00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարությանն իմ ընկերն է». Քերոբյանն իր դիրքորոշումը կհայտնի «ում որ պետքն է»

© Photo : Hayk Manukyan // press office of the Ministry of Economy of RAՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետի դասընկեր Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ իշխող քաղաքական ուժում այլակարծության արգելք չկա։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի առնչությամբ կփորձի ավելի շատ ինֆորմացիա ստանալ համապատասխան մարդկանց ներկայացնելու համար։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Մարությանի դեմ սկսված գործընթացի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ դասընկերը։ Այդ տեսանկյունից ես ճիշտ չեմ համարում պատասխանել հարցին, որովհետև դա ունի նաև անձնական շերտ, որի մասին չէի ուզի խոսել»,–ասաց Քերոբյանը։

Իսկ հարցին, թե ինչպես կգնահատի Մարությանի աշխատանքը, նախարարը պատասխանեց` ինքը չէ, որ պետք է գնահատական տա` չնայած որպես երևանցի ունի իր կարծիքը։
Լրագրողների դիտարկմանը, թե քաղաքական թիմի անդամ լինե՞լն է կաշկանդում, Քերոբյանը վստահեցրեց` ոչ։
«Իշխող քաղաքական ուժում այլակարծության առնչությամբ որևէ արգելք չկա։ Բնականաբար, որպես ընկեր` կփորձեմ երեկ թափ առած իրավիճակի, մասին ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ. իմ հետևություններն ու դիրքորոշումները կհայտնեմ ում որ պետք է»,–ասաց Քերոբյանը։
Բուռն քննարկումներ` Մարությանին անվստահություն հայտնելու հարցով. կոնսենսուս դեռ չկա
Հիշեցնենք` դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։ Նա նշել էր, որ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ». Հայկ Մարությանը գրառում է արել
Լրահոս
0