00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ «սպիտակներն» այլևս յուրային չեն, իսկ «սևերը» չեն ներել. «կարգին» քաղաքապետի ոդիսականը

© Sputnik / Asatur YesayantsРечь премьер-министра Армении Никола Пашиняна на инаугурации мэра Еревана (13 октября 2018). Еревaн
Речь премьер-министра Армении Никола Пашиняна на инаугурации мэра Еревана (13 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Բաժանորդագրվել
Նա քաղաքային իշխանության ղեկին հայտնվեց հեղափոխության ալիքի վրա՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը, և հենց իշխող թիմը, որը նստեցրել է նրան քաղաքապետի աթոռին, հիմա որոշել է ազատվել նրանից։ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկն արդեն տրված է։
Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Բավականին երկար ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխին ամպեր էին կուտակվում, բայց նրան պաշտոնից հեռացնելու մտադրությունը հստակ ուրվագծեր ստացավ ընդամենը մեկ շաբաթում։ «Իմ քայլը» խմբակցությունը, որը նրան բերեց իշխանության, հայտարարել է անվստահություն հայտնելու մտադրության մասին, և եթե ֆորսմաժոր չլինի, հնարավոր է` արդեն վաղը Մարությանը ստիպված լինի հեռանալ։

Ինչպե՞ս սկսվեց այս ամենը

Պատերազմում պարտվելուց հետո իշխանամետ ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում քաղաքապետի և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնությունների մասին, սակայն քաղաքապետը որևէ կերպ չի մեկնաբանել դրանք։ Բավական երկար է խոսվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին, բայց Մարությանը դա էլ չի մեկնաբանել, թեև փաստը հենց կուսակցությունից են հաստատել։ Տեղեկություններ կային, որ Մարությանն ինքն է ուզում վայր դնել լիազորությունները, բայց նրա մամուլի ծառայությունը հերքեց դա։ Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ նրա անձը ձեռնտու չէ ներկայիս իշխանությանը։
Հայկ Մարության, Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Հաջողություն Հայկ Մարությանին. «Իմ քայլը» քաղաքապետի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել
Դեկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում (թերթի գլխավոր խմբագիրը վարչապետի կինը` Աննա Հակոբյանն է) քաղաքապետին վարկաբեկող հրապարակումից հետո անհնար էր թաքցնել տարաձայնությունները։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «դեղին մամուլ» անվանեց թերթը, սակայն գործընթացն արդեն սկսվել էր։ ԶԼՄ-ների կասկածներն ամրապնդել է քաղաքապետարանի ու շինարարական ընկերությունների նկատմամբ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սկսված վարույթը, որոնք, իբր, խախտել են ճանապարհների շինարարության մրցույթների կազմակերպման կանոնները: Իսկ վերջնակետն «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունն էր՝ անվստահություն հայտնել քաղաքապետին։

Ավագանու խմբակցությունների դիրքորոշումը

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը պարզաբանել է, որ ավագանին անվստահության գործընթաց է նախաձեռնել, քանի որ Մարությանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի շարքերը։ Բայց ցանկացած ողջամիտ մարդու համար հասկանալի է, որ ՔՊ-ից դուրս գալու Մարությանի որոշումը վիճաբանության շարունակությունն էր, ոչ թե առիթը։ Սակայն իշխանամետ խմբակցությունում էլ ամեն ինչ հարթ չէ. ավագանու մի քանի պատգամավորներ պաշտոնապես հայտարարեցին, որ չեն պաշտպանի Մարությանին ներկայացվող անվստահության որոշումը։ Մյուս մասն էլ ասում է, որ արդեն բավականաչափ ձայներ են հավաքվել անվստահություն հայտնելու համար։ Այսօր` դեկտեմբերի 16–ի երեկոյան, արդեն իսկ հայտնվեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
ՔՊ֊ում շարունակում են պայքարել Մարությանի դեմ
Իսկ ահա ընդդիմությունը, որքան էլ տարօրինակ է, պաշտպանել է Մարությանից ազատվելու նախաձեռնությունը։ Երեք տարվա ընթացքում նա յուրային չդարձավ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության համար։ Այսպես, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը («Հանրապետություն» կուսակցություն) պատրաստ է դեմ քվեարկել գործող քաղաքապետին, այդ խմբակցության մյուս երկու ներկայացուցիչները՝ Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն) և Թեհմինա Վարդանյանը (անկուսակցական) նույնպես հակված են դրան, թեև չեն հաստատում այդ մտադրությունը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քաղաքապետի հրաժարականը պահանջել էր դեռ մեկուկես տարի առաջ։ Խմբակցության ղեկավար Միքայել Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ԲՀԿ-ն կստորագրի անվստահության նախագիծը, սակայն կոչ է անում դրանում ՔՊ-ի հետ համագործակցություն չտեսնել:
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
«Մարությանն իմ ընկերն է». Քերոբյանն իր դիրքորոշումը կհայտնի «ում որ պետքն է»

Ինչու՞ քաղաքապետը հավանության չի արժանացել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ գործընթացը հենց հիմա սկսելու համար երկու պատճառ կա։ Առաջինը, նրա համոզմամբ, կապված է այն բանի հետ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ է ստացել երկրի ներսում ազատ գործունեություն ծավալելու համար՝ արտաքին որոշ զիջումների դիմաց։ Կամ իշխանությունը փորձում էր խլել Մարությանի լիազորությունների մի մասը, սակայն գիտակցելով իր ջանքերի անարդյունավետությունը, ծայրահեղ քայլերի դիմեց։ Քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որևէ վարկաբեկիչ նյութ կամ հիմք չի հայտնաբերվել, և հենց այդ պատճառով էլ հոդված է հրապարակվել Փաշինյանի ընտանեկան թերթում և «մտացածին կապ է վերագրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»։

«Եթե բանը հասել է նրան, որ Մարությանի դեմ արշավը սկսվել է այս թերթից, ապա իշխանությունը վա-բանկ կգնա ու կհասնի քաղաքապետի հեռանալուն», - նշեց քաղաքագետը:

Փորձագետը չբացառեց փակուղային իրավիճակը, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը կսատարի Մարությանին, և սցենարը կզարգանա մինչև արտահերթ ընտրություններ կազմակերպելը: Սուրենյանցի համոզմամբ՝ իշխանությունը վախենում է նման սցենարից, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո հասկացել է ՝ Երևանում իրենց վարկանիշը բարձր չէ։
Չեմ ստորագրելու. Մարությանին անվստահություն հայտնելու հարցում «Իմ քայլում» կոնսենսուս չկա
Չի բացառվում, որ քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի ընտրազանգվածը կիսվի ու քաղաքացիների մի մասը սատարի Մարությանին։ Սուրենյանցը կարծում է, որ ընդդիմությունը կարող է հաղթել ընտրություններում, եթե միասնական թեկնածու ներկայացնի։ Միևնույն ժամանակ, Մարությանը խորհրդարանական ընդդիմության՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» կուսակցությունների համար անընդունելի թեկնածու է, քանի որ հենց նա է առաջինը հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանել։
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ». Հայկ Մարությանը գրառում է արել
«Բացառված չէ, որ Մարությանը կարողանա իր շուրջը որոշակի ուժեր համախմբել ու դառնալ նոր՝ երրորդ քաղաքական բևեռ, և «խաղն» այդ ուղղությամբ կգնա», - նշեց փորձագետը:
Նա նաև արժանապատիվ է համարում այս իրավիճակում քաղաքապետի պահվածքը։ Մինչ համացանցում նրա հեռանալու մասին կրքեր են բորբոքվում, նա հաղորդագրություն է տարածում նոր ավտոբուսներ ու վերելակներ գնելու մասին։ Փորձագետի խոսքով՝ Մարությանը լավագույն քայլը կատարեց և ցույց տվեց, որ իրեն չեն հետաքրքրում իր շուրջը եղած դավադրությունները։ Թե որքանով է արդյունավետ այս ռազմավարությունը, քաղաքագետը դժվարացավ ասել, սակայն այդ պահվածքը, նրա խոսքով, հետագայում կարող է բոնուսներ բերել։
«Մարությանն ամենաքննադատված պաշտոնյաներից է, սակայն նա կարողացել է քաղաքի որոշ խնդիրների լուծման ուղիներ գտնել՝ աղբահանություն, տրանսպորտային բարեփոխումներ և այլն։ Ակնհայտ է, որ նա աշխատանքային ձեռագիր ունի՝ ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագրի» շատ պաշտոնյաների» ,-ասաց Սուրենյանցը։

Օրենքն ի՞նչ է ասում

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառը կարող է լինել բացառապես իր գործունեության ձախողումը կամ քաղաքի կառավարման մեջ թույլ տրված լուրջ սխալը։ Բայց կուսակցությունից դուրս գալը անվստահություն հայտնելու հիմք չէ։

«Տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքը կենտրոնական կառավարման համակարգի մաս չէ, իսկ քաղաքապետներն ու ավագանու անդամները հաշվետու են բացառապես համայնքի առաջ։ Համայնքային կյանքում որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, հետևաբար, անվստահություն հայտնելու պատճառ էլ չկա։ Քաղաքապետը կարող է անկուսակցական լինել», - ընդգծեց նա։

Իրավաբանը պարզաբանեց, որ անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների ձայների 1/3–ը (ավագանու 62 անդամներից 21-ի ձայնը,– խմբ․), որից հետո նախագիծը ներառվում է արտահերթ նիստի օրակարգում, որը պետք է կազմակերպվի 36 ժամվա ընթացքում: Եթե ավագանու 50 տոկոսից ավելին նախագծին հավանություն տա, պետք է գաղտնի քվեարկություն անցացվի։ Եթե մեծամասնությունը դեմ արտահայտվի գործող քաղաքապետին, պետք է ընտրություններ անցկացվի ու նոր քաղաքապետ ընտրվի։
Мэр Еревана Айк Марутян - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Հանդիպե՞լ են Ռոբերտ Քոչարյանը և Հայկ Մարությանը. ընդդիմադիր պատգամավորի արձագանքը
«Նոր քաղաքապետի թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները, ընդ որում՝ Մարությանը կարող է ընդդիմադիր ուժերի թեկնածու դառնալ, այդ հարցում սահմանափակումներ չկան։ Սակայն եթե քվեարկությունը երկու անգամ տապալվի, ապա ավագանին կլուծարվի և նոր ընտրություններ կնշանակվեն», - պարզաբանեց Ղազարյանը։
Փորձագետը նաև ընդգծեց, որ ըստ Երևան քաղաքում ՏԻՄ–ի մասին օրենքի` եթե անվստահության նախաձեռնությունը ձախողվի, ապա ավագանին միայն մեկ տարի անց կարող է նորը ներկայացնել։ Բայց, ինչպես հայտնի է, Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի սեպտեմբերին և արդեն իշխանական կուսակցության թեկնածուների անուններ են շրջանառվում։
Լրահոս
0