https://arm.sputniknews.ru/20211216/erevann-u-baqun-irenq-petq-e-hashtutjan-dzev-gtnen-maruqjany-brjuseljan-handipman-masin-36558964.html
Երևանն ու Բաքուն իրենք պետք է հաշտության ձև գտնեն. Մարուքյանը` բրյուսելյան հանդիպման մասին
Երևանն ու Բաքուն իրենք պետք է հաշտության ձև գտնեն. Մարուքյանը` բրյուսելյան հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը կարծում է, որ ուժային ոչ մի կենտրոն Ղարաբաղյան հակամարտության կողմերին չի ներկայացնի պատրաստի լուծումներ։ 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T16:07+0400
2021-12-16T16:07+0400
2021-12-16T16:17+0400
էդմոն մարուքյան
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
իլհամ ալիև
գերի
բրյուսել
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/10/36540238_0:41:1600:941_1920x0_80_0_0_f7cbc49b5c41b630f484a13502beef78.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի–Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք գտնեն ու կիրառեն հակամարտության կարգավորման մեխանիզմներ, արտաքին խաղացողները միայն կարող են աջակցել, ոչ ավելին։ Այդ մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։Մեկնաբանելով Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը` Մարուքյանը նշեց, որ այն դարձավ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունը։Քաղաքական գործչի համոզմամբ`արտաքին ոչ մի խաղացող չի ստանձնի այդքան լուրջ պատասխանատվություն և պարտադրի կամ առաջարկի կոնֆլիկտի կողմերին ինչ–որ պատրաստի միջոցներ, որովհետև հաջորդ էսկալացիայի ժամանակ բոլորը կմեղադրեն հենց այդ միջնորդներին։Մարուքյանի խոսքով` ներկա իրավիճակում Հայաստանի համար բանակցություններում գերակա պետք է դառա ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը հայկական սուվերեն տարածքներից` Սյունիքից ու Գեղարքունիքից, ինչպես նաև գերիների վերադարձը։ԼՀԿ նախագահն ընդգծեց, որ գերիների հարցը չպետք է լինի սակարկումների թեմա։ Նրանց վերադարձի դիմաց նախապայմանների առաջքաշումն ահաբեկիչների գործելաոճն է, իսկ նրանց հետ, ինչպես հայտնի է, չեն բանակցում։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին հանդիպեցին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն վերահստատել են երկաթգծի աշխատանքի վերականգնման պայմանավորվածությունը։Բելգիայի մայրաքաղաքում ևս մեկ հանդիպում կայացավ դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
https://arm.sputniknews.ru/20211215/verahastatecinq-erkatughu-veragvortsarkman-pajmanavvorvatsutjuny-pashinjany-grarum-e-arel-36476702.html
ադրբեջան
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/10/36540238_88:0:1512:1068_1920x0_80_0_0_24593ca01ba41c924a9fc663aaacea2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, գերի, բրյուսել, հայ գերիներ, անհետ կորածներ
էդմոն մարուքյան, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, գերի, բրյուսել, հայ գերիներ, անհետ կորածներ
Երևանն ու Բաքուն իրենք պետք է հաշտության ձև գտնեն. Մարուքյանը` բրյուսելյան հանդիպման մասին
16:07 16.12.2021 (Թարմացված է: 16:17 16.12.2021) Քաղաքական գործիչը կարծում է, որ ուժային ոչ մի կենտրոն Ղարաբաղյան հակամարտության կողմերին չի ներկայացնի պատրաստի լուծումներ։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի–Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք գտնեն ու կիրառեն հակամարտության կարգավորման մեխանիզմներ, արտաքին խաղացողները միայն կարող են աջակցել, ոչ ավելին։ Այդ մասին
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Մեկնաբանելով Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը` Մարուքյանը նշեց, որ այն դարձավ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունը։
«Այսօր միջազգային հանրությունը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն։ Խաղաղությանը միտված նախաձեռնությունները ստանում են աջակցություն, մնում է միայն, որ կողմերը գտնեն ընդհանուր լեզու։ Դա մեր խնդիրն է։ Մենք ինքներս պետք է դրան հասնենք»,– ասաց Մարուքյանը։
Քաղաքական գործչի համոզմամբ`արտաքին ոչ մի խաղացող չի ստանձնի այդքան լուրջ պատասխանատվություն և պարտադրի կամ առաջարկի կոնֆլիկտի կողմերին ինչ–որ պատրաստի միջոցներ, որովհետև հաջորդ էսկալացիայի ժամանակ բոլորը կմեղադրեն հենց այդ միջնորդներին։
15 դեկտեմբերի 2021, 07:21
Մարուքյանի խոսքով` ներկա իրավիճակում Հայաստանի համար բանակցություններում գերակա պետք է դառա ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը հայկական սուվերեն տարածքներից` Սյունիքից ու Գեղարքունիքից, ինչպես նաև գերիների վերադարձը։
ԼՀԿ նախագահն ընդգծեց, որ գերիների հարցը չպետք է լինի սակարկումների թեմա։ Նրանց վերադարձի դիմաց նախապայմանների առաջքաշումն ահաբեկիչների գործելաոճն է, իսկ նրանց հետ, ինչպես հայտնի է, չեն բանակցում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին
հանդիպեցին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Հանդիպումից հետո
Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն վերահստատել են երկաթգծի աշխատանքի վերականգնման պայմանավորվածությունը։
Բելգիայի մայրաքաղաքում
ևս մեկ հանդիպում կայացավ դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։