https://arm.sputniknews.ru/20211211/spasvats-arajnakhagh-gjumrium-mauglin-nerkajacnum-e-erkrum-tirvogh-iravitshaky--36342897.html
Սպասված առաջնախաղ Գյումրիում. «Մաուգլին» ներկայացնում է երկրում տիրող իրավիճակը
Սպասված առաջնախաղ Գյումրիում. «Մաուգլին» ներկայացնում է երկրում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Անգլիացի աշխարհահռչակ գրող Ռ. Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մաուգլի» մեծամասշտաբ ներկայացումը գալիս է լրացնելու... 11.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-11T18:39+0400
2021-12-11T18:39+0400
2021-12-11T18:43+0400
գյումրի
թատրոն
թատերական ներկայացում
հանդիսատես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0b/36326778_0:109:1600:1009_1920x0_80_0_0_2c82708e7a1261c47fad5ac2fbc00b76.jpg
Երևան, 11 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 10 և 11-ին սպասված առաջնախաղ է՝ ներկայացվում է թատրոնի պատմության մեջ ամենամասշտաբային ներկայացումը՝ «Մաուգլին»: Բեմում ավելի քան 60 դերասան են, կրկնակին աշխատում են կուլիսներում:Ամեն ինչ այնքան իրական է, որ ներկայացման 2 գործողությունների ընթացքում հանդիսատեսը լուռ է. վտանգավոր ջունգլիներում է հայտնվել մանուկ, որին իրենց հովանու տակ են առնում ազատ ցեղի գայլերը՝ պաշտպանելով ու դաստիարակելով նրան որպես գայլ:«Երբ մարդը հեռանում է բնությունից, կորցնում է ամենակարևոր հատկանիշները: Կենդանին երբեմն ավելի հավատարիմ է, իսկ մենք կորցրել ենք այդ կարևոր հատկությունը: Ներկայացումը տարբեր ենթաշերտեր ունի, բացահայտումներ չեմ անի, բայց շատ ծանոթ մարդկանց ու հոգեվիճակներ կտեսնեք, որոնք կան նաև մեր երկրում, ինչի արդյունքում էլ մեր ազգի համար խնդիրներ են առաջանում»,-ներկայացումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց բեմադրող ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:Նշենք, որ թատրոնի կողմից արվել է հնարավոր ամեն ինչ` իրական պատկեր ու տրամադրություն ստանալու համար: Դրամատիկականը սեփական բյուջեից 13 մլն դրամից ավելի գումար է ծախսել այդ նպատակի համար: Արդյունքում ստացվել են իրականությանը մոտ պատկերներ:Ներկայացումով դրամատիկականն իր վերաբերմունքն ու գնահատականն է տալիս երկրում տեղի ունեցող իրադարձություններին:Օրհասական խնդրի ընկալումն ու վերարտադրումն արվեստի լեզվով. սա է նպատակը:«Շատ այսօրեական շեշտադրումներ կային, վստահ եմ, որ այսօր յուրաքանչյուրն իրեն գտավ ու տեսավ»,- ասում է թատրոնի տնօրենը:Ի դեպ, առաջնախաղերի տոմսերը սպառված էին վաղուց, անկախ այն հանգամանքից, որ սովորականից թանկ արժեին:Թատերախումբը շուրջ մեկ տարի աշխատել է այս ներկայացման վրա, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը 35 տարի առաջ այս նույն բեմում Խորեն Աբրահամյանի բեմադրած «Մաուգլիում» Աքելա է խաղացել, իսկ այս ներկայացման Շերխանն էր լինելու, սակայն հանդիսականի շարքերում էր: Ներկայացման փորձերից մեկի ժամանակ ստացված վնասվածքից դեռ չի ապաքինվել:Ի դեպ, ներկայացման փորձերի ժամանակ շատերը հիվանդացան, բայց թատերախումբը ոչ մի օր չդադարեց աշխատել:Արդյունքը հանդիսատեսի երկար ծափերն էին, որոնք վկայեցին՝ ներկայացումը ոչ միայն ստացված է, այլ նաև երկար ժամանակ պահանջված կլինի:
