https://arm.sputniknews.ru/20211213/harcy-qnnarkvel-e-pativ-unem-i-het-vov-klini-ynddimutjan-azh-nakhagahi-teknatsun-36393331.html
Հարցը քննարկվել է «Պատիվ ունեմ»-ի հետ. ո՞վ կլինի ընդդիմության ԱԺ նախագահի թեկնածուն
Հարցը քննարկվել է «Պատիվ ունեմ»-ի հետ. ո՞վ կլինի ընդդիմության ԱԺ նախագահի թեկնածուն
Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ առաջիկայում «Պատիվ ունեմը» հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահի` ընդդիմության թեկնածու առաջադրման վերաբերյալ։ 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T12:00+0400
2021-12-13T12:00+0400
2021-12-13T12:18+0400
արծվիկ մինասյան
աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան
գերի
ընդդիմություն
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28991642_0:0:1600:901_1920x0_80_0_0_2965e1e7bfcec748690b9a1273b1e85b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ հայտարարությունը չի բացառվում, որ կազմակերպված է բարձր ղեկավարության կողմից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Սիմոնյանի հրաժարականի պահանջին։Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։Նրա խոսքով` զարմանալի է, որ Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ ընդունվեց։ Մինասյանը հիշեցրեց, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում ԱԺ նախագահի ընտրություն, ընդդիմությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Ընդդիմադիր պատգամավորը նշում է` դեռ այն ժամանակ են ասել, որ այն, ինչ տեղի է ունենում ԱԺ–ում առանց վերոհիշյալ երկու անձանց ներկայության, ապօրինի է ու չի համապատասխանում սահմանադրական կարգավորումներին։ Մինասյանը հիշեցրեց` ՍԴ-ի որոշմամբ էլ արձանագրվել է` պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը օգոստոսի 2-ից ապօրինաբար են հայտնվել կալանավայրում։«Բացի այդ, այս ընթացքը ցույց տվեց, որ գործ ունենք մեկի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։ Իսկ ԱԺ–ում տեղի ունեցող իրադարձություններն էլ փաստում են` նա չի փայլում պատգամավորական վարքի կանոններով»,–ասաց Մինասյանը։Լրագրողները հետաքրքրվեցին` ո՞վ է լինելու ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն։ Ի պատասխան Մինասյանը նշեց` հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։«Մեր թեկնածուին կընտրենք մեր միջից. առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց Մինասյանը։Մինասյանը հավելեց, որ հույս չունեն` ԱԺ նախագահին պաշտոնից ազատելու իրենց նախագծով իշխանության վարքագիծը կփոխվի։ Սակայն, ըստ նրա, սա իրավաքաղաքական գնահատական է Սիմոնյանին, և եթե ԱԺ մեծամասնությունը պաշտպանի նրան, նշանակում է, որ կիսում են նրա գնահատականները։Հերոսը կարող է գերի ընկնել միայն մի դեպքում. Կապրիելյանը` գերիներին հերոսացնելու մասինՀիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում է Ալեն Սիմոնյանին ազատել ԱԺ նախագահի պաշտոնից։
https://arm.sputniknews.ru/20211209/hh-veradardzats-gerineric-5-in-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-36255738.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28991642_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d9f3d4558ec72b511543eb4b51a6d26b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, գերի, ընդդիմություն, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
արծվիկ մինասյան, աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, գերի, ընդդիմություն, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
Հարցը քննարկվել է «Պատիվ ունեմ»-ի հետ. ո՞վ կլինի ընդդիմության ԱԺ նախագահի թեկնածուն
12:00 13.12.2021 (Թարմացված է: 12:18 13.12.2021) Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ առաջիկայում «Պատիվ ունեմը» հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահի` ընդդիմության թեկնածու առաջադրման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ հայտարարությունը չի բացառվում, որ կազմակերպված է բարձր ղեկավարության կողմից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Սիմոնյանի հրաժարականի պահանջին։
Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ
գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
«Ալեն Սիմոնյանը գերիների վերաբերյալ հայտարարություններ է անում, սակայն առաջին հերթին պետության պարտականությունն է նրանց հայրենիք վերադարձնելը։ Սիմոնյանի հայտարարությունը ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք է պատճառում, այլ նաև Հայաստանի պաշտպանությունն է թուլացնում»,-ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` զարմանալի է, որ Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ ընդունվեց։ Մինասյանը հիշեցրեց, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում ԱԺ նախագահի ընտրություն, ընդդիմությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Ընդդիմադիր պատգամավորը նշում է` դեռ այն ժամանակ են ասել, որ այն, ինչ տեղի է ունենում ԱԺ–ում առանց վերոհիշյալ երկու անձանց ներկայության, ապօրինի է ու չի համապատասխանում սահմանադրական կարգավորումներին։ Մինասյանը հիշեցրեց` ՍԴ-ի որոշմամբ էլ արձանագրվել է` պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը օգոստոսի 2-ից ապօրինաբար են հայտնվել կալանավայրում։
«Բացի այդ, այս ընթացքը ցույց տվեց, որ գործ ունենք մեկի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։ Իսկ ԱԺ–ում տեղի ունեցող իրադարձություններն էլ փաստում են` նա չի փայլում պատգամավորական վարքի կանոններով»,–ասաց Մինասյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` ո՞վ է լինելու ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն։ Ի պատասխան Մինասյանը նշեց` հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։
«Մեր թեկնածուին կընտրենք մեր միջից. առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց Մինասյանը։
Մինասյանը հավելեց, որ հույս չունեն` ԱԺ նախագահին պաշտոնից ազատելու իրենց նախագծով իշխանության վարքագիծը կփոխվի։ Սակայն, ըստ նրա, սա իրավաքաղաքական գնահատական է Սիմոնյանին, և եթե ԱԺ մեծամասնությունը պաշտպանի նրան, նշանակում է, որ կիսում են նրա գնահատականները։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում է Ալեն Սիմոնյանին ազատել ԱԺ նախագահի պաշտոնից։