00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի դատարանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել. Կիրակոսյան

CC BY 2.0 / Sammy Six / Peace Palace, The HagueՄԱԿ–ի միջազգային դատարան
ՄԱԿ–ի միջազգային դատարան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
ՄԱԿ–ի միջազգային դատարան
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չհամաձայնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկման հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Միջազգային տարբեր ատյաններում այս պահին մի քանի դատական գործընթաց է ընթանում 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո գերեվարված, անհետ կորած անձանց հարցերով։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«ՄԻԵԴ–ում մենք դեռ պատերազմի ընթացքի հետ կապված ու մինչև այսօր էլ վերջին դեպքերի հետ կապված ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը։ Այս գործընթացներով, իհարկե, ադրբեջանական կողմի վարքագիծը շատ կանխատեսելի է ու հակասում է դատարանի կայացրած որոշումներին։ Նրանք հետևողականորեն խախտում են ժամկետներ, հետևողականորեն տրամադրում են ոչ ճիշտ տեղեկատվություն։ Կա նաև ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ևս ունենք լրացուցիչ որոշում», –ասաց Կիրակոսյանը։

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը չցանկացավ գերիների մասին թվային տվյալներ հայտնել։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիտարկմանը, թե ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հավասարության նշան դրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Կիրակոսյանը չհամաձայնեց` ասելով. «Հավասարության նշան չի դրել արդարադատության միջազգային դատարանը, ձեր ասածն իրականությունից շատ հեռու է»։
Կիրակոսյանը շեշտեց, որ որոշումներն ուշադիր կարդալու դեպքում կարելի է տեսնել, որ Հայաստանի պահանջած առնվազն 4 միջանկյալ միջոց դատարանը բավարարել է, այն դեպքում, երբ Ադրբեջանի պահանջներից միայն 1-ն է բավարարել, իսկ երկրորդը ընդհանրական կոչ է` ուղղված երկու կողմերին»,– ասաց նա` մեկնաբանելով, որ միջանկյալ որոշմամբ դատարանը հստակ արձանագրել էր Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության քարոզը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով, պահանջել էր միջոցներ ձեռնարկել կանխելու մշակութային արժեքների ոչնչացման ռիսկը, ապահովել հայ գերիների հավասարությունն օրենքի առաջ` կապելով ատելության խոսքի մթնոլորտի հետ, ու պահանջել էր նաև չսրել հետագա վեճը։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
ՄԱԿ-ի դատարանի որոշումներն արտացոլում են մեր փաստարկների ընդունումը. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը
Հիշեցնենք` սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։
ՀՀ–ն պահանջում էր, որ Ադրբեջանը զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց էր ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակեց իր որոշումը և Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։ Միջազգային դատարանը նույն պահանջը ներկայացրեց նաև Հայաստանին և կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։
Նշենք, որ Ադրբեջանը վերջին անգամ Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Բայց Բաքվում շարունակում են մնալ տասնյակ գերիներ, այդ թվում նաև` նոյեմբերի 16–ին գերեվարվածներ։
Լրահոս
0