00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը ջրի խնդիր է ունեցել. քաղաքի կենտրոնում միջնադարյան գտածոներ են հայտնաբերվել

© Sputnik / Asatur YesayantsԵրևանում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված համակարգը
Երևանում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված համակարգը - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Երևանում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված համակարգը
Բաժանորդագրվել
Շինարարական ընկերության ներկայացուցիչները հնագետներին հայտնել են, որ գետնի տակ ինչ–որ բան են գտել, որը կարող է կարևոր լինել քաղաքի պատմության համար։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում` մանկական այգում (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) իրականացված պեղումների ընթացքում ուշ միջնադարյան ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ է հայտնաբերվել։ Մասնագետները նաև անոթների բեկորներ, կավե, հախճապակե և կերամիկական կենցաղային առարկաներ են գտել։
© Sputnik / Asatur YesayantsՄերի Սաֆարյան
Археологическая экспедиция во главе с руководителем Мери Сафарян ведет раскопки в Детском парке им. Кирова в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Մերի Սաֆարյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը պեղումները սկսել է դեկտեմբերի 1-ից: Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը, տվյալները նախնական են, և դրանց մասին 100 տոկոս ճշգրտությամբ կարելի է խոսել աշխատանքներն ավարտելուց հետո։
© Sputnik / Asatur YesayantsՄերի Սաֆարյանը ցույց է տալիս գտածոներից մեկը
Руководитель археологической экспедиции Мери Сафарян показывает один из артефактов, обнаруженных в ходе раскопок в Детском парке им. Кирова в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Մերի Սաֆարյանը ցույց է տալիս գտածոներից մեկը
Որ գետնի տակ ինչ–որ կարևոր բան է հայտնաբերվել, հնագետներն իմացել են շինարարական ընկերության ներկայացուցիչներից։ Կառուցապատողը այգու ղեկավարությունից սրճարան կառուցելու թույլտվություն է ստացել։
Հողային նախնական աշխատանքներից և հիմքի լցոնման համար տարածքը պատրաստելուց հետո որոշ շերտեր են ի հայտ եկել։ Ընկերության ներկայացուցիչները դիմել են պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին:
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կենտրոնում հայտնաբերված «թաքուն» շերտերը
Археологические раскопки в Детском парке им. Кирова в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Երևանի կենտրոնում հայտնաբերված «թաքուն» շերտերը
«Երբ մեր մասնագետները ուսումնասիրեցին տարածքը, պարզ դարձավ, որ սա շարքային շինություն չէ, այլ պատմամշակութային կարևոր ժառանգություն»,-պարզաբանեց Սաֆարյանը։
Արշավախմբին հաջողվել է ի հայտ բերել աղյուսե պատերով և հատակով սենյակներ։ Հայտնաբերվել է նաև, ըստ ամենայնի, հին Երևանի ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը․ այն կառուցված է տուֆից, թունելի ելքի տրամագիծը մինչև 50 սանտիմետր է։

Հնագետը կարծում է, որ դեռ վաղ է պնդել, թե կոնկրետ ինչ է եղել այդ տարածքում։ Հաշվի առնելով, որ մոտակայքում է գտնվել Երևանի ամենահին և ամենամեծ շուկան, ապա այստեղ միանգամայն կարող էր լինել կա՛մ քարվանսարա՝ իջևանատուն, կա՛մ էլ շուկայամերձ տարածքներ (օրինակ՝ պահեստներ)։

Հայտնաբերվել են տարբեր կենցաղային իրեր և կավից պատրաստված շինարարական նյութեր, կերամիկական և ճենապակյա իրերի բեկորներ, հախճապակյա ամանեղեն, սափորներ, արաբատառ դաջվածքով ծխամորճ (XV-XVII դար), սնդուկի բրոնզե կողպեք, մեծ քանակությամբ ալյումինե ձողեր։ Գտածոների մեծ մասը պատկանում է ուշ միջնադարի ժամանակաշրջանին։
© Sputnik / Asatur Yesayants

Հայտնաբերված գտածոները

Հայտնաբերված գտածոները - Sputnik Արմենիա
1/5

Հայտնաբերված գտածոները

© Sputnik / Asatur Yesayants

Հայտնաբերված գտածոները

Հայտնաբերված գտածոները - Sputnik Արմենիա
2/5

Հայտնաբերված գտածոները

© Sputnik / Asatur Yesayants

Հայտնաբերված գտածոները

Հայտնաբերված գտածոները - Sputnik Արմենիա
3/5

Հայտնաբերված գտածոները

© Sputnik / Asatur Yesayants

Հայտնաբերված գտածոները

Հայտնաբերված գտածոները - Sputnik Արմենիա
4/5

Հայտնաբերված գտածոները

© Sputnik / Asatur Yesayants

Հայտնաբերված գտածոները

Հայտնաբերված գտածոները - Sputnik Արմենիա
5/5

Հայտնաբերված գտածոները

1/5

Հայտնաբերված գտածոները

2/5

Հայտնաբերված գտածոները

3/5

Հայտնաբերված գտածոները

4/5

Հայտնաբերված գտածոները

5/5

Հայտնաբերված գտածոները

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը Երևանի պատմության համար կարևոր ժամանակաշրջանի մասին է։

«Նախնական տվյալներով` այն, ինչ հայտնաբերվել է այստեղ, թվագրվում է 18-19-րդ դարերով։ Սակայն ամբողջական պատկերը պարզ կլինի աշխատանքների ավարտից հետո»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով` տեղանքն այն ժամանակ էլ է խիտ բնակեցված եղել։ Բացի այդ, արշավախմբի հայտնաբերած ստորգետնյա ջրատարի մի մասը, ամենայն հավանականությամբ, ջրամատակարարման խոշոր միջնադարյան համակարգի մասն է եղել։
Հայաստանն Ուրարտուի ժառանգորդն է. Կարմիր բլուրում կարևոր բացահայտում են արել աշխարհի համար
Երևանը խմելու ջրի մատակարարումների կարիք է ունեցել։ Ուստի մեկենասներն ու ձեռնարկատերերը իրենց միջոցներով համակարգ են անցկացել «40 աղբյուրներ» կոչված տարածքից (ներկայիս Ավան վարչական շրջանում) մինչև քաղաքի կենտրոն։ Ստորգետնյա ջրանցքի կառուցվածքի մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչպիսին է եղել հին Երևանը։
Հնագետները Երևանի տարածքում 5000-ամյա բնակավայրի գոյության նոր ապացույցներ են գտել
Հնագետը նշեց, որ հայտնաբերված սենյակները կառուցված են հում աղյուսից։ Դա կարող է նշանակել, որ այստեղ միջին խավն է բնակվել, քանի որ հասարակության ամենահարուստ ներկայացուցիչները տներն ու մյուս շինությունները քարից էին կառուցում։ Նա չի բացառում նաև, որ այստեղ կարող էին լրացուցիչ շինություններ, քարվանսարաներ լինել։
Սիմոնյանը կարծում է, որ այս վայրը կարող է Երևանի առանցքային զբոսաշրջային գոտիներից մեկը կամ մայրաքաղաքի այցեքարտը դառնալ։
«Էրեբունի» թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2021
Ուրարտական որմնանկարներն անմխիթար վիճակում են. ռուս ռեստավրատորը կօգնի հայ գործընկերներին
Լրահոս
0