստանում՝ բոլոր ազգային ավանդույթներին ու ծիսակատարություններին համապատասխան։
Միխայիլ Գալուստյանը կորցրել է գլուխը. զվարճալի տեսանյութ
2010 թվականին ծնվել է նրանց առաջնեկը`Էստելան, իսկ երկու տարի անց`Էլինան:

Դմիտրի Խառատյան և Մարինա Մայկո

Ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկն է: Նրանք ավելի քան 30 տարի միասին են։
Ճակատագիրը պարբերաբար ստուգել է նրանց սիրո ամրությունը, բայց ամուսինների հարաբերությունները դիմացել են բոլոր փորձություններին։
Ի դեպ, սիրահարները պաշտոնապես իրենց հարաբերությունները գրանցել են ծանոթությունից ութ տարի անց, երբ Մարինան երեխայի էր սպասում։ Ի դեպ, զույգի որդին` Իվանն արդեն 23 տարեկան է:
Մի անգամ Դմիտրի Խառատյանը խոստովանել է. «Նույնիսկ եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ես մեկ է` կնոջս կընտրեի։ Ինձ ուրիշ ոչ ոք պետք չէ…»:
Ամուսինները հաճախ են միասին լուսանկարներ հրապարակում սոցցանցերի իրենց էջերում։ Երկուսն էլ շատ երիտասարդ են երևում ու չեն թաքցնում, որ իրենց արտաքին տեսքի գլխավոր պահապանը սերն է, որով լցված է իրենց ամեն օրը:

Ալեքսեյ Չումակով և Յուլյա Կովալչուկ

Ալեքսեյ Չումակովի և Յուլյա Կովալչուկի սիրավեպն էլ է փորձությունների միջով անցել, և հավանաբար հենց դա է պատճառը, որ նրանք շատ ամուր ու ներդաշնակ հարաբերություններ ունեն: Յուլյան և Ալեքսեյը վաղուց են ճանաչել իրար, երբ դեռ երկուսն էլ առաջին քայլերն էին անում ռուսական շոու բիզնեսում։
Նրանք ամուսնացել են 2013 թվականին ՝ 6 տարի ընկերություն անելուց հետո։ Գնացել են զագս ու գրանցել ամուսնությունը։
Զույգն ամուսնական գեղեցիկ տոնակատարություն է կազմակերպել Իսպանիայում, որտեղ եղել են ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։
2017 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Ամելիան:
Յուլյան և Ալեքսեյը սոցցանցերում հաճախ են ջերմ լուսանկարներ հրապարակում, սակայն չեն շտապում հանրությանը ցույց տալ իրենց դստերը։

Ալեքսանդր և Անժելիկա Ռևա

Ալեքսանդր Ռևան երիտասարդ տարիներին զբաղված էր միայն իր կարիերայով և ծրագրում էր ընտանիք կազմել 40-ից հետո, բայց Սոչի քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հանդիպումը ճակատագրական դարձավ նրա համար։
Ալեքսանդրը շատ զարմացավ, երբ Անժելիկան չճանաչեց իրեն, և նա որոշեց ամեն գնով նվաճել աղջկա սիրտը։
«Կոնկրետ ինչո՞վ Ալեքսանդրը գրավեց ինձ։ Երևի վճռականությամբ ու ինքնավստահությամբ։ Նա իր բոլոր գործողություններով ցույց տվեց, որ ես իրենն եմ ու պետք է իր հետ լինեմ, նա ինձ ընտրության հնարավորություն չտվեց»,- խոստովանել է Անժելիկան։
Շուտով աղջիկն իր ընտրյալին ներկայացրեց ծնողներին։ Անժելիկայի հայրը խիստ հայացքների տեր հայ է։ Նա թերահավատորեն վերաբերվեց դստեր սիրավեպին, բայց հարգեց նրա ընտրությունը։ Զույգը սկսեց միասին ապրել:
Սիրահարները հարաբերություններն օրինականացրին երեք տարի անց, երբ Անժելիկան արդեն առաջնեկին էր սպասում: Հարսանեկան տոնակատարությունն անցկացվեց սկզբում Կրասնոդարում, ապա Սոչիում։
Մի քանի ամիս անց ծնվեց Ալիսան, իսկ 2013 թվականին` Ամելին: Դատելով ընտանեկան լուսանկարներից` Անժելիկայի և Ալեքսանդրի ամուսնությունը տարեցտարի ավելի է ամրանում։
Ալեքսանդր Ռևայի հայուհի կինը հրապարակել է դստեր տեսագրությունը և զարմացրել իր հետևորդներին
Լրահոս
0