00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերեզմանները լռություն ու խաղաղություն են սիրում, կամ Եռաբլուրի ու Պանթեոնի տարբերությունը

© Sputnik / Asatur YesayantsԵռաբլուր
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
Եռաբլուր
Բաժանորդագրվել
Ժամանակ առ ժամանակ մեզնից յուրաքանչյուրը գալիս է այստեղ՝ հիշատակը հարգելու, խոնարհվելու, կանգնելու, լռելու։ Դա միշտ է դժվար, բայց հատկապես դժվար է, երբ կյանքից հեռանում են երիտասարդները։
Ամառային արձակուրդներին հաճախ էի լինում Սպիտակում ապրող հորաքրոջս տանը, որը գերեզմանատնից երկու քայլի վրա էր։ Գերեզմանատունը շատ հին էր, կարելի է ասել՝ հնամենի։ Ոչ ոք վաղուց այստեղ էլ չէր այցելում, և ես՝ դպրոցական մի տղա, այնտեղ անելիք չէի ունենա, եթե չլինեին գերեզմանաքարերը, որոնց վրա տառեր էին փորագրված։
Հաստատ կարող եմ ասել՝ տարբեր գույների, երանգների ու ձևերի տուֆաքարերն ինձ համար հայոց լեզվի, որոշ իմաստով՝ նաև հայոց պատմության առաջին դասագրքերն են եղել։
Ինչո՞ւ։ Որովհետև 50-ականներին Երևանի ռուսական դպրոցներում մայրենի լեզվի պարտադիր ուսուցում մտցրեցին (զինծառայողների երեխաներն ազատվում էին այդ դասերից՝ ծնողների ծառայության վայրի հաճախակի փոփոխությունը հաշվի առնելով)։ Եվ մեզ, որպես ամառային առաջադրանք, հանձնարարել էին ոչ միայն թանաք-գրիչով բոլոր տառերը գրել, այլև հայերեն փոքրիկ շարադրություն գրել. «Ինչպես անցկացրի ամառը»` նման մի բան։
Նիկոլայ Ռիժկովը Լենինականում - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Ռիժկովի որոշումը Սպիտակի երկրաշարժի օրերին և Կարպովի մեծ օգնությունը. հիշողություններ
Պետք է ասեմ, որ ամառը ձանձրալի էր անցնում, միակ զվարճանքը գյուղի տարեկիցների հետ գնդակ տշելն էր գերեզմանատան առջևի փոշոտ դաշտում կամ մի գերեզմանաքարից մյուսի վրա թռչելը, բայց այնպես, որ ոչ մի անգամ գետնին չկպնես։ Այս վերջին զվարճանքի համար հորաքույրս ինձ լուրջ նախատեց` բացատրելով, որ տապանաքարերի վրա թռչկոտելը մեղք է, և մենք դադարեցրինք դա, մինչև որ գերեզմանատան կողքին ապրող ծեր Արսենը հարցրեց․
-Բա ո՞ր եք, ո՛չ երևում եք, ո՛չ ձայներդ եմ լսում։
-Ախր գերեզմանների վրա թռչկոտելը մեղք է,-բացատրեցի նրա։
-Ո՞վ ա ասում։ Չկա էդպիսի բան,-առարկեց ծերուկը,-մեր պապերը երեխեքի ձայներից ուրախանում են։
Թե ովքեր են թաղված մամռոտ քարերի տակ, անգամ Արսեն պապը չգիտեր. «ինքներդ կարդացեք՝ ինչ է գրված»,-խորհուրդ տվեց։
Այսպես ես սկսեցի սովորել հայերեն տառերը՝ դրանցից անուններ ստանալով և գրելով այդ անունները «Տնային աշխատանքի» տետրում։ Ամառվա վերջին երկու տասնյակ անուն էր հավաքվել։ Որքան էլ զարմանալի է՝ նման ուսուցումը չէր հոգնեցնում, այլ գրավում և անգամ կախարդում էր։ Տարիներ անց Անդրեյ Բիտովի անմոռանալի «Հայաստանի դասերը» գրքում կարդացի բացատրությունը։
«Սա անգնահատելի այբուբեն է` ձայնի և գրաֆիկ պատկերի համապատասխանության տեսանկյունից։ Այստեղ ամեն ինչ կատարյալ է և շրջաններ է ստեղծում։ Հայերեն խոսքի կառչունությունը («հայերեն խոսքը վայրի կատու է») այնքան է համապատասխան հայոց կուռ տառերին, որը գրված բառը զնգում է շղթայի պես... այս տառերով կարելի է կենդանի ձիերի պայտել... կամ արժեր տառերն այդ քարից քանդակել, որովհետև քարը Հայաստանում նույնքան բնական է, որքան և այբուբենը, և հայոց տառերի սահունությունն ու ամրությունը քարին չեն հակասում»։ Ավելի լավ անհնար է ասել։
Ամառային տնային աշխատանքի համար ինձ դպրոցում 5 նշանակեցին, իսկ կյանքում ամենավաղ տարիքից հաստատվեց պուշկինյան ճշմարտությունը․
Երկու հույզ կա մեզ մոտիկ,
Որ սնունդ է տալիս սրտին․
Սերն հարազատ մոխիրների,
Սերն հայրենի շիրիմների։
...Մեր օրերի ժամանակագրությունից․«Ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերի գերեզմանատները»։ Հավանաբար, դրանք գյուղական գերեզմանատներ են եղել, ինչպես այն մեկը՝ Սպիտակինը, իմ մանկությունից։ Այն կարող էր ինչ-որ մեկին օգնել սովորել ու ճանաչել աշխարհը։ Իսկ հիմա, ավաղ...

«Նախնիների գերեզմանները պղծող մարդիկ մոռանում են, որ մահից ոչ ոք չի խուսափելու։ Ինչպես ասում են՝ ամեն ինչի էլ կպատահի, և հուշարձանի վրա անպատկառ բաներ նկարող խուլիգանը պետք է սկզբում մտածի, որ իր նման շանորդին էլ է գերեզման ունենալու։ Թեկուզև ոչ մարմարե հուշարձան, բայց ամեն դեպքում՝ գերեզման»,-ևս մի գրող, այս անգամ՝ Վալենտին Պիկուլը։

Ընթացիկ օրերի ժամանակագրությունից․քանդել են Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մարտի սկզբին մասնակի քանդել են նաև Շուշիի Կանաչ ժամը և ապամոնտաժել Հովհաննես Թևոսյանի արձանը։ Ավելի ուշ տաճարի վերականգնման պատրվակով ադրբեջանցիները հանեցին դրա զանգերը։
...Ցանկացած քաղաքի ամենաշատ այցելվող վայրը` գերեզմանատունը, նույնպես քաղաք է, միայն թե արդեն հանգուցյալների։ Մինչև վերջերս դա Թոխմախն էր՝ Երևանի հնագույն գերեզմանատունը։ Հավանաբար այստեղ ավելի շատ մարդ էր գալիս, քան ցանկացած ուրիշ գերեզմանատուն։ Իսկ այսօր ամենամարդաշատը Եռաբլուրն է, որտեղ մահվան տարեթվից հանելով ծննդյան տարեթիվը` ցավեցնելու աստիճան փոքր թիվ ես տանում։
Հենց այդ է ռազմական պանթեոնների և քաղաքացիական գերեզմանատների տարբերությունը։ Մեր դեպքում դժբախտությունն այն է, որ Եռաբլուր պանթեոնը չափից դուրս արագ է մեծանում։ Այստեղ բոլորը հավասար են, բոլորը հայրենիքի համար են զոհվել, բայց զինվորները, որոնք բոլոր պատերազմներում սպաներից հաճախ են զոհվում, գրեթե պատանի հասակում են լինում։
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Մյուս Պանթեոնը՝ Կոմիտասի անվան, Եռաբլուրից մեծ է ինչպես տարիքով (բացվել է 1930 թ․-ին «Մհեր» հին գերեզմանատան տեղում), այնպես էլ ննջեցյալների` հայրենի հողի վրա անցած կյանքի տևողությամբ։ Ի դեպ, հայրենի հողի մասին․
-Ի՞նչ տարբերություն մարդու համար, թե մահից հետո նրան որտեղ կհուղարկավորեն,- մի անգամ՝ հեռավոր պատանեկութան տարիներին, հարցրի հորս։
Հայրս մի տեսակ տարօրինակ նայեց ինձ, երկար լռեց, հետո պատասխանեց կարճ ու զայրացած։
-Մեծ։
Արշակունյաց պողոտայի Պանթեոնում մեծերից շատերն են թաղված, որոնք Հայաստանից դուրս են գործել, բայց կամեցել են իրենց հողում ամփոփվել․Առնո Բաբաջանյան, Սերգեյ Փարաջանով, Արամ Խաչատրյան...նրանց համար նույն չէր, թե որտեղ են թաղվելու մահվանից հետո։
Գերեզմանները լռություն ու խաղաղություն են սիրում։ Դեռ բոլորովին վերջերս դժվար էր պատկերացնել, որ մարդիկ Եռաբլուր կգան ոչ թե խոնարհվելու, այլ ճիչ ու լացով ողբալու։ Այսպիսի բան աշխարհը թերևս չէր տեսել։ Տարբերվեցինք։
Капеллан Манук Зейналян в военном пантеоне Ераблур - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2021
Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը
Աշխարհը փոխվում է, և հիշողությունից զուրկ պատանիները հնարավոր է`իրենց թույլ տան հավ խորովել Անմար կրակի վրա։ Բայց եկեք չորն ու թացն իրար չխառնենք։ Պատանիներին դեռ կարելի է վերադաստիարակել, իսկ այ կողքով անտարբեր անցնող մեծերի համար արդեն ուշ է։
...Այս Ամանորին և Սուրբ ծննդյան տոնին ուխտագնացության վայրը կլինի ոչ թե իր ամբողջ 35 մետր բարձրությամբ շողշողացող գլխավոր տոնածառը, այլ Եռաբլուրը, որը կլուսավորվի վառվող մոմերի կրակներով։
Հիշե՛ք հեռացածներին և ապրեցեք երկար։
Լրահոս
0