00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիժկովի որոշումը Սպիտակի երկրաշարժի օրերին և Կարպովի մեծ օգնությունը. հիշողություններ

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Ռիժկովը Լենինականում
Նիկոլայ Ռիժկովը Լենինականում - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Նիկոլայ Ռիժկովը Լենինականում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը ներկայացնում է մեզ հայտնի իրադարձությունների սեփական հիշողությունները։ Հետաքրքիր, բայց հուզիչ ու տխուր է։
33 տարվա ընթացքում Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին որոշ բաներ անհետացել են մարդկանց հիշողությունից, որոշ բաներ աղոտ են հիշվում, բայց կան բաներ, որ այնպես ես հիշում, կարծես երեկ է տեղի ունեցել։ Հիշողությունը սովորաբար պահում է այն, ինչը մեզ համար առավել հուզիչ է, չնայած ուրիշներին դա կարող է աննշան թվալ, նրանք էլ իրենց հուզած բաները կհիշեն։ Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում իրականությունը։

Լենինականի խորհրդային շրջանի քաղաքապետը

Ղեկավարության արդյունավետությունը դրսևորվում է նախևառաջ էքստրեմալ պայմաններում, երբ մտածելու ժամանակ չկա, իսկ մտածածի իրականացման համար միջոցները չեն բավականացնում։ Առաջին օրերին և նույնիսկ ամիսներին, երբ հայկական հողը գլխիվայր շրջեց ստորգետնյա ցնցման պատճառով, հանրապետության առաջին դեմքերը չկարողացան հավաքել իրենց ո՛չ ուժով, ո՛չ ոգով, ո՛չ էլ ցույց տալ անսովոր պայմաններում իրավիճակը ղեկավարելու իրենց ունակությունը։
Նրանց իհարկե կարելի է մեղադրել, բայց չհասկանալ նրանց չի կարելի. կառավարման մեխանիզմը տարիներ շարունակ, այսպես ասած, «ջերմոցային պայմանների» համար էր ստեղծված, ոչ թե քաոսի ու խառնաշփոթի։ Դրան գումարվում էր տեղական իշխանավորների անձնական ողբերգությունը, նրանք կորցրել էին և՛հարազատներին, և՛ տունը, և՛ իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը։
Եվ այդ ժամանակ Հայաստան եկավ Նիկոլայ Ռիժկովը՝ Խորհրդային Միության կառավարության այդ ժամանակվա ղեկավարը ու չհեռացրեց Հայաստանի կուսակցական-տնտեսական վերնախավին, այլ, մտնելով նրանց վիճակի մեջ, ոչ թե արցունքներ թափեց, այլ ասաց․ «Եկեք այսպես պայմանավորվենք. կա՛մ տեղական իշխանությունը դրությունը վերցնում են իր ձեռքը, կա՛մ մենք այսօր կազատենք տեղի ղեկավարներին, բրիգադ կձևավորենք և կուղարկենք այնտեղ։ Եվ ամբողջ իշխանությունը կփոխանցենք այդ բրիգադին։ Այլ ելք չեմ տեսնում»։
Սպիտակի երկրաշարժից հետո Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» տեղափոխված երեխաները բուժանձնակազմի հետ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Իմ հայ երեխաները». ի՞նչ էր կատարվում երկրաշարժից հետո Մոսկվայի մանկական հիվանդանոցում
Իսկ այլ ելք չկար էլ։ Ռիժկովի ձևավորված «բրիգադին» կարող էին նախանձել նույնիսկ ամենաառաջադեմ երկրները։ Աշխարհում ոչ մի տեղ ու երբեք ավերված երկրի մեկ քառակուսի կիլոմետր վրա բարձր որակավորում ունեցող այսքան մասնագետներ չեն եղել, այն էլ նախարարի տեսքով։ Տվյալ դեպքում՝ միութենական նշանակության։
Բայց սա չի նշանակում, որ նրանց հայ գործընկերները ոչնչի ընդունակ չէին։ Ամենևին։ Օրինակ` Վարդգես Արծրունին Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալը, Էմիլ Գաբրիելյանը՝ առողջապահության նախարարը, Ալեքսեյ Շահվերդյանը՝ Հայաստանի պետական մատակարարման կոմիտեի երկրորդ մարդը, Նորիկ Մուրադյանը` կուսակցության Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարը, երկաթուղու երևանյան բաժանմունքի պետ Համբարձում Ղանդիլյանը: Կարող եմ էլի թվարկել։
Խոսքը այն մարդկանց մասին էր, որոնք Ռիժկովի արտահայտությամբ «չէին ձգում»։

