00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Օսկանյանն ասել է` ինչով են վտանգավոր Փաշինյանի` Արցախի մասին արած դիտարկումները

Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օսկանյանը հիշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտություն ձևակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մադրիդյան փաստաթղթում, չափազանց մեծ դժվարությամբ է ձեռք բերվել։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Մադրիդյան և հետագայում Կազանյան փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության դրույթը մեր նորանկախ պետության երեսուն տարիների թերևս կարևորագույն ձեռքբերումներից է։ Այսպես է կարծում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Ղարաբաղյան խնդրի ներկա փուլի և ինքնորոշման իրավունքի հետապնդման մասին։
Օսկանյանն ընդգծում է` այնտեղ սևը սպիտակի վրա հենց առաջին կետով գրված է․
«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում»:
Նշվում էր, որ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերն այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպիսին եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու, և կարող է թույլ տրվել կարգավիճակի յուրաքանչյուր հնարավորություն:

«44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը»,–գրել է Օսկանյանը։

Նա ընդգծում է, որ անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաև այսօր։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության վերոնշյալ դրույթը մեզ դեռ շատ է պետք գալու»,–ընդգծում է Օսկանյանը։
Նախկին նախարարը հիշում է, որ այդ ձևակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մադրիդյան փաստաթղթում, չափազանց մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, դիվանագիտական բազմաթիվ հնարքներ են օգտագործվել և միջնորդ երկրների կողմից լուրջ ջանքեր են պահանջվել դրա համար։ Այս դրույթի իսկական արժեքը դրա՝ միջնորդ երկրների և առհասարակ միջազգային հանրության ընկալումն է։ Հենց դա է, որ հայկական կողմը պետք է օգտագործի իր միջազգային դիվանագիտության մեջ, այլ ոչ թե ներքին խնդիրների շահարկման նպատակներով գնա դրա արժեզրկմանը։
Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել. Արցախի ԱԺ նախագահ
«Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս խորհրդարանում արած հայտարարությունները, թե «2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն չուներ» և որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները» մտահոգիչ են, որովհետև փակում են ինքնորոշման ամրագրված դրույթից օգտվելու հնարավորությունը։ Առավել մտահոգիչ է, եթե դա նախանշան է գալիք հնարավոր արդարացումների, որ կարող են հետևել Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթղթի ստորագրմանը»,–ասել է Օսկանյանը։
Вардан Осканян - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Չկրկնել նախկին սխալները. ի՞նչ խորհուրդներ է տալիս Վարդան Օսկանյանը Փաշինյանին
Նա ընդգծել է, որ նման փաստաթղթի ստորագրումը որևէ արդարացում չի կարող ունենալ։ Անկախ նրանից՝ բանակցային փաստաթղթերը տեսականորեն երբ և ինչպես հնարավորություն կտային Լեռնային Ղարաբաղի ինքնորշման համար, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու արդարացում լինել չեն կարող։ «Ավելին՝ նման իրավունքով անհատ պարզապես չի կարող գոյություն ունենալ, որովհետև դա անհատի որոշելու հարց չէ»,–ընդգծել է նախկին պաշտոնյան։
Չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան. Ասպրամ Կրպեյանը երդվեց
Մադրիդյան փաստաթղթում ամրագրված դրույթը թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, և ցանկության ու կարողության դեպքում հայկական կողմն այսօր ունի դա լավագույնս օգտագործելու հնարավորությունը։
Լրահոս
0