00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Կարապետյանը միայն պոկում վարժությունում դարձավ չեմպիոն. վնասվածքը խանգարեց

© Sputnik / Asatur YesayantsԱնդրանիկ Կարապետյան
Անդրանիկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Անդրանիկ Կարապետյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ծանրամարտի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցումներում Հայաստանը վեց քաշային կարգերում ներկայացված է լինելու ինը ծանրորդով։ Կանանց մրցումներում մեր երկրի միակ ներկայացուցիչը Տաթև Հակոբյանն է։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը մրցահարթակ դուրս եկան 89 կգ քաշային մարզիկները։ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում, բարձրացնելով 175 կգ, դարձավ աշխարհի չեմպիոն այս վարժությունում, բայց հրում վարժությունում վնասվածք ստացավ, և երեք մոտեցումներն էլ ձախողեց` դուրս մնալով երկամարտի պայքարից։

Պոկում վարժությունում հայ ծանրորդը իր ելույթները սկսեց 167 կգ ծանրաձողին մոտեցումով։ Գլխավերևում պահելով այս քաշը`Կարապետյանը հինգ կիլոգրամանոց քայլ կատարեց և բարձրացրեց 172 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարելավեց արդյունքը՝ 175 կգ։ Կարապետյանը առաջ անցավ իրեն հետապնդող Ռևազի Դավիթաձեից չորս կիլոգրամով և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը պոկում վարժությունում։

Հրում վարժությունում Անդրանիկին հիասթափություն էր սպասվում։ Մեր մարզիկը վնասեց ոտքը և, երեք անգամ մոտենալով 196 կգ կշռող ծանրաձողին, երեք անգամ էլ չկարողացավ այն բարձրացնել։ Ստանալով զրո հրում վարժությունում` հայ մարզիկը դուրս մնաց երկամարտի պայքարից։ Նա իր հետ հայրենիք կբերի փոքր ոսկին։
Իսրայել Միլիտոսյան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը կկրի Իսրայել Միլիտոսյանի անունը
Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը` երկամարտի 371 կգ արդյունքով, նվաճեց կորեացի Յու Դոնգժուն։ Ի դեպ, եթե Կարապետյանին հաջողվեր բարձրացնել 196 կգ ծանրաձողը երկամարտում չեմպիոն կդառնար հայ մարզիկը։
Նշենք, որ աշխարհի առաջնությունում մեր մարզիկներից առաջինը դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս եկավ Ռաֆիկ Հարությունյանը։ 81 կգ քաշային կարգում մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոն հայ ծանրորդը երկամարտի 349 կգ (158+191) արդյունքով զբաղեցրեց ութերորդ տեղը։ Իսկ վաղը՝ դեկտեմբերի 14-ին մրցահարթակ դուրս կգա 96կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը։
Լրահոս
0