https://arm.sputniknews.ru/20211213/10-tarva-yntacqum-rusastanum-eghel-en-hajastanci-400-eritasard-masnagetner-kvopirkin-36397628.html
10 տարվա ընթացքում Ռուսաստանում եղել են հայաստանցի 400 երիտասարդ մասնագետներ. Կոպիրկին
10 տարվա ընթացքում Ռուսաստանում եղել են հայաստանցի 400 երիտասարդ մասնագետներ. Կոպիրկին
Sputnik Արմենիա
Տասը տարվա ընթացքում «Ռոսսոտրուդնիչետվոյի» պետական ծրագրի շրջանակում Հայաստանից Ռուսաստան է այցելել շուրջ 400 երիտասարդ մասնագետ։ 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T13:21+0400
2021-12-13T13:21+0400
2021-12-13T15:53+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
ռուսաստան
երիտասարդ
գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36406269_0:84:1600:984_1920x0_80_0_0_22fe209825e221cd882da7a2544c61f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ռուսաստանյան «Նոր սերունդ» ծրագրի առանցքային երկրներից մեկն է։ Այս մասին Երևանում համանուն ֆորումի բացմանը հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նա հիշեցրեց, որ «Նոր սերունդ» ծրագիրը, որն անցկացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» հիմնադրամը, նախատեսում է տարբեր երկրներից երիտասարդ մասնագետների այցելություն Ռուսաստան, ինչպես նաև նրանց հանդիպումները ռուսաստանցի գործընկերների հետ։ Դեսպանն ընդգծեց, որ այդ հանդիպումները միայն առկա ծանոթությամբ չեն սահմանափակվում, դրանք նաև համատեղ հետազոտական աշխատանք են նախատեսում, այդ թվում նաև երկարատև հեռանկարով։Նա հավելեց, որ որքան երկու երկրները կարողանան ամրապնդել գործնական և անձնական կապերը ինժեներների, ծրագրավորողների, դիվանագետների, բժիշկների, լրագրողների հետ, այդքան լավ կկառուցվի երկու երկրների հարաբերությունները արագ փոխվող աշխարում։«Նոր սերունդ» ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ Ռուսաստան տասը տարվա ընթացքում այցելել է մոտ 7000 երիտասարդ մասնագետ, այդ թվում Հայաստանից` մոտ 400-ը։Երկօրյա ֆորումի ընթացքում մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հեռանկարները։«Նոր սերունդ» ծրագիրն ու ֆորումն անցկացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը։
https://arm.sputniknews.ru/20211209/biznes-nakhagtser-zbvosashrjajin-zargacum-eritasardnery-masnakcum-en-hajrusakan-fvorumin-36246427.html
https://arm.sputniknews.ru/20211007/aknkalum-enq-rd-ajakcutjuny-dzernarkutjunneri-steghtsman-harcum-nakharary-kvopirkinin-34044662.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36406269_89:0:1512:1067_1920x0_80_0_0_55ca41892d0d7ff4654976555e642df8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, երիտասարդ, գագաթնաժողով
սերգեյ կոպիրկին, հայաստան, ռուսաստան, երիտասարդ, գագաթնաժողով
10 տարվա ընթացքում Ռուսաստանում եղել են հայաստանցի 400 երիտասարդ մասնագետներ. Կոպիրկին
13:21 13.12.2021 (Թարմացված է: 15:53 13.12.2021) Տասը տարվա ընթացքում «Ռոսսոտրուդնիչետվոյի» պետական ծրագրի շրջանակում Հայաստանից Ռուսաստան է այցելել շուրջ 400 երիտասարդ մասնագետ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ռուսաստանյան «Նոր սերունդ» ծրագրի առանցքային երկրներից մեկն է։ Այս մասին Երևանում համանուն ֆորումի բացմանը հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրեց, որ «Նոր սերունդ» ծրագիրը, որն անցկացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» հիմնադրամը, նախատեսում է տարբեր երկրներից երիտասարդ մասնագետների այցելություն Ռուսաստան, ինչպես նաև նրանց հանդիպումները ռուսաստանցի գործընկերների հետ։ Դեսպանն ընդգծեց, որ այդ հանդիպումները միայն առկա ծանոթությամբ չեն սահմանափակվում, դրանք նաև համատեղ հետազոտական աշխատանք են նախատեսում, այդ թվում նաև երկարատև հեռանկարով։
Նա հավելեց, որ որքան երկու երկրները կարողանան ամրապնդել գործնական և անձնական կապերը ինժեներների, ծրագրավորողների, դիվանագետների, բժիշկների, լրագրողների հետ, այդքան լավ կկառուցվի երկու երկրների հարաբերությունները արագ փոխվող աշխարում։
«Նոր սերունդ» ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ Ռուսաստան տասը տարվա ընթացքում այցելել է մոտ 7000 երիտասարդ մասնագետ, այդ թվում Հայաստանից` մոտ 400-ը։
«Երկրի բնակչության և չափերի ու նրա մասնակցության բաժնի այս հարաբերակցությունը ցույց է տալիս, թե ինչ նշանակություն է Ռուսաստանը տալիս Հայաստանի հետ հարաբերություններին», – ընդգծեց դեսպանը։
Երկօրյա ֆորումի ընթացքում մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հեռանկարները։
«Նոր սերունդ» ծրագիրն ու ֆորումն անցկացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունը։