https://arm.sputniknews.ru/20211214/araratum-voch-stap-varvordy-vraerti-e-entarkel-7amja-erekhaji-vitshaky-tsajrahegh-tsanr-e-36468999.html
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 7–ամյա երեխայի. վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 7–ամյա երեխայի. վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Վարորդը սկզբում հեռացել է դեպքի վայրից, հետո ինքնակամ ներկայացել ոստիկանություն։ 14.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-14T19:09+0400
2021-12-14T19:09+0400
2021-12-14T19:17+0400
վրաերթ
հիվանդանոց
երեխա
շտապօգնություն
արարատի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/68/22296840_0:0:1600:901_1920x0_80_0_0_3e1300713e56c3de4608f44f47202589.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Վրաերթի ենթարկված անչափահասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Նորաշեն գյուղից Դվին գյուղ տանող ավտոճանապարհի Դվին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Նարեկ Խ-ին, այնուհետև բախվել գազի խողովակատարի երկաթյա հենասյանը, կոտրել այն, առաջ ընթացել և հայտնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 84-ամյա Գոհար Հովսեփյանին պատկանող տան բակում գտնվող ջերմոցին և կողաշրջվել։Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վարորդը դեպքի վայրից հեռացել է։Մահվան ելքով վրաերթ Երևանի Խանջյան փողոցում. տղամարդը տեղում մահացել էՓաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքը գրում է նաև, որ մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ինքնակամ ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Չոբանյանը, որը հայտնել է, որ վարորդն ինքն է։Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
https://arm.sputniknews.ru/20211210/erevanum-pareky-vraerti-e-entarkel-pvoghvocy-chtujlatrvats-hatvatsvov-ancnvogh-hetivotnin-36305313.html
https://arm.sputniknews.ru/20211201/sjuniqum-6amja-erekhajin-vraerti-entarkats-traktvoravary-varvordakan-iravunq-chi-unecel-35922489.html
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/68/22296840_140:0:1560:1065_1920x0_80_0_0_4b28cc34d5b29911fea82e7be05936c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, հիվանդանոց, երեխա, շտապօգնություն, արարատի մարզ
վրաերթ, հիվանդանոց, երեխա, շտապօգնություն, արարատի մարզ
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 7–ամյա երեխայի. վիճակը ծայրահեղ ծանր է
19:09 14.12.2021 (Թարմացված է: 19:17 14.12.2021) Վարորդը սկզբում հեռացել է դեպքի վայրից, հետո ինքնակամ ներկայացել ոստիկանություն։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Վրաերթի ենթարկված անչափահասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
10 դեկտեմբերի 2021, 23:45
Ժամը 15։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Նորաշեն գյուղից Դվին գյուղ տանող ավտոճանապարհի Դվին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Նարեկ Խ-ին, այնուհետև բախվել գազի խողովակատարի երկաթյա հենասյանը, կոտրել այն, առաջ ընթացել և հայտնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ՝ 84-ամյա Գոհար Հովսեփյանին պատկանող տան բակում գտնվող ջերմոցին և կողաշրջվել։
Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը դեպքի վայրից հեռացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքը գրում է նաև, որ մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ինքնակամ ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Չոբանյանը, որը հայտնել է, որ վարորդն ինքն է։
Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ վիճակում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս է բերվել և տեղափոխվել ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։