https://arm.sputniknews.ru/20211216/qaghaqapetarani-ev-kgmsni-mijev-dprocneri-bazhanumn-arhestakan-e-dumanjan-36537415.html
Քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ–ի միջև դպրոցների բաժանումն արհեստական է. Դումանյան
Քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ–ի միջև դպրոցների բաժանումն արհեստական է. Դումանյան
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է, որ հանրակրթության ոլորտում շուտով կլինի մեկ միասնական կառավարման համակարգ։ 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T12:27+0400
2021-12-16T12:27+0400
2021-12-16T12:27+0400
դպրոց
վահրամ դումանյան
կրթություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28850508_0:0:1600:901_1920x0_80_0_0_a0f9d5abe124b73b14a7b481506a081c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության միջև դպրոցների բաժանումը կառավարչական առումով արհեստական է։ Այդ մասին Դումանյանը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության բաժնի աշխատանքը` նախարարը պատասխանեց, որ նախարարության և վերոհիշյալ կառույցի միջև համագործակցային մթնոլորտ է։ «Լարերը չեն դիմանա». Բարձրաշենի դպրոցում աշակերտները վերարկուով են մասնակցում դասերին«Քաղաքապետարանի կրթության վարչության բաժնի հետ մենք անընդհատ կապի մեջ ենք։ Գիտեք, որ հիմա հիմնական դպրոցները համակարգվում են քաղաքապետարանի կողմից, ավագները` նախարարության։ Կարծում եմ, որ կառավարչական առումով նման բաժանումն արհեստական է, սակայն դա քաղաքապետարանի հիմնախնդիրը չէ, այլ ընդհանուր խնդիր է»,–ասաց Դումանյանը։ Նրա խոսքով` չկա մի կողմ, որի պատճառով նման «ժառանգություն» է մնացել։ Նախարարը հայտնեց` շուտով կունենանք միասնական կառավարման համակարգ։ Դումանյանը հավելեց, որ քաղաքապետարանի կրթության վարչությունը որևէ կոնֆլիկտային խնդիրներ չունի իրենց հետ` փոխլրացմամբ աշխատանքներ են տարվում։ Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին` Դումանյանը պատասխանեց, որ նոր է իմանում այդ մասին, ուստի կարծիք հայտնել չի կարող։ Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։
https://arm.sputniknews.ru/20211213/rvobvoty-marum-e-kraky-hh-gjugheri-dprvocakannery-zarmacrel-en-zhjurii-andamnerin-36435864.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28850508_182:0:1547:1024_1920x0_80_0_0_4c983c0252396be44b2a6fc3025adb65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, վահրամ դումանյան, կրթություն
դպրոց, վահրամ դումանյան, կրթություն
Քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ–ի միջև դպրոցների բաժանումն արհեստական է. Դումանյան
ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է, որ հանրակրթության ոլորտում շուտով կլինի մեկ միասնական կառավարման համակարգ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության միջև դպրոցների բաժանումը կառավարչական առումով արհեստական է։ Այդ մասին Դումանյանը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության բաժնի աշխատանքը` նախարարը պատասխանեց, որ նախարարության և վերոհիշյալ կառույցի միջև համագործակցային մթնոլորտ է։
«Քաղաքապետարանի կրթության վարչության բաժնի հետ մենք անընդհատ կապի մեջ ենք։ Գիտեք, որ հիմա հիմնական դպրոցները համակարգվում են քաղաքապետարանի կողմից, ավագները` նախարարության։ Կարծում եմ, որ կառավարչական առումով նման բաժանումն արհեստական է, սակայն դա քաղաքապետարանի հիմնախնդիրը չէ, այլ ընդհանուր խնդիր է»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` չկա մի կողմ, որի պատճառով նման «ժառանգություն» է մնացել։ Նախարարը հայտնեց` շուտով կունենանք միասնական կառավարման համակարգ։ Դումանյանը հավելեց, որ քաղաքապետարանի կրթության վարչությունը որևէ կոնֆլիկտային խնդիրներ չունի իրենց հետ` փոխլրացմամբ աշխատանքներ են տարվում։
13 դեկտեմբերի 2021, 22:15
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին` Դումանյանը պատասխանեց, որ նոր է իմանում այդ մասին, ուստի կարծիք հայտնել չի կարող։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։