https://arm.sputniknews.ru/20211013/mauglin-veradarnum-e-gjumri-atshemjancineri-masshtabajin-nerkajacumy-34172726.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0b/36326778_56:0:1545:1117_1920x0_80_0_0_be135dc0df119ca653e3bd4c4ba7a990.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
գյումրի, թատրոն, թատերական ներկայացում, հանդիսատես
գյումրի, թատրոն, թատերական ներկայացում, հանդիսատես
Սպասված առաջնախաղ Գյումրիում. «Մաուգլին» ներկայացնում է երկրում տիրող իրավիճակը
18:39 11.12.2021 (Թարմացված է: 18:43 11.12.2021) Անգլիացի աշխարհահռչակ գրող Ռ. Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մաուգլի» մեծամասշտաբ ներկայացումը գալիս է լրացնելու աճեմյանցիների խաղացանկի լավագույն ներկայացումների շարքը։
Երևան, 11 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 10 և 11-ին սպասված առաջնախաղ է՝ ներկայացվում է թատրոնի պատմության մեջ ամենամասշտաբային ներկայացումը՝ «Մաուգլին»: Բեմում ավելի քան 60 դերասան են, կրկնակին աշխատում են կուլիսներում:
Ամեն ինչ այնքան իրական է, որ ներկայացման 2 գործողությունների ընթացքում հանդիսատեսը լուռ է. վտանգավոր ջունգլիներում է հայտնվել մանուկ, որին իրենց հովանու տակ են առնում ազատ ցեղի գայլերը՝ պաշտպանելով ու դաստիարակելով նրան որպես գայլ:
«Երբ մարդը հեռանում է բնությունից, կորցնում է ամենակարևոր հատկանիշները: Կենդանին երբեմն ավելի հավատարիմ է, իսկ մենք կորցրել ենք այդ կարևոր հատկությունը: Ներկայացումը տարբեր ենթաշերտեր ունի, բացահայտումներ չեմ անի, բայց շատ ծանոթ մարդկանց ու հոգեվիճակներ կտեսնեք, որոնք կան նաև մեր երկրում, ինչի արդյունքում էլ մեր ազգի համար խնդիրներ են առաջանում»,-ներկայացումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց բեմադրող ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
Նշենք, որ թատրոնի կողմից արվել է հնարավոր ամեն ինչ` իրական պատկեր ու տրամադրություն ստանալու համար: Դրամատիկականը սեփական բյուջեից 13 մլն դրամից ավելի գումար է ծախսել այդ նպատակի համար: Արդյունքում ստացվել են իրականությանը մոտ պատկերներ:
«Զգեստների ձևավորման համար գումար ՀՀ մշակույթի նախարարությունն է տրամադրել: Տարվա ընթացքում թատրոնն այնքան է աշխատել, որ կարող է իրեն թույլ տալ 13-14 մլն-ից ավելի ծախսատար ներկայացում բեմադրել»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը:
Ներկայացումով դրամատիկականն իր վերաբերմունքն ու գնահատականն է տալիս երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
Օրհասական խնդրի ընկալումն ու վերարտադրումն արվեստի լեզվով. սա է նպատակը:
«Շատ այսօրեական շեշտադրումներ կային, վստահ եմ, որ այսօր յուրաքանչյուրն իրեն գտավ ու տեսավ»,- ասում է թատրոնի տնօրենը:
Ի դեպ, առաջնախաղերի տոմսերը սպառված էին վաղուց, անկախ այն հանգամանքից, որ սովորականից թանկ արժեին:
Թատերախումբը շուրջ մեկ տարի աշխատել է այս ներկայացման վրա, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը 35 տարի առաջ այս նույն բեմում Խորեն Աբրահամյանի բեմադրած «Մաուգլիում» Աքելա է խաղացել, իսկ այս ներկայացման Շերխանն էր լինելու, սակայն հանդիսականի շարքերում էր: Ներկայացման փորձերից մեկի ժամանակ ստացված վնասվածքից դեռ չի ապաքինվել:

13 հոկտեմբերի 2021, 08:28
Ի դեպ, ներկայացման փորձերի ժամանակ շատերը հիվանդացան, բայց թատերախումբը ոչ մի օր չդադարեց աշխատել:
Արդյունքը հանդիսատեսի երկար ծափերն էին, որոնք վկայեցին՝ ներկայացումը ոչ միայն ստացված է, այլ նաև երկար ժամանակ պահանջված կլինի: