https://arm.sputniknews.ru/20211213/ankaran-u-erevany-haraberutjunneri-kargavvorman-hamar-hatuk-nerkajacucichner--knshanaken-36437487.html
Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն
Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն
Sputnik Արմենիա
Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսել է խորհրդարանում։ 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T22:34+0400
2021-12-13T22:34+0400
2021-12-13T22:44+0400
հայաստան
թուրքիա
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/43/16884348_0:0:2697:1517_1920x0_80_0_0_d764fe535c1456d41a18cc4f61ae875e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով», - ասել է Չավուշօղլուն` ելույթ ունենալով խորհրդարանում:Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։Հիշեցնենք` Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանդիպման մասին առաջարկը։ Սակայն Էրդողանը հասկացրել է, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի շահերը։
https://arm.sputniknews.ru/20211213/turqian-u-hajastann-arajikajum-charterajin-aviahaghvordakcutjun-kbacen-chavushoghlu-36437631.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/43/16884348_0:0:2697:2023_1920x0_80_0_0_4c58c93949fccfe346e5a876b55e72f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
հայաստան, թուրքիա, մևլութ չավուշօղլու
Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն
22:34 13.12.2021 (Թարմացված է: 22:44 13.12.2021) Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսել է խորհրդարանում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«
Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով», - ասել է Չավուշօղլուն` ելույթ ունենալով խորհրդարանում:
Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։
13 դեկտեմբերի 2021, 22:41
Հիշեցնենք`
Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանդիպման մասին առաջարկը։ Սակայն Էրդողանը հասկացրել է, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի շահերը։