«Մենք չպետք է նեղացնենք այն մարդկանց, որոնք աշխատում են այնտեղ (Լենինականում Ս.Բ.)։ Գուցե նրանք հրաշալի մարդիկ են, բայց այսօր այնպիսի իրավիճակ է, որ ինչ-որ մեկը պետք է ամեն ինչ իր ձեռքը վերցնի»,- ասել է Ռիժկովը՝ իր տեղակալ Բորիս Շչերբինին Լենինականի համար պատասխանատու նշանակելով։

Ռիժկովը պարզաբանել է՝ նրան ինչ ուզում եք ասեք՝ նահանգապետ, զորահրամանատար, բայց նա լիովին պատասխանատու է կառավարության աշխատանքի համար:
Եզրակացություն. ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք պարտավոր են պատրաստ լինել գործել արտառոց իրավիճակներում: Դա կարող է լինել պատերազմ, բնական աղետ, համաճարակ` իշխանությունը կարող է ցանկացած անակնկալի բախվել։

Ինչպես շախմատի թագավորը մերժեց Հայաստանի ղեկավարին

Խոսքը Սպիտակի երկրաշարժից երեք տարի առաջ շախմատի աշխարհի տասներկուերորդ չեմպիոն դարձած Անատոլի Կարպովի մասին է։ Կարո՞ղ էր արդյոք Կարպովը չարձագանքել Հայաստանում տեղի ունեցած դժբախտությանը: Հազիվ թե։ Բայց նա իհարկե կարող էր Հայաստան չգալ՝ մարդկանց անձամբ աջակցելու համար, ու ոչ ոք նրան դրա համար չէր մեղադրի։ Բայց Կարպովը եկավ։
Այն ժամանակ ճանաչելի դառնալու համար պետք չէր շրթունքները սիլիկոն լցնել, հինգ անգամ ամուսնանալ կամ ամուսնալուծվել։ Այդ ժամանակ ճանաչելիությունը տաղանդի, աշխատանքի, նպատակին հասնելու հաստատակամության պարգևն էր։
Մնացածը՝ իմ ընկեր ու գործընկեր Լևոն Չախմախչյանի խոսքերից։
«Կարպովն ինձ զանգահարեց, ասաց, որ պատրաստվում է գալ և ֆինանսական օգնություն փոխանցել Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեից, որը նա այդ ժամանակ գլխավորում էր։ Ձեռքի հետ հետաքրքրվեցի՝ ինչպես դրան կվերաբերվեն Գարի Կասպարովի երկրպագուները»։
Ունենք սեյսմիկ ցանց, որը գրանցում է անգամ ամենաթույլ մագնիտուդով երկրաշարժը. սեյսմոլոգ
Չախմախչյանը պատասխանել է, որ որքան իրեն հայտնի է, Կասպարովը դեռ չի պատրաստվում Երևան գալ, և հաջորդ օրն առավոտյան մեկնել է օդանավակայան՝ դիմավորելու Կարպովին։
«Կարպովի ժամանման լուրը տարածվեց Երևանում, և երբ մոտեցանք «Զվարթնոցին», այնտեղ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Ուղեբեռը ստանալուց հետո մոտենում էինք մեքենային, որտեղ մարդիկ մոտենում էին ու ասում. «Շնորհակալություն Կարպով, մենք դա չենք մոռանա»»,- հիշում է Չախմախչյանը։
Աշխարհի չեմպիոնն իր հետ քսան միլիոն ռուբլի էր բերել Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեից, ևս տասնհինգ միլիոն՝ աշխարհի հիմնադրամի ղեկավարությունից ու ևս տասնհինգ հազար դոլար՝ սեփական գրպանից:

...Մի անգամ երեկոյան Չախմախչյանն իր տանն ընթրում էր շախմատի արքայի հետ, և հանկարծ հեռախոսազանգ հնչեց։ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, չթաքցնելով վիրավավորանքը, ասաց, որ դժվարությամբ է գտել Կարպովին և հիմա էլ իր մոտ է հրավիրում։

«Մենք, բնականաբար, կհանդիպենք»,– քաղաքավարի պատասխանեց Կարպովը հանրապետության ղեկավարին, –բայց կգամ ընկերներիս հետ ընթրելուց հետո ։
Եզրակացություն․ շախմատի տախտակի վրա հաղթում է նա, ով ճիշտ քայլեր է անում, այլ ոչ թե թագավորին քծնողը:

Ոչ ոք չէր ուզում ճանաչել

Սերգեյ Մ.-ին Լենինականում ճանաչում էին ոչ միայն լենինակակնցիները, այլև շատ հյուրեր Երևանից, որոնց սովորաբար անվանում են «վերևներ»։ Նրանց որպես կանոն հյուրընկալում էին «Կարս» ռեստորանին կից հյուրանոցում։
Բոլորի համար բաց ռեստորանն ու ընտրյալների համար նախատեսված հյուրանոցը ղեկավարում էր Սերգեյ Մ.-ն։ Դժվար է ասել՝ արդյո՞ք հյուրանոցն էր ռեստորանին կից, թե՞ հակառակը, բայց բարձրաստիճան հյուրերին դա չէր անհանգստացնում։ Առավոտյան, երբ մատուցվում էր նախաճաշը, Սերգեյը, որպես կանոն, տեսադաշտում էր, որ հարկ եղած դեպքում անմիջապես մոտենա ու այնպես անի, որ հյուրն իրեն լավ զգա:
30 վայրկյանում ավերված քաղաքը. Սպիտակի 1988 թ–ի երկրաշարժի արխիվային կադրերը
Երևանի Կոնդի կառավարական ամառանոցներից մեկի «հեռավոր բարեկամ» պանսիոնատը Հայաստանում քչերին էր հասանելի, ու զարմանալի չէ, որ բոլորը ոչ միայն ճանաչում էին Սերգեյին, այլև ձեռքով բարևում էին, հետաքրքրվում էին իր կյանքով, բայց ճիշտ այնպես, ինչպես ազնվականը կարող է հետաքրքրվել իր սպասավորներով։
Սերգեյն ինքը երբեք չի օգտագործել իր կապերը, հայտնի հյուրերին խնդրանքներով չի ձանձրացրել, ու ամեն ինչ իր հունով կշարունակվեր, եթե չլիներ երկրաշարժ, որը հողին հավասարեցրեց Սերգեյի տունը՝ ամբողջ ընտանիքը փլատակների տակ թողնելով:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին շտաբում էի, որը կազմակերպում է այն մարդկանց փրկությունը, որոնց դեռ կարելի էր փրկել։ Օտարներին այստեղ չէին թողնում, բայց Սերգեյին դա չէր վերաբերվում։ Նրա հանդեպ վերաբերմունքն այլևս այն չէր․ նա, դարդից գլուխը կորցրած, աղերսում էր օգնել կռունկ ճարել, որ քանդեն ավերակները և ընտանիքից գոնե մեկին դուրս բերեն, բայց նրան ոչ ոք չէր ուզում լսել։ Նրան տեսնելիս շրջվում էին, փախցնում աչքերը։ Խեղճը հուսահատված մեկից մյուսի մոտ էր վազում։
- Սրիկաներ, - հասկանալով, որ այստեղ չեն օգնի` սրտանց գոռաց Սերգեյը, շրջվեց և գնաց դեպի իր տան ավերակները։
Վարդգես Սամսոնյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Ես ինքս տնակում եմ ապրել». Գյումրիի քաղաքապետը՝ երկրաշարժի ու բնակարանաշինության մասին
Լենինականում ավտոկռունկները շատ քիչ էին, փլատակները հաճախ ձեռքերով էին քանդում, բայց ամեն դեպքում, նույնիսկ եթե «մեծն պաշտոնյաներից» որևէ մեկը կարգադրեր վերամբարձ կռունկը մի վայրից հանել ու տեղափոխել այլ վայր, անարդար կլիներ։ Բայց արդար չէր նաև այն, որ Սերգեյ Մ.-ն չճանաչելու էին տալիս։
Եզրակացություն. գտնվելով սոցիալական աստիճանի ստորին հատվածում ու փորձելով հասնել այս աշխարհի ուժեղների բարեհաճությանը`արձագանքի հույս մի ունեցեք։ Ինչպես ասում են. «Հեռու մեզնից, ամեն վշտից էլ առավել, տիրոջ զայրույթ և տիրոջ սեր»։
Լրահոս
0