https://arm.sputniknews.ru/20211210/vetshi-zhamanak-tantirvoj-glkhin-ein-harvatsel-40-amja-tghamardy-erku-or-anc-mahacel-e-36295548.html
Վեճի ժամանակ տանտիրոջ գլխին էին հարվածել. 40-ամյա տղամարդը երկու օր անց մահացել է
Վեճի ժամանակ տանտիրոջ գլխին էին հարվածել. 40-ամյա տղամարդը երկու օր անց մահացել է
Sputnik Արմենիա
28-ամյա մի տղամարդ վիճել է տանտիրոջ հետ և հարվածներ հասցրել նրան։ Տղամարդու ինքնազգացողությունը գնալով վատացել է, և նա մահացել է։ 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T18:37+0400
2021-12-10T18:37+0400
2021-12-10T19:24+0400
գյումրի
հհ ոստիկանություն
սպանություն
տղամարդ
ծեծ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36297810_0:0:1280:720_1920x0_80_0_0_41ba3c07e59958aeac148f630133cc00.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիի Մուշ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 40-ամյա տանտիրոջը հարվածել են. օրեր անց տղամարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ դեկտեմբերի 7-ին ոստիկանները Գյուրմրիի Մուշ-2 թաղամասի իր բնակարանում 40-ամյա տանտիրոջը մահացած են գտել։Շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ տղամարդն իր տանը հանկարծամահ է եղել: Սակայն դիակի ձախ աչքի շրջանում կապտուկ և քերծվածքներ կային, և չէր բացառվում, որ նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Տղամարդու ընկերուհին, որ նույն բնակարանում էր ապրում, վստահեցնում է, որ նա վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ` ընկնելու հետևանքով:Դատաբժշկական փորձաքննության արդյունքում բոլորովին այլ բան պարզվեց. դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, ընկերուհու ներկայությամբ իր բնակարանում ոգելից խմիչք օգտագործած 40-ամյա տղամարդը վեճի էր բռնվել 28-ամյա ծանոթի հետ։ Վերջինս բռունցքներով նրա գլխին էր խփել՝ պատճառելով վնասվածքներ: Դեպքին հաջորդող օրերին տղամարդու առողջական վիճակը վատացել էր, իսկ դեկտեմբերի 7-ին նա մահացել էր:Կասկածվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
https://arm.sputniknews.ru/20211210/ararati-marzum-elcanci-pety-danakaharel-e-elektrikin-36285127.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36297810_172:0:1132:720_1920x0_80_0_0_40ccfb8ad8fdc3f8ce9a6919aaf1c935.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հհ ոստիկանություն, սպանություն, տղամարդ, ծեծ, տեսանյութեր, տեսանյութ
գյումրի, հհ ոստիկանություն, սպանություն, տղամարդ, ծեծ, տեսանյութեր, տեսանյութ
Վեճի ժամանակ տանտիրոջ գլխին էին հարվածել. 40-ամյա տղամարդը երկու օր անց մահացել է
18:37 10.12.2021 (Թարմացված է: 19:24 10.12.2021) 28-ամյա մի տղամարդ վիճել է տանտիրոջ հետ և հարվածներ հասցրել նրան։ Տղամարդու ինքնազգացողությունը գնալով վատացել է, և նա մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիի Մուշ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 40-ամյա տանտիրոջը հարվածել են. օրեր անց տղամարդը մահացել է։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ դեկտեմբերի 7-ին ոստիկանները Գյուրմրիի Մուշ-2 թաղամասի իր բնակարանում 40-ամյա տանտիրոջը մահացած են գտել։
Շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ տղամարդն իր տանը հանկարծամահ է եղել: Սակայն դիակի ձախ աչքի շրջանում կապտուկ և քերծվածքներ կային, և չէր բացառվում, որ նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Տղամարդու ընկերուհին, որ նույն բնակարանում էր ապրում, վստահեցնում է, որ նա վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ` ընկնելու հետևանքով:
10 դեկտեմբերի 2021, 16:29
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում բոլորովին այլ բան պարզվեց. դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, ընկերուհու ներկայությամբ իր բնակարանում ոգելից խմիչք օգտագործած 40-ամյա տղամարդը վեճի էր բռնվել 28-ամյա ծանոթի հետ։ Վերջինս բռունցքներով նրա գլխին էր խփել՝ պատճառելով վնասվածքներ: Դեպքին հաջորդող օրերին տղամարդու առողջական վիճակը վատացել էր, իսկ դեկտեմբերի 7-ին նա մահացել էր:
Կասկածվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: