00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկատվական խայծեր. կիսաակնարկներ. ինչո՞ւ են թուրքերը որոշել հաշտվել Հայաստանի հետ

© AFP 2024 / Murat CETINMUHURDAR / Turkish Presidential Press OfficeԻլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Բաժանորդագրվել
Թուրքական տնտեսության մեջ առկա դժվարությունները, ներդրումների անհրաժեշտությունը Էրդողանին ստիպում են բարենպաստ աշխարհաքաղաքական ֆոն ստեղծել։ Այդ առումով Հայաստանի հետ հարաբերություններն արդիական են դարձել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Անկարայից եկող դիվանագիտական ազդակներն ու հարաբերությունների կարգավորման մասին Երևանի պատասխան հայտարարությունները փորձագիտական հանրության համար անակնալ չէին։ Անկախ ՀՀ իշխանությունների ընդհանուր առմամբ լռակյաց վարքից, բոլոր այս ամիսների ընթացքում լայն լսարանին էին հասնում բանակցությունների արձագանքները. տարատեսակ տեղեկատվական խայծեր, կարգավորման անհրաժեշտությանն ուղղված կիսաակնարկներ, Անկարայից ստացվող շատ ավելի համարձակ հայտարարությունները` այս ամենը ոչ լիարժեք, բայց հայ–թուրքական հարաբերությունների «ձնհալի» պատկեր էին ստեղծում։ Եվ ահա հիմա գաղտնիության քողը, փաստորեն, վերացավ։
Эдуард Агаджанян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Հայ–թուրքական հարաբերությունների վերականգնումից կշահի նաև Թուրքիան. Աղաջանյան
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Երևանն ու Անկարան փոխադարձ հիմքով հարաբերությունների կարգավորման շրջանակում ներկայացուցիչներ կնշանակեն։ Ավելի ուշ Հայաստանը ԱԳՆ մամուլի քարտուղարի շուրթերով ողջունեց Չավուշօղլուի հայտարարությունը` հաստատելով, որ երկխոսություն անցկացնելու համար սեփական հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս առնչությամբ հայտարարեց, որ ապագա գործընթացի համար առաջին քայլ հանդիսացավ ադրբեջանական ավիաընկերություններին Հայաստանի օդային տարածքով դեպի Նախիջևան միջանցքի տրամադրումը։ Այս մասին հայտնի դարձավ դեռ հոկտեմբերի սկզբին։ Իսկ թուրքական ավիաընկերությունների համար օդային միջանցքը գործում էր դեռ մինչ այդ։
Թուրքիան ու Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն. Չավուշօղլու
Ինչպես հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, երկու երկրների միջև սահմանն էլ Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից։ Բոլոր այս տարիների ընթացքում Անկարան պայման էր դնում` Արցախյան հակամարտության լուծում` հօգուտ Ադրբեջանի։ Դրա տակ Թուրքիայում հասկանում են ԼՂ–ն Ադրբեջանի կազմում տեսնելը։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան կրտսեր գործընկերոջ հետ մեկտեղ պնդում է նաև Սյունիքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» բացելու վերաբերյալ, որով ենթադրվում է ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների, այնուհետև նաև Թուրքիայի միջև։
Միևնույն ժամանակ Բալասանյանը կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն իրականում Հայաստանի դեմ Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի տարր է։ Մեր զրուցակցի համար ակնհայտ է, որ ադրբեջանական որևէ ինքնիշխանություն չի լինելու տրանսպորտային երթուղու այն հատվածի նկատմամբ, որն անցնելու է ՀՀ Սյունիքի մարզով։ Ճանապարհն ամեն դեպքում բացվելու է, և Թուրքիան ու Ադրբեջանը դրանով ցամաքային կապ կհաստատեն։ Դա նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով ընդունված եռակողմ փաստաթղթերով։

«Հարցն այն է, թե հաղորդակցությունների բացումն իրենց ժողովուրդներին ինչպես կներկայացնեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ Հասկանալի է, որ Հայաստանը պահպանում է իր տարածքում ինքնիշխանությունը ճանապարհների նկատմամբ։ Սակայն ես գրեթե համոզված եմ` Բաքվում հաղորդակցությունների ապաշրջափակումը կներկայացնեն որպես իրենց հաղթանակ։ Այս տեսանկյունից հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի Բաքվի կողմից իրականացվող տեղեկատվական տարբեր սադրանքներին» , – ասաց Բալասանյանը։

Доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, эксперт Григор Баласанян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Գրիգոր Բալասանյան
Քաղաքագետ
Վերադառնալով հայ–թուրքական օրակարգին` քաղաքագետը մի էական բան է նշում. ի տարբերություն «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանին, այսօր Անկարայում համարում են, որ արցախյան խնդիրը լուծվել է։ Նման տեսակետն Իլհամ Ալիևի նմանատիպ հայտարարությունների հետևանք է։ Այլ կերպ ասած` եթե կրտսեր գործընկերը կարծում է, որ հակամարտությունը կարգավորված է, այսինքն դրա առկայությունը խոչընդոտ էր հանդիսանում հայ–թուրքական հաշտեցման ճանապարհին, ապա Թուրքիայում այժմ պատճառներ չեն տեսնում Երևանի հետ երկխոսությունից հրաժարվելու և Հռոմի պապից ավելի կաթոլիկ թվալու համար։
Որոտանից Տեղ տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Զանգեզուրի միջանցքի թեման փակված է․ Փաշինյան
Փորձագետը պնդում է, որ ևս մեկ ոչ պակաս կարևոր գործոն է Թուրքիայի ծանր տնտեսական վիճակը։ Անկարայում այլևս չեն ցանկանում Հայաստանի հետ սահմանը փակ պահել` մեջբերելով արցախյան հակամարտությունը։
Ըստ նրա` Անկարան շտապեց օգտագործել հետպատերազմյան իրավիճակը սեփական շահերն առաջ տանելու և Երևանի հետ երկխոսություն հաստատելու համար։
Հայաստանի հետ հաշտեցման տնտեսական նախադրյալների մասին խոսում է նաև ռուսաստանցի արևելագետ, ՌԳԱ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ​​ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին–Ռաևսկին։ Նրա կարծիքով` Թուրքիայի իշխանությունը ցանկանում է բարենպաստ արտաքին ֆոն ստեղծել երկրի համար` արտաքին ներդրումների կարիք ունեցող տնտեսության մեջ առկա խնդիրների պարագայում։ Այնուամենայնիվ, նա համոզված է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունները դեռ տևական ժամանակ բարդ կլինեն։ Բացի այդ, Հայաստանի տարածքով Ադրբեջանի հետ հաղորդակցվելն անհրաժեշտ է Թուրքիային սեփական պանթյուրքական ծրագրերն իրագործելու համար։

«Հաշվի առնելով սեփական ներքին թույլ դրությունը` տնտեսական ճգնաժամը, Էրդողանի համար կարևոր է միջոցներ ներգրավել տնտեսության մեջ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ուժեղացնել նաև արտաքին դիրքերը, որպեսզի երկիրը դուրս գա այն վիճակից, երբ պարտքերը վերադարձնելը դժվար է, իսկ նոր ներդրումներ հարկ եղած քանակով չեն ստացվում», – ՌԻԱ Նովոստիին ասել է Նադեին–Ռաևսկին։

Виктор Надеин-Раевский на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վիկտոր Նադեին–Ռաևսկի
Արևելագետ
Նա ընդգծել է, որ Թուրքիան շտապում է և իսկապես ուզում է նոր ճանապարհներ կառուցել նախևառաջ Նախիջևանից, այսինքն, կարելի է համարել, որ Թուրքիայից Ադրբեջան հայկական տարածքով, ինչպես նաև Սյունիքով, որն Ադրբեջանը Զանգեզուր է անվանում։
Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին
Ինչպես նշել է Նադեին–Ռաևսկին` Թուրքիան կարծում է, որ միջանցք կառուցելով` կամրապնդի այն նպատակները, որոնք դրվել էին դեռ Աևցախում տեղի ունեցած 44–օրյա պատերազմից առաջ։
Լրահոս
0