https://arm.sputniknews.ru/20211213/haj-hamajnqi-dery-paghestinum-karevvor-e-mirzvojann-yndunel-e--muin-elias-jusef-khuriin-36433392.html
Հայ համայնքի դերը Պաղեստինում կարևոր է. Միրզոյանն ընդունել է Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին
Հայ համայնքի դերը Պաղեստինում կարևոր է. Միրզոյանն ընդունել է Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին
Sputnik Արմենիա
Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարը ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի... 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T20:30+0400
2021-12-13T20:30+0400
2021-12-13T20:37+0400
արարատ միրզոյան
պաղեստին
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
եկեղեցի
պատվիրակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36433358_0:9:770:442_1920x0_80_0_0_856b0b65e50a2d4460ba3ed05ca1e7e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայ համայնքի դերը կարևոր է Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն` զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին:Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր:Նշենք, որ այսօր Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։Թուրքիան ձևացնում է, թե պաշտպանում է Պաղեստինին. իրականում Անկարան իր խնդիրներն է լուծումԵրեկ` դեկտեմբերի 12–ին, Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավարը և պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
https://arm.sputniknews.ru/20211213/hh-nakhagahn-yndunel-e-paghestini-ekeghecineri-harcvov-kvomitei-patvirakutjany-36417396.html
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36433358_85:0:685:450_1920x0_80_0_0_576b7794d2a2ad479accf3c5bb0e7afd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, պաղեստին, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եկեղեցի, պատվիրակություն
արարատ միրզոյան, պաղեստին, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, եկեղեցի, պատվիրակություն
Հայ համայնքի դերը Պաղեստինում կարևոր է. Միրզոյանն ընդունել է Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին
20:30 13.12.2021 (Թարմացված է: 20:37 13.12.2021) Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարը ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայ համայնքի դերը կարևոր է Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
13 դեկտեմբերի 2021, 16:05
Հաղորդագրության համաձայն` զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին:
Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ այսօր Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Երեկ` դեկտեմբերի 12–ին, Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավարը և պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։