https://arm.sputniknews.ru/20211215/hajkakan-hamalsarannery-barelavel-en-irenc-dirqy-qs-varkanishum-36496724.html
Հայկական համալսարանները բարելավել են իրենց դիրքը QS վարկանիշում
Հայկական համալսարանները բարելավել են իրենց դիրքը QS վարկանիշում
Sputnik Արմենիա
Հայաստանի հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններ բարձր տեղեր են զբաղեցրել Եվրոպայի և Միջին Ասիայի 450 համալսարանների շարքում։ 15.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-15T15:22+0400
2021-12-15T15:22+0400
2021-12-15T15:25+0400
բուհ
հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (հպտհ)
համալսարան
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/846/87/8468792_0:21:1600:921_1920x0_80_0_0_7bfd557a19df375808b50193a5e25998.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականին Եվրոպայի և Միջին Ասիայի զարգացող երկրների լավագույն համալսարանների վարկանիշում տեղ են գտել տարածաշրջանի 450 բուհեր, այդ թվում 5 բուհ՝ Հայաստանից։ Տվյալները ներկայացնում է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը։Երեք հայկական համալսարան բարելավել են իրենց դիրքերը վարկանիշային ցանկում, մի համալսարանի ցուցանիշները նվազել են։Quacquarelli Symonds վարկանշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը։ Երկրորդ տեղում Կառլովի համալսարանն է (Չեխիա): Երրորդում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն է:Տարածաշրջանի համալսարանների թոփ տասնյակում են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (3-րդ հորիզոնական), Էստոնիայի Տարտուսի համալսարանը (4-րդ հորիզոնական), երկու լեհական՝ Յագելոնի և Վարշավայի համալսարանները 5-րդ և 6-րդ տեղում են, Չեխիայի Մասարիկով համալսարանը (8-րդ հորիզոնական), Տոմսկի պետական համալսարանը (9-րդ հորիզոնական), «Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանը (10-րդ հորիզոնական)։QS Quacquarelli Symonds-ը համալսարանների վարկանիշների կազմողն է 2004 թվականից ի վեր, նույն թվականին էլ հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների առաջին վարկանիշը՝ QS World University Rankings-ը: Այդ ժամանակից ի վեր QS-ի վարկանիշները դարձել են համալսարանների արդյունավետության վերաբերյալ համեմատական տվյալների ամենակիրառելի աղբյուրը: Ընկերության առաջատար կայքը՝ www.TopUniversities.com , որտեղ հրապարակվում են վարկանիշները, 2020թ․-ի ընթացքում դիտվել է 147 մլն անգամ։
https://arm.sputniknews.ru/20200708/arje-vstahel-varkanishnerin-inch-anel-vor-haykakan-buherynel-lavaguynnerin-sharqin-dasven-23662169.html
https://arm.sputniknews.ru/20160209/1905988.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/846/87/8468792_105:0:1525:1065_1920x0_80_0_0_4bda95a501d7aaeaacc1ca052c5bea22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուհ, հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (հպտհ), համալսարան, վարկանիշ
բուհ, հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (հպտհ), համալսարան, վարկանիշ
Հայկական համալսարանները բարելավել են իրենց դիրքը QS վարկանիշում
15:22 15.12.2021 (Թարմացված է: 15:25 15.12.2021) Հայաստանի հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններ բարձր տեղեր են զբաղեցրել Եվրոպայի և Միջին Ասիայի 450 համալսարանների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականին Եվրոպայի և Միջին Ասիայի զարգացող երկրների լավագույն համալսարանների վարկանիշում տեղ են գտել տարածաշրջանի 450 բուհեր, այդ թվում 5 բուհ՝ Հայաստանից։ Տվյալները ներկայացնում է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը։
Երեք հայկական համալսարան բարելավել են իրենց դիրքերը վարկանիշային ցանկում, մի համալսարանի ցուցանիշները նվազել են։
1.
Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը 131-րդ հորիզոնականից բարձրացել է 128-րդ հորիզոնական։
2.
Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է 173-րդ տեղը (նախորդ տարի 179-րդն էր)
3.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 241-ից 250-րդ տեղերը կիսել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լատվիայի և Տաջիկստանի բուհերի հետ: Նախորդ տարի ՀՊՏՀ-ն եղել է 251-300 տեղերում:
4.
Ինչպես և նախորդ տարի, Պետական ճարտարապետաշինարարական համալսարանը 251-300–րդ տեղերը կիսել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի համալսարանների հետ։
5.
Հայաստանի Ամերիկյան համալսարանը (AUA) վարկանիշում 251-300-ից իջել է 301-350-րդ հորիզոնական, որտեղ նրան ընկերակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխիայի, Ղազախստանի, Մոլդովայի և Լատվիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Quacquarelli Symonds վարկանշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը։ Երկրորդ տեղում Կառլովի համալսարանն է (Չեխիա): Երրորդում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն է:
Տարածաշրջանի համալսարանների թոփ տասնյակում են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (3-րդ հորիզոնական), Էստոնիայի Տարտուսի համալսարանը (4-րդ հորիզոնական), երկու լեհական՝ Յագելոնի և Վարշավայի համալսարանները 5-րդ և 6-րդ տեղում են, Չեխիայի Մասարիկով համալսարանը (8-րդ հորիզոնական), Տոմսկի պետական համալսարանը (9-րդ հորիզոնական), «Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանը (10-րդ հորիզոնական)։
QS Quacquarelli Symonds-ը համալսարանների վարկանիշների կազմողն է 2004 թվականից ի վեր, նույն թվականին էլ հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների առաջին վարկանիշը՝ QS World University Rankings-ը: Այդ ժամանակից ի վեր QS-ի վարկանիշները դարձել են համալսարանների արդյունավետության վերաբերյալ համեմատական տվյալների ամենակիրառելի աղբյուրը: Ընկերության առաջատար կայքը՝
www.TopUniversities.com , որտեղ հրապարակվում են վարկանիշները, 2020թ․-ի ընթացքում դիտվել է 147 մլն անգամ։