00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տարածաշրջանում կա երկու ռեալ խաղացող. ի՞նչ կարող է տալ Հայաստանին բրյուսելյան հանդիպումը

Մաթևոսյան. Չարժե Փաշինյան–Ալիև բրուսելյան հանդիպումից ինչ–որ դարակազմիկ բաներ ակնկալել
Բաժանորդագրվել
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բրյուսելում նախանշված Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև հանդիպմանը։
Չարժե բրուսելյան հանդիպումից ինչ–որ դարակազմիկ բաներ ակնկալել. այն ավելի շատ կրելու է աշխատանքային բնույթ, ինչը նորմալ է, որովհետև Սոչիում նույնպես հանդիպումն ընթացավ նման ընթացակարգով, երբ ՌԴ նախագահը եռակողմ հանդիպումից առաջ առանձնազրույցներ ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Սա ավելի շատ պետք է դիտարկել որպես հնարավորություն` Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի շրջանակում ևս մեկ անգամ բարձրացնելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը։ Ի վերջո չմոռանանք, որ Ֆրանսիան նշված ֆորմատում միայնակ չէ և ներկայացնում է ԵՄ–ին, ուղղակի այս հանդիպման միջոցով ԵՄ–ի ներկայությունը ստանում է ավելի ինստիտուցիոնալ բնույթ»,– ասաց քաղաքագետը։

Մաթևոսյանի կարծիքով` վերոհիշյալ հանդիպման ընթացքում անկասկած քննարկվելու են սահմանագծման ու սահմանազատման գործընթացին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի սահմանային լարվածությանը։ Ըստ նրա` հարցերի փաթեթը բոլորին էլ հայտնի է` սկսած Արցախի կարգավիճակից, վերջացրած գերիների խնդրով։
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Փաշինյանը մեկնեց Բրյուսել, որտեղ Ալիևի հետ հանդիպում է նախատեսված. ի՞նչ կա օրակարգում
«44-օրյա պատերազմն ապացուցեց, որ մեր տարածաշրջանում միակ կենտրոնը, որը ռեալ հողի վրա ունի հնարավորություն ազդելու գործընթացների վրա, անգամ կանգնեցնել պատերազմը, Ռուսաստանի Դաշնությունն է։ Ակնհայտ է, որ Սոչիում կողմերը եկել էին ինչ–որ համաձայնությունների։ Պատերազմը ցույց է տվել, որ որքան հայկական կողմն ուշացնում է ռուսական կողմի առաջարկները կյանքի կոչելը, հետագա առաջարկներն ավելի բացասական են լինում։ Ռուսաստանը բնավ հակահայկական գործողություններ չի ձեռնարկում, բայց եթե դու հրաժարվում ես հիմնական խաղացողի կողմից ներկայացվող տարբերակներից, չես կարողանում ինքնուրույն վերականգնել ռազմաքաղաքական բալանսը, ապա այդ ամենը հանգեցնում է նրան, որ ցանկացած այլ առաջարկ լինում է ավելի վատը»,– ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանը հիշեցրեց 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ռուսական կողմի առաջարկը և պնդեց, որ որքան Փաշինյանը ձգձգի գործընթացը, հետագա բոլոր առաջարկներն ունենալու են ավելի բացասական բովանդակություն`մեզ համար ավելի մեծ կորուստներով։
Ըստ նրա` Բրյուսելից կամ Վաշինգոտնից «փրկություն» չի գալու և պատերազմն էլ ապացուցեց, որ տարածաշրջանում կա երկու ռեալ խաղացող` ի դեմս Ռուսաստանի ու Թուրքիայի, իսկ կոնկրետ Թուրքիայի հետ հույսեր կապելն, ըստ Մաթևոսյանի, խոսակցության բոլորովին այլ թեմա է։
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Նորմա՞լ է գցվել այն պետության ոտքերը, որն ուզում է ոչնչացնել քեզ. Արծվիկ Մինասյան
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն այսօրվա քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի կայացրած որոշումների մասին։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0