00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ հայասեր սենատորն ու նրան երկրորդ կյանք տված դոկտոր Քելեկյանը

© AFP 2024 / J. DAVID AKEԲոբ Դոուլ
Բոբ Դոուլ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Բոբ Դոուլ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անցած ուրբաթ իջեցվել էին Ամերիկայի պետական դրոշները Սպիտակ տանը և այլ հանրային հաստատություններում։ Երկրում քառօրյա սուգ է հայտարարված։
Բոբ Դոուլ. «Դոկտոր Համբար Քելեկյանը իմ երկրորդ հայրն էր, նրանից սկսվեցին իմ ջերմ հարաբերությունները հայերի հետ»
«Նման մեծության պետական գործիչները եզակի են Ամերիկայի պատմության մեջ», - էսպիսի գնահատական տվեց ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը Հանրապետական կուսակցության ամենահայտնի գործիչներին մեկին՝ նախկին սենատոր, նախագահի նախկին թեկնածու Բոբ Դոուլին, որը կյանքից հեռացավ 98 տարեկանում։
Բոբ Դոլ. «Դոկտոր Համբար Քելեկյանը իմ երկրորդ հայրն էր, նրանից սկսվեցին իմ ջերմ հարաբերությունները հայերի հետ»
Բոբ Դոլը մոտ 30 տարի Սենատում ներկայացրել է իր հարազատ Կանզաս նահանգը, իսկ 1996 թվականին որոշեց նախագահի պաշտոնի համար պայքարել Բիլ Քլինթոնի դեմ։ Չհաղթեց, բայց նաև չկորցրեց հումորի զգացումը. երբ ընտրությունների հաջորդ օրը լրագրողները հարցրին, թե ինչպես է ընդունել պարտությունը, ժպիտով պատասխանեց. «Դե մի քանի ամսական մանկան պես էի քնել՝ ամեն երկու ժամը մեկ արթնանում էի, լացում ու գոռում էի, հետո նորից քնում»։
Բոբ Դոուլի սարկազմը բոլորին էր հայտնի։ Մենք մեր Ազգային ժողովի մասին ենք ասում, թե դարձել է փոխադարձ վիրավորանքների, «ռազբորկաների» և ծեծկռտուքի վայր, տեսեք, թե ինչ է ասել Բոբ Դոուլը ամերիկյան պառլամենտի մասին. «Եթե բան ու գործ չունեք, պարզապես թրև եք գալիս, որովհետև նույնիսկ Կենդանաբանական այգին է փակ, գնացե′ք Սենատ, որը գազանանոցից շատ էլ չի տարբերվում, համ էլ Կենդանաբանական այգու տոմսի փողը կխնայեք»։
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտրակի և քաղցրաբլիթի խաղի դրսևորում է. Պեսկով
Անցած տարվա Ղարաբաղյան պատերազմի օրերին Բոբ Դոուլը «Թվիթերում» գրեց. «Ազերաթուրքական ագրեսիան Արցախի դեմ պետք է արժանանա համընդհանուր դատապարտման. ԱՄՆ-ը պարավոր է ցուցադրել իր միանշանակ աջակցությունը հայ ժողովրդին»։
Բոբ Դոուլի՝ հայերի նկատմամբ համակրանքին մեծապես նպաստել է դոկտոր Համբար Քելեկյանը։ ԲիԲիՍի-ն անցած շաբաթ հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դոուլը հրաշքով է փրկվել։ Հյուսիսային Իտալիայում ռազմական գործողությունների ժամանակ նա մեջքից վիրավորվել էր հակառակորդի գնդացրային կրակից և լրիվ պարալիզացվել։ Նրա բուժումը ստանձնել էր դոկտոր Քելեկյանը, որի եղբայրը զոհվել էր նույն Իտալիայում։
Муниципальное здание Манхэттена и здание суда США (справа) на Сентр-стрит в Нью-Йорке. - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
ԱՄՆ դատարանները կարող են վերսկսել Ցեղասպանության մասով Թուրքիայի դեմ հայցերի քննարկումը
1947-ից մինչև 53 թվականը հայազգի բժիշկը 7 անգամ վիրահատեց Բոբ Դոուլին՝ մասամբ վերականգնելով նրա ուսը և աջ ձեռքը, որով Դոուլը նույնիսկ գրել սովորեց։ Ինչպես նշում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմինիեն միրոր սփեքթեյթոր» թերթը, ամերիկահայ վիրաբույժը ոչ միայն երկրորդ կյանք պարգևեց Դոուլին, այլև հորդորեց նրան իրատեսական մոտեցում ցուցաբերել կյանքի նկատմամբ։ Մեջբերեմ. «Դու պետք է ապրես նրանով, ինչ ճակատագիրը թողել է քեզ, և երբեք չապավինես նրան, ինչ կորցրել ես անվերադարձ»։ Դոուլն էլ խոստովանել է. «Դոկտոր Համբար Քելեկյանը իմ երկրորդ հայրն էր, նրանից սկսվեցին իմ ջերմ հարաբերությունները հայերի հետ»
Իսկապես, Բոբ Դոուլի բուժման ընթացքում նրա հետ երկարատև շփումների ժամանակ ամերիկահայ վիրաբույժը պատմում էր, թե ինչպես ցեղասպանության օրերին թուրքերը ողջակիզեցին իր երեք քույրերին, չնայած քեռին բժիշկ էր Օսմանյան բանակում և մեծ հեղինակություն էր վայելում։ Ի վերջո, հազարավոր հայերի նման Համբար Քելեկյանն էլ ստիպված էր լքել հայրենիքը և տեղափոխվել Ամերիկա։
Կարևոր է ԱՄՆ դիրքորոշումը Ցեղասպանության և ԼՂ-ի հարցում. Փաշինյանը և Սարգսյանը` Բայդենին
Նույնիսկ 80 տարեկանում նա շաբաթական 10 վիրահատություն էր կատարում Չիկագոյում՝ երբեք վարձ չվերցնելով հայերից։ Դոկտոր Քելեկյանը մահացավ 1983 թվականին, բայց հայերի և նրանց եղեռնի մասին պատմությունները ընդմիշտ մնացին Բոբ Դոուլի հիշողության մեջ։
Եվ Բոբ Դոուլը, սենատոր դառնալուց անմիջապես հետո սկսեց համառ ու երկարատև արշավը Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Չեք պատկերացնի, բայց Թուրքիայի իշխանությունները ժամանակին արգելեցին բանանների ներկրումը այն հայտնի ընկերության կողմից, որը կոչվում է «Դոլ»։ «Ախր ես ո՜ւր, բանաններն ո՜ւր», - զարմանում էր սենատորը։
Чрезвычайный и Полномочный посол США в Армении Линн Трейси в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը արժեզրկում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
Բայց ամենաանհանդուրժողական վերաբերմունքը Դոուլի հայանպաստ գործունեության հանդեպ, իհարկե, ցուցաբերում էր Կոնգրեսի ավագագույն անդամ, դեմոկրատ-սենատոր Ռոբերտ Բերդը, որը հայտնի էր որպես Թուրքիայի շահերի անխոնջ լոբբիստ։ Հենց նրա ճիգերով տապալվեցին Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերի ընդունման բազմակի փորձերը։
Եվ այնուամենայնիվ, Բոբ Դոուլը կյանքի վերջում համոզվեց, որ իր ջանքերը զուր չեն եղել։ Երկու տարի առաջ Կոնգրեսի զույգ պալատները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ այս տարվա ապրիլի քսանչորսի իր ուղերձում նախագահ Ջո Բայդենը երկու անգամ օգտագործեց այդ բառը՝ ցեղասպանություն։
Լրահոս
0