00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր պատգամավորների` կալանքից ազատման ՍԴ որոշման մեջ դատախազությունը վտանգ է տեսնում

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Չարչյանի` կալանքից ազատումը
Արմեն Չարչյանի` կալանքից ազատումը - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Արմեն Չարչյանի` կալանքից ազատումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ դատախազության` Սահմանադրական դատարանը խեղաթյուրում է անձեռնմխելիության հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարը։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik․ Սահմանադրական դատարանի որոշումը` կապված պատգամավորական անձեռնմխելիության հետ, իրավական անկանխատեսելիության, սահմանադրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված հարցը։
Նշենք, որ ՍԴ այդ որոշումից հետո, անօրինական է համարել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար) կալանավորումը:

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ սահմանադրական դատարանը բացարձակ անկանխատեսելիորեն հակառակ մոտեցում է ցուցաբերել։ Մասնավորապես, ՍԴ–ն որոշել է, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նախքան այդ տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակվել չի կարող՝ դրա հիմքում , ըստ դատախազության, անհասկանալիորեն դնելով այն պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը։

Նշվում է, որ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։
Ըստ դատախազության` խեղաթյուրվում է անձեռնմխելիության հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարը։
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Առաջիկա խնդիրն առողջական վիճակս բարելավելն է լինելու. Արմեն Չարչյան
«ՀՀ սահմանադրության 96-րդ հոդվածի դրույթից ակնհայտ է դառնում, որ սահմանդրի միասնական կամքն այն է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու նկատմամբ, իսկ նախքան պատգամավորի մանդատը ստանալը հարուցված քրեական հետապնդումը և տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելու նկատմամբ չի տարածվում։ Այնինչ, Սահմանադրական դատարանը, փաստացի տարբերակված մեկնաբանության ենթարկելով սահմանադրի միասնական մոտեցումը, գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը հարուցված քրեական հետապնդումը շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնությունը չի պահանջվում, իսկ ազատությունից զրկումը շարունակելու համար՝ պահանջվում է»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Ավելի ծանր պայմաններում էլ եմ եղել». Մխիթար Զաքարյանը` կալանքի ու «զուլումի» մասին
Շեշտվում է, որ այսպիսի մեկնաբանությունը մտահոգություններ է առաջացնում, որ սահմանադրական հստակ ու միանշանակ կարգավորման ենթարկված ցանկացած հարցի՝ նաև հետագայում անկանխատեսելի, սահմանդրի միանշանակ կամքին հակառակ մեկնաբանությունները բացառված չեն։
Նշենք, որ ՍԴ որոշումից հետո դեկտեմբերի 10–ին տեղի ունեցած դատական նիստերի արդյունքում «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորների խափանման միջոց կալանքը փոխվեց ստորագրություն չհեռանալու դիմաց միջոցով։
Լրահոս
0