00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Այդ ամենի մեջ իր «շնորհն» ունի նաև ԱԺ նախագահը». Ագնեսա Խամոյան

Դեմ քվերակելով Սիմոնյանի պաշտոնանկությանը` յուրաքանչյուր ՔՊ–ական ստորագրում է նրա խոսքերի տակ
Բաժանորդագրվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընդդիմության կողմից ներկայացված նախագծին, որով պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը:
Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության պահանջի համար հիմք են հանդիսացել մի քանի պատճառներ, որոնցից մեկը դիվանագիտական սկանդալն էր, երբ նա հայտարարություններով հանդես եկավ Ռուսաստանում և խնդիրներ ստեղծեց արտաքին քաղաքականության ոլորտում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականի օգտին
«Ալեն Սիմոնյանի` գերիների հետ կապված վերջին հայտարարությունը, երբ ԱԺ նախագահը նրանց հանցագործ է անվանում, ևս պատճառ է դարձել նրա հետկանչի գործընթացը նախաձեռնելու համար։ Երրորդ հիմնական պատճառն Ալեն Սիմոնյանի անհամապատասխանությունն է ԱԺ նախագահի պաշտոնին` նկատի ունենալով նիստերի ընթացքում նրա անհարկի միջամտություններն ընդդիմադիր պատգամավորների ելույթների ժամանակ, նրա մեկնաբանություններն ու լարված մթնոլորտը, որն առաջանում է նրա անգործության պատճառով, որովհետև ԱԺ–ում արդեն տեղի է ունեցել մի քանի միջադեպ, ընդհուպ՝ ծեծկռտուք։ Այդ ամենի մեջ իր «շնորհն» ունի նաև ԱԺ նախագահը»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Խամոյանի կարծիքով` չարժե այդքան միանշանակ պնդել, որ ընդդիմության նախաձեռնությունը իսկզբանե անհաջողության է մատնված՝ հաշվի առնելով ներիշխանական խնդիրները, իշխանության ներսում առկա բավականին մեծ լարվածությունը։
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
«Թեման փակված ենք համարում». Մարիա Զախարովան` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Ըստ նրա`յուրաքանչյուր ՔՊ–ական պատգամավոր դեմ քվեարկելով Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությանը` ինքը նույնպես ստորագրում է գերիների մասին ասված հայտարարությունների տակ, առավել ևս, որ Ալեն Սիմոնյանը խախտել է գերիների անմեղության կանխավարկածը` խաղալով նրանց ծնողների զգացմունքների հետ, ինչը վայել չէ բարձրաստիճան պետական պաշտոնյային։
Խամոյանի համոզմամբ` Ալեն Սրիմոնյանի և նրա քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանի օր առաջ իշխանությունից հեռանալը հնարավորություն կտա շտկել երկրում ստեղծված աղետալի իրավիճակը, որում հայտնվել է ժողովուրդը։
Ազգային ժողովի նախագահի հարցում իշխանությունը միասնական է. Ալեքսանյան
Նշենք, որ ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքել է ընդդիմության այս քայլին` նշելով, թե այս արարքը երկու բանի մասին է խոսում. նախ, որ ընդդիմության քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, ապա՝ որ ինքն իր մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ է արել։
Լրահոս
0