00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն 120 մլն դոլար է փնտրում 2022-ի բյուջեն համալրելու համար. որտեղի՞ց են վերցնելու

Դոլարներ - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Դոլարներ
Բաժանորդագրվել
Բացի ԱՄՀ-ից ստացվող 70 մլն դոլարի բյուջետային վարկից, կառավարությունը պատրաստվում է ևս 23 մլն դոլար ներգրավել ԵՄ-ից և 100 մլն դոլար՝ այլ ֆինանսական կազմակերպություններից:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը պատրաստվում է լրացուցիչ մոտ 120 միլիոն դոլար ներգրավել 2022 թվականի բյուջեն համալրելու համար։ Այս մասին խոսվում է ՀՀ ֆինանսների նախարարության հաջորդ տարվա պետական փոխառությունների հետ կապված, որը ներկայացրեց նախարարության պետական պարտքի կառավարման բաժինը։
Դրանցից 23 միլիոնը նախատեսվում է ներգրավել Եվրամիությունից՝ Հայաստանի համար ԵՄ-ի 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի շրջանակներում (թե ԵՄ-ի որ ֆինանսական կազմակերպությունների միջոցով կստացվի 23 միլիոնը՝ դեռևս որոշված չէ): Մնացած 100 միլիոնի շուրջ բանակցություններ կանցկացվեն այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, ԵԱԶԲ, Ասիական զարգացման բանկ և այլն) հետ:
Главный экономист ЕАБР и Евразийского фонда стабилизации и развития Евгений Винокуров - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Հայաստանի պետական պարտքը մտահոգիչ չէ, բայց նոր վարկ վերցնել խորհուրդ չի տրվում. Վինոկուրով

Որքան գումար է հարկավոր

Հայաստանի կառավարությունը (դեռևս նախկին իշխանության օրոք) նպատակ էր դրել հասնել այնպիսի բյուջետային ինքնաբավության, որ ամբողջությամբ հրաժարվի բյուջետային վարկերից (ընթացիկ ծախսերը ծածկելու համար), և 2020 թվականի բյուջեում հասել էր այդ նպատակին։
Սակայն նախորդ տարվա ճգնաժամային իրադարձություններից հետո ստիպված եղան Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվել աջակցության խոշոր ծրագրի մասին՝ մինչև 42 միլիոն դոլար (որի մի մասը նախատեսված է Կենտրոնական բանկի արժութային պահուստները համալրելու համար)։ Գումարը տրամադրվում է փուլ առ փուլ և հաջորդ տարի Հայաստանը կստանա ԱՄՀ-ի հերթական տրանշը՝ 70 միլիոն դոլար։ Այսպիսով, ինչպես նշեցինք, 2022-ին խնդիր է դրված 195 միլիոն դոլար ներգրավել բյուջետային աջակցության համար, ուստի Ֆինանսների նախարարությունը բանակցում է մնացած 120 միլիոնի շուրջ:
Экономист Атом Маргарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
ՌԱԴԻՈ
Եթե ցանկանում եք երկիրը փլուզել ներսից` պարտք տվեք, կամ ինչ է պետք անել պետական պարտքի հետ

Նպատակային և բյուջետային վարկեր

Իսկ եթե խոսենք նպատակային և բյուջետային վարկերի ընդհանուր գումարի մասին, պետությունը պատրաստվում է 230 մլրդ դրամի (մոտ 470 մլն դոլար) արտաքին վարկեր ներգրավել: Նպատակային վարկերից 109,6 մլրդ դրամը (220 միլիոն դոլարից մի փոքր ավելի) նախատեսվում է ներգրավել ճանապարհաշինության և տրանսպորտի (հիմնականում ավտոբուսների գնման), ևս 44,4 մլրդ դրամ (90 միլիոն դոլարից մի փոքր ավելի)՝ էներգետիկ նախագծերի համար: Դրանցից 134,5 միլիարդը (մոտ 275 միլիոն դոլար) կկազմեն նպատակային վարկերը (հիվանդանոցների, ջրագծերի կառուցման համար և այլն), 95,5 միլիարդը, ինչպես արդեն նշեցինք, բյուջետային վարկերն են։
Евразийский банк развития - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի

Պետական պարտատոմսեր

Եվս 420 մլրդ դրամ (860 մլն դոլարից մի փոքր պակաս) կստացվի պետական պարտատոմսերի բաշխումից, իսկ 170 մլրդ դրամը կծախսվի դրանց մարման համար։ Այսպիսով, պարտատոմսերի զուտ ներհոսքը բյուջե կկազմի մոտ 250 մլրդ դրամ (մոտ 510 մլն դոլար)։
Վերջապես, 144,5 մլրդ դրամի (295 մլրդ դոլար) վարկ Հայաստանը նախատեսում է ինքը տրամադրել։ Դրա մեծ մասը աջակցությունն է Արցախի բյուջեին, որը ձևակերպվում է որպես վարկ։
Այս ամենի արդյունքում Հայաստանի կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար կնվազի։ 2019 թվականի վերջին այն կազմել է 50,1 տոկոս, 2020 թվականի վերջում՝ 63,5 տոկոս, 2021 թվականի արդյունքներով սպասվում է 60,8 տոկոս, 2022-ին՝ 60,2 տոկոս:
Բացարձակ թվերով արտահայտած՝ պետական պարտքը 2022թ․-ին 4 տրլն 275 մլրդ դրամից (872 մլրդ դոլար) կաճի մինչև 4 տրլն 741 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 9,67 մլրդ դոլար), սակայն ՀՆԱ-ի նկատմամբ նրա հարաբերակցությունը կնվազի, քանի որ տնտեսությունը կաճի առաջանցիկ տեմպերով (նախատեսվում է ՀՆԱ-ի 7 տոկոս աճ):
Ջանջուղազյանը բացատրեց` ինչու է ավելացել պետական պարտքը
Ինչ վերաբերում է պետական պարտքի կառուցվածքին, ապա արտաքին վարկերի բաժինը կնվազի (51,6-ից հասնելով 50,3 տոկոսի), եվրապարտատոմսերի բաժինը՝ նույնպես (20,0 տոկոսից հասնելով 18,5 տոկոսի): Դրա հետ մեկտեղ, ազգային արժույթով պարտքի տեսակարար կշիռը կբարձրանա (28,3 տոկոսից հասնելով 31,0 տոկոսի): Պետական պարտքի վճարումների բաժինը բյուջեի ընդհանուր ծախսերում կկազմի շուրջ 11 տոկոս, իսկ պետական պարտքի միջին տոկոսադրույքը՝ շուրջ 4,5 տոկոս (ինչպես և նախորդ տարիներին): Ճշգրիտ տոկոսադրույքը կախված կլինի վերոհիշյալ բյուջետային վարկերի պայմանների վերաբերյալ բանակցություններից (23 միլիոնը՝ ԵՄ-ից և 100 միլիոնը՝ այլ վարկատուներից):
Լրահոս